Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի առաջնությունում չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն» Երևանում մրցեց չեխական «Բանիկի» դեմ։ Հիշեցնենք, որ պատասխան խաղում «Բանիկը» հաղթել էր 5:1 հաշվով։ Պատասխան խաղում «Ուրարտուն» կրկին պարտվեց` այս անգամ 0:2 հաշվով։ Օստռավայից ժամանած հյուրերի գոլերը խփեցին Էվերթոնն ու Մատեյ Խալուշը։ Այսպիսով, Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը լքեց հետագա պայքարը, իսկ «Բանիկը» […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» Երևանում մրցեց մոլդովական «Զիմբրուի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Վարդան Մինասյանի թիմը վստահ հաղթանակ էր տարել 3:0 հաշվով։ Պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» առավելության հասավ այս անգամ 3:1 հաշվով։ Երևանյան ակումբից գոլերը խփեցին Տենտոն Յենեն, Արթուր Սերոբյանը, Ջոնաթան Դուարտեն, իսկ մրցակցից աչքի ընկավ Ջասթիս Օհաջունվան։ Այսպիսով, […]
Ավելին
Բրատիսլավայի «Սլովանը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 5:0 հաշվով ջախջախեց Սլովենիայի չեմպիոն «Ցելեին»։ «Սլովանի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը 75-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց ու դրեց հանդիպման վերջակետը։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում, […]
Ավելին
Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբարկության առաջին տուրում Կազանի «Ռուբինը» D խմբում տնային «Ակ Բարս Արենա» մարզադաշտում 4:0 հաշվով ջախջախեց Տոլյատիի «Ակրոնին»։ Կազանը ներկայացնող ակումբից 79-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն և արդեն 81-րդ րոպեին հուժկու հարվածով գրավեց մրցակցի դարպասն ու ձևակերպեց վերջնական հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» շարունակում է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հոլշտայն Քիլին»։ Մյոնլենգլադբախյան ակումբից հանդիպման երկրորդ խաղակեսին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը 72-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ և հաղթանակ պարգևել իր թիմին։ 21-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփել երրորդ խաղում անընդմեջ։ Խերարդո Սեոնանեի գլխավորած […]
Ավելին
Այսօր` հուլիսի 30-ին, ֆուտբոլի Հանաստանի չեմպիոն «Փյունիկը» պատասխան հանդիպումը կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցի հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» դեմ։ Հանդիպումը կսպասարկի հետևյալ մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Սիգուրադ Կրինգստադ (Նորվեգիա) Եզրային մրցավարներ – Ռունար Լանգսեթ, Ուլե-Անդրեաս Հաուկոսեն (երկուսն էլ` Նորվեգիա) Չորրորդ մրցավար – Դանիել Հիգրաֆ (Նորվեգիա) Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ստրուգան» հաղթել է […]
Ավելին
Մեկնարկել է Սլովակիայի Nike Liga-ի 2024/25 մրցաշրջանը, որի առաջին տուրում գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է առաջնության նորեկ «Կոմարնոյին»։ Սլովակիայի նոր մեկնարկած առաջնության անդրանիկ գոլը «Սլովանի» կազմից խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը` 5-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ 30-ամյա Բարսեղյանը եղել է իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է […]
Ավելին
Իտալական Ա սերիանի չեմպիոն «Ինտերը» շարունակում է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին և Չեզենայում ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթել է իսպանական Լա լիգայում հանդես եկող «Լաս Պալմասին»։ Միլանյան ակումբի մեկնարկային կազմում է եղել նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 37-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց թիմի նորեկ Մեհդի Թարեմիին։ Նշենք, որ Մխիթարյանն այդ խաղում եղել է […]
Ավելին
Հունգարական «Ֆերենցվարոշի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարող է վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգա։ «Матч ТВ»-ին հայտնի է դարձել, որ Հունգարիայի բազմակի չեմպիոնը ռուսական շուկայում տարբերակներ է փնտրում, որպեսզի հայ ֆուտբոլիստին վարձավճարով տրամադրի որևէ ակումբի։ Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը 2024 թ. ձմռանն է 1,2 մլն եվրոյով ռուսական «Պարի ՆՆ»-ից տեղափոխվել «Ֆերենցվարոշ», որի կազմում 16 խաղում […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում 7:0 հաշվով ջախջախեց Մալթան ներկայայցնող «Սլիմա Ուոնդերերսին»։ Հայկական ակումբը կրկնել է մրցաշարի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Նախկինում Կոնֆերենցիաների լիգայում այդ հաշվով հաղթանակ գրանցվել էր հետևյալ խաղերում. «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) 7:0 «Դանդի Յունայթեդ» (Շոտլանդիա) «Սլավիա Պրահա» (Չեխիա) 7:0 «Սենթ Ջոզեֆ» (Ջիբրալթար) «Վալմիերա» (Լատվիա) […]
Ավելին
1 28 29 30 31 32 275

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023