Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա Չեխիայի մայրաքաղաք Պրահայում` սույն թվականի մարտի 26-ին։ Աղբյուրի փոխանցմամբ` հանդիպման անցկացման մարզադաշտն ու մեկնարկի ժամը հայտնի կդառնա ավելի ուշ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Վերոնայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն», ունենալով խաղային առավելություն, մեծ դժվարությանբ կարողացան հաղթանակ կորզել. գրանցվեց 2:1 հաշիվը։ Սիմոնե Ինձզագիի թիմի գոլերը խփեցին Լաուտարո Մարտինեսն ու Դավիդե Ֆրատեզին։ Վերջինս իր թիմին հաղթանակ պարգևեց 90+4-րդ րոպեին։ Հյուրերի կազմից աչքի ընկավ Թոմա Անրին։ Նշենք, որ «Վերոնան» 90+10-րդ […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված արտասահմանյան ակումբներում հայ ֆուտբոլիստների` տուգանայինից խփած ամենաշքեղ գոլերին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հենրիխ Մխիթարյանը մինչև 2026 թ. հունիսի 30-ը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ։ Պայմանագրի երկարաձգումից հետո 34-ամյա ֆուտբոլիստը տեսաուղերձով դիմել է «ներաձուրիների» երկրպագուներին. «Ողջույն, «Ինտերի» երկրպագուներ»։ Ուրախ եմ տեղեկացնել, որ պայմանագիրս երկարաձգել եմ մինչև 2026 թվականը։ Եկեք միասին հաղթենք նոր տիտղոսներ։ Եկեք շարունակենք մեր ճամփորդությունը։ Առա՜ջ «Ինտեր»»,- նշել է Մխիթարյանը։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Կողմերի միջև նոր պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը «ներաձուրիների» կազմում հանդես է գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 73 խաղում դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Հայաստանի հավաքականի` տուգանայինի իրացումից հետո խփած ամենաշքեղ գոլերին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։  Հայաստանի 2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, ով հավաքել է 62 միավոր: Երկրորդ հորիզոնականում 56 միավորով «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն  է: 54 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։  Հավաքելով 81 միավոր՝ 2023թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ հորիզոնականը 48 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 21 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը: Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հենրիխ Մխիթարյանը կշարունակի հանդես գալ «Ինտերի» կազմում։ «Մխիթարյանը շատ շուտով նոր պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ։ Կողմերը բանավոր համաձայնության են հասել դեռևս շաբաթներ առաջ, իսկ այժմ պատրաստ են ստորագրել բոլոր փաստաթղթերը։ Կողմերը նոր պայմանգիրը կնքելու են մինչև 2025 թ. հունիսի 30-ը, որի երկարաձգումը որևէ կասկած չի հարցում ինչպես ակումբի, այնպես էլ ֆուտբոլիստի կողմից»,- X-ի իր միկրոբլոգում […]
Ավելին
«Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է Հայաստանի հավաքականում իր խաղընկեր Էդուարդ Սպերցյանի մասին. «Ժամանակն է, որ Սպերցյանը մեկնի Եվրոպա։ Էդուարդը, որպես ֆուտբոլիստ, հասունացել է, ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես։ Ցանկանում եմ, որ նա եվրոպական որևէ առաջնություն տեղափոխվի, բայց ոչ այն պատճառով, որ Ռուսաստանում վատ է, այլ, զուտ, դա քայլ առաջ կլինի Սպերցյանի համար»,- Թիկնիզյանի […]
Ավելին
1 61 62 63 64 65 282

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023