Հայտնի են դարձել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի բոլոր մասնակիցներն ու վիճակահանության զամբյուղները. Առաջին զամբյուղ – «Ֆիորենտինա» (Իտալիա), «Ազ Ալկմար» (Նիդերլանդներ), «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա), «Սլովան» (Սլովակիա), «Ռապիդ Վիեննա» (Ավստրիա), «Լեգիա» (Լեհաստան)։ Երկրորդ զամբյուղ – «Սպարտա Պրահա» (Չեխիա), «Դինամո Կիև» (Ուկրաինա), «Լեխ» (Լեհաստան), «Ռայո Վալեկանո» (Իսպանիա), «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա)։ Երրորդ զամբյուղ – «Օմոնիա» (Կիպրոս), «Մայնց» (Գերմանիա), «Ստրասբուրգ» […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասպան խաղում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում պարտվեց «Յանգ Բոյսին»։ Շվեյցարական ակումբից դուբլ գրանցեց Արմին Գիգովիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Քրիս Բեդիան։ «Սլովանի» գոլերը խփեցին Դավիդ Ստրելեցն ու Ռոբերտ Մակը։ «Սլովանից» ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ «Յանգ Բոյսը» մրցակցին հաղթել (1:0) էր նաև առաջին խաղում։ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Վարշավայի «Լեգիայի» կազմում գրավել է շոտլանդական «Հիբերնիանի» դարպասը` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Նոան» կրկին հաղթեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»` 3:2։ Հայաստանի չեմպիոնից մեկական գոլ խփեցին Հելդեր Ֆերեյրան, Մաթեուս Այասն ու Հովհաննես Հարությունյանը։ Հյուրերից աչքի ընկան Անտոնիո Մարինն ու Իվան Դուրդովը։ Լյուբլյանայում կայացած առաջին խաղում էլ Սանդրո Պերկովիչի սաները մրցակցին հաղթել էին 4:1 հաշվով։ Ընդհանուր դիմակայությունում «Նոան» առավելության հասավ 7:3։ Այսպիսով, «Նոան» երկրորդ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» գերլարված պայքարում 3:2 հաշվով հաղթեց Ադրբեջանի չեմպիոն «Կարաբախին»։ Ռոբի Քինի գլխավորած թիմից գոլերը խփեցին Լենի Ջոզեֆը, Բարնաբաշ Վարգան ու Ալեքս Տոտը, մրցակցից աչքի ընկան Լեանդրո Անդրադեն ու Աբդելա Զուբիրը։ Հունգարիայի չեմպիոնի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Հաղթանակը, սակայն, «Ֆերենցվարոշի» համաը բավարար չէր Չեմպիոնների լիգայի […]
Ավելին
ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի առաջին խաղերի համար նախատեսված հայտացուցակը։ Հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Հենրի Ավագյան («Արարատ-Արմենիա»), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»)։ Պաշտպաններ – Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա»), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Էրիկ Փիլոյան («Ուրարտու»), Գեորգի […]
Ավելին
«Պաֆոսը» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ։ Կիպրոսի չեմպիոնը որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում սեփական դաշտում ոչ-ոքի` 1:1 գրանցեց «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Դիմակայության առաջին խաղում «Պաֆոսը» հյուրընկալվելիս հաղթել էր 2:1 հաշվով։ Հանդիպման հաշիվը Սերբիայի չեմպիոնից 60-րդ րոպեին բացեց Միրկո Իվանիչը, որին տանտերերը 90-րդ րոպեին պատասխանեցին Ժաժայի գոլով։ «Ցրվենա Զվեզդայի» կազմից ամբողջ հանդիպմանը […]
Ավելին
Իռլանդիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Գլխավոր մարզիչ Հեյնիր Հատլգրիմսոնը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Կուվին Կելեհեր («Բրենթֆորդ», Անգլիա), Գևին Բազունու («Սաութհեմփթոն», Անգլիա), Մարկ Թրավերս («Էվերթոն», Անգլիա)։ Պաշտպաններ – Մեթ Դոհերթի («Վուլվերհեմթոն», Անգլիա), Ջեք Օ’Բրայան («Էվերթոն»), Նաթան Քոլինզ («Բրենթֆորդ»), Դարա Օ’Շի («Իպսվիչ Թաուն», Անգլիա), Ջիմի Դան (ՔՊՌ, Անգլիա), Բոսուն […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի առաջին տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում ֆանտաստիկ խաղով 5:0 հաշվով ջախջախեց «Տորինոյին»։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Մարկուս Թյուրամը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեսանդրո Բաստոնին, Լաուտարո Մարտինեսն ու Անժ-Յոհան Բոնին։ «Ներաձուրիի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 79-րդ րոպեին։ Այսպիսով, միլանյան գրանդն առաջնությունն […]
Ավելին
Հունգարիայի առաջնությունում հանդես եկող «Կազինցբարցիկայը» սոցցացներում հայերեն գրառում է արել և շնորհավորել ակումբի պաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Վարազդատ Հարոյանի ծննդյան տարեդարձը. «Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում մեր թիմի հայ խաղացող Վարազդատ Հարոյանը։ Ծնունդդ շնորհավոր, Վատո»,- նշված է ակումբի հրապարակման մեջ։ Հարոյանն օգոստոսի 24-ին դարձավ 33 տարեկան։ Նա «Կազինցբարցիկայ» է տեղափոխվել հուլիսի 10-ին, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025