Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Ռումինիայի Սուպերլիգան ներկայացնող «Ունիվերսիտատիա Կլուժի» կազմում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ 28-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը «Նոան» էր, որի կազմում խփած 23 գոլով դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Միրանյանը Դոնեցկի «Շախտյորի» մանկապատանեկան դպրոցի սան է, նախկինում հանդես […]
Ավելին
Ռուսաստանի գավաթի խաղարկության 4-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» մրցակցի դաշտում 5:1 հաշվով ջախջախեց «Խիմկիին»։ «Երկաթուղայինների» կազմում նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որն ընդմիջմանը փոխարինման դուրս եկավ և արդեն 48-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Տիմուր Սուլեյմանովին։ Միխայիլ Գալակտիոնովի գլխավորած թիմը գավաթի խաղարկությունում հաղթել է բոլոր 4 խաղերում և 12 միավորով գլխավորում է B խմբի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում ընդունեց Միլանի «Ինտերին»։ Անգլիական գրանդը հանդպման, հատկապես, վերջնամասում ուներ շոշափելի առավելություն, սակայն չկարողացավ հաղթանակ կորզել. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոսներից էր «ներաձուրիների» դարպասապահ Յան Զոմերը, որը կատարեց 5 սեյվ։ Միլանյան ակումբից 65-րդ րոպեին փոխարինման մտավ նառ Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը 76-րդ րոպեին կարող էր բացել […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս մրցեց Գլազգոյի «Սելթիկի» դեմ։ Շոտլանդիայի չեմպիոնը հանդիպման ամբողջ ընթացքում ուներ տոտալ առավելություն և Սլովակիայից ժամանած հյուրերին հաղթեց 5:1 հաշվով։ «Կելտերի» կազմից մեկական գոլ խփեցին Լիեմ Սքեյլզը, Կյոգո Ֆուրուհաշին, Արնե Էնգելսը, Դայզեն Մաեդան ու Ադամ Այդան։ «Սլովանի» պատմության առաջին գոլը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում խփեց ավստրացի պաշտպան […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի խաղային երկրորդ օրվա կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» տանը կընդունի «Ինտերին»։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով. Զուգահեռաբար Գլազգոյի «Սելթիկը» կմրցի Բրատիսլավայի «Սլովանի» դեմ։ Ակումբները խաղը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով. Նշենք, որ հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, ինչպես նաև […]
Ավելին
Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հայտարարել է, որ վաճառքի է հանել ակումբը. «Հարգելի ընկերներ, ցանկանում եմ պատմել մի որոշման մասին, որը ինձ հեշտ չի տրվել: Երկար եմ մտածել ու որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը։ Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որն ձգվում է […]
Ավելին
Այսօր` սեպտեմբերի 17-ին, ՀՖՖ գրասենյակում կայացել է Հայաստանի գավաթի 2024/25 խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Ձևավորվել են հետևյալ զույգերը. «Արարատ» – «Գանձասար» ԲԿՄԱ – «Ուրարտու» «Վեստ Արմենիա» – «Սյունիք» «Միկա» – «Լեռնային Արցախ» «Շիրակ» – «Վան» «Նոա» – «Ալաշկերտ» Քառորդ եզրափակիչում այս զույգերի հաղթողներին միանալու են Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկն» ու գավաթի խաղարկության նախորդ հաղթող «Արարատ-Արմենիան»։ […]
Ավելին
Հայաստանի Մ-19 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանն անգլիական «Սանդերլենդի» Մ-18 թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել։ Հարձակվողն ակումբի կազմում մասնակցել է Անգլիայի Մ-18 առաջնության «Միդլսբրոյի» դեմ խաղին (3:0) և 24-րդ րոպեին գրավել մրցակցի դարպասը։ «Սանդերլենդը» Անգլիայի Մ-18 առաջնությունում անցկացրած 3 խաղում էլ հաղթել է և 9 միավորով հյուսիսային գոտու երրորդ տեղում է։ Ֆին Գերագուսյանն այս տարվա […]
Ավելին
Սլովակիայի Nike Liga-ի 7-րդ տուրում գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Դունայսկա Ստրեդային»։ Հյուրերի կազմից կրկին փայլել է հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 56-րդ և 89-րդ րոպեներին գրավել մրցակցի դարպասը, դարձել դուբլի հեղինակ և կամային հաղթանակ պարգևել «Սլովանին»։ 30-ամյա ֆուտբոլիստը ներքին առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրել է 6-ի ու գլխավորել լավագույն ռմբարկուների […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին գոլն է խփել նոր ակումբի` «Խիմնասիա և Էսգրիմայի» կազմում։ Արգենտինայի Լիգա Պրոֆեսիոնալի 14-րդ տուրում 28-ամյա ֆուտբոլիստն արտագնա խաղում 7-րդ րոպեին գրավել է «Տիգրեի» դարպասը և բացել հանդիպման հաշիվը։ Բալեկյանը նախորդ անգամ պաշտոնական խաղերում գոլի հեղինակ դարձել էր 573 օր առաջ, երբ 2023 թ. փետրվարի 20-ին «Բոկա Խունիորսի» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023