«Փյունիկը» Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ երրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել` ոչ-ոքի (1:1) գրանցելով Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ։ «Փյունիկի» գոլը խփել է թիմի նորեկ Մոմո Յանսանեն` հավասարեցնելով հաշիվը։ Արտակ Օսեյանի գլխավորած թիմն առաջին ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթել էր ԱՄԷ-ի երկրորդ լիգան ներկայացնող «Յունայթեդ Սպորտին»։ Հայկական ակումբը երկրորդ խաղում պարտվել էր Եկատերինբուրգի «Ուրալին» […]
Ավելին
Գվինեացի հարձակվող Մոմո Յանսանեն տեղափոխվել է «Փյունիկ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 28-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիպրոսը ներկայացնող «Օմոնիա Արադիպուն» էր, որտեղ հանդես էր գալիս 2025թ. օգոստոսից, 14 խաղում խփել է 3 գոլ։ Յանսանեն նախկինում խաղացել է նաև բելառուսական «Իսլոչում», մալիական «Բլեք Սթարզում», մոլդովական «Շերիֆում», ռուսական «Պարի […]
Ավելին
«Ուրարտուն» հունվարի 26-ից փետրվարի 13-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հավաքի ընթացքում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը կանցկացնի 5 ընկերական հանդիպում։ Առաջին խաղում հայկական ակումբը կմրցի Ուզբեկստանի ազգային հավաքականի դեմ, որն ամռանը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի աշխարհի առաջնության խմբային փուլին։ Ուզբեկներին մարզում է իտալացի լեգենդար պաշտպան, «Ոսկե գնդակի» 2006թ. դափնեկիր Ռաբիո Կանավարոն։ «Ուրարտուի» ընկերական […]
Ավելին
Հայաստանի ու Բելռաուսի ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կկայանա մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 18:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Football Federation of Armenia (@armenian_ff)
Ավելին
Ֆուտզալի Եվրոպայի առաջնության B խմբի երկրորդ տուրում Ուկրաինայի ազգային հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Լիտվայի թիմին։ Խմբի մյուս խաղում էլ Հայաստանի ազգային հավաքականն ավելի վաղ 5:4 հաշվով հաղթել էր Չեխիայի թիմին։ Երկրորդ տուրից հետո հայ ֆուտզալիստները ապահովեցին B խմբի առաջին տեղը` պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով մրցաշարի փլեյ-օֆֆ։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմն ունի 6 միավոր։ […]
Ավելին
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2026-ի B խմբում տարավ երկրորդ հաղթանակը։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցաշարի երկրորդ տուրում Կաունասի «Ժալգիրիս Արենայում» գոլառատ պայքարում 5:4 հաշվով հաղթեց Չեխիայի թիմին։ Հայաստանի հավաքականից դուբլ գրանցեց Նիկիտա Խրոմիխը, մեկական գոլ խփեցին Վլադիմիր Սանոսյանն ու Արսեն Պետրոսովը, իսկ մրցակցի ֆուտզալիստ Տոմաշ Կուդելկան գրավեց սեփական դարպասը։ Չեխերից դուբլ ձևակերպեց Դավիդ Դրոժդը, գոլով […]
Ավելին
«Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի վինգեր Միգել Վելոզայի հետ, հաստատում է ակումբի մամուլի ծառայությունը։ Transfermarkt-ի տվյալներով` կողմերի համաձայնագիրը կսպառվի 2028թ. հունվարի 1-ին։ 25-ամյա ֆուտբոլիստը 2024թ. հուլիսից հանդես էր գալիս Պորտուգալիայի երրորդ լիգան ներկայացնող «Կալդասում», 45 խաղում խփել է 8 գոլ։ Վելոզան պորտուգալական ամենաանվանի ակումբներից «Սպորտինգի» ու «Բենֆիկայի» սան է։ Եզրային կիսապաշտպանը խաղացել է նաև պորտուգալական […]
Ավելին
Ֆուտզալի Եվրոպայի առաջնության B խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Կաունասի «Ժալգիրիս Արենայում» մրցում է Չեխիայի թիմի դեմ։ Առաջին խաղակեսից հետո Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 3:1 հաշվով կամային հաղթանակ է տանում։ Հաշիվը երկրորդ րոպեին չեխերից բացեց Պավել Դրոժդը, սակայն հաջորդ իսկ գրոհին Հայաստանի հավաքականի ավագ Վլադիմի Սանոսյանը խփեց պատասխան գոլը։ 7-րդ րոպեին Նիկիտա Խրոմիխը տուգանայինից […]
Ավելին
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Դենիս Նևեդրովը խուսափել է լուրջ պատժից ու կմասնակցի Չեխիայի թիմի դեմ Եվրո-2026-ի B խմբի երկրորդ տուրի հանդիպմանը։ Մրցաշարի առաջին տուրում Ուկրաինայի թիմի նկատմամբ տարած պատմական հաղթանակից (2:1) հետո 31-ամյա ֆուտզալիստը հայտնվել էր լուրջ սկանդալի եզրին։ Ուկրաինացիներն ՈՒԵՖԱ-ին բողոք էին ներկայացրել, թե Նևեդրովը հանդիպման ավարտից հետո տեսախցիկների առջև վիրավորական արտահայտություն է […]
Ավելին
Ֆուտզալի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում հունվարի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Չեխիայի թիմի դեմ։ Առաջին տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը Միհրան Դերմենջյանի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականի նկատմամբ։ Չեխերը մեկնարկային խաղում գոլառատ ոչ-ոքի (3:3) են գրանցել Լիտվայի թիմի հետ։ Հայաստան – Չեխիա հանդիպումը Երևանի ժամանակով […]
Ավելին
1 2 3 4 5 6 335

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026