Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» տանը 2:1 հաշվով հաղթել է «Ակրոնին»։ Տանտերերի հաղթական գոլը 76-րդ րոպեին խփեց Նիկիտա Կրիվցովը` եզրափակելով թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի ասիստը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 8 խաղում 4 գոլ ու 9 ասիստ է գրանցել։ «Ակրոնի» կազմում նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, […]
Ավելին
«Premio Gentleman» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հատուկ մրցանակի է արժանացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 36-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է 2024/25 մրցաշրջանի «Ինտերի» «ջենտլմեն»։ «Ես երջանիկ եմ և պատիվ ունեմ ստանալ այս մրցանակը։ Շնորհակալ եմ նրանց, որոնք քվեարկել են իմ օգտին։ Սա մեծ պատիվ է, շնորհակալ եմ։ Արդյո՞ք այս մրցանակը նկարագրում է ինձ։ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ակրոնը» մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը «Ֆերենցվարոշից» վարձակալել է Էդգար Սևիկյանին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Տոլյատին ներկայացնող ակումբը վարձակալության ավարտին նաև հնարավարություն կունենա գնել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը։ Transfermarkt–ը հաստատում է, որ «Ակրոնը» Սևիկյանի վարձակալության համար վճարել է 250 հազար եվրո։ 24-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում էլ վարձավճարով հանդես է եկել […]
Ավելին
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով ակումբի հարձակվող Հրանտ Լեոն Ռանոսի` Հայաստանի ազգային հավաքկանի կազմում Իռլանդիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի խաղում խփած գոլին. «Հայաստանի հերոսը։ Ռանոսը վճռորոշ գոլ է խփել` օգնելով Հայաստանի հավաքականին առաջին հաղթանակը տանել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը։ Ռանոսի գոլի շնորհիվ Հայաստանի հավաքականն Իռլանդիայի թիկին […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը սոցցանցերում գրառում է արել` անդրադառնալով Իռլանդիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնությամ եվրոպական ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղում տարած հաղթանակին (2:1). «Սիրում եմ ներկայացնել հայրենիքս։ Սիրել ու կսիրեմ միշտ։ Հիանալի հաղթանակ էր, կհանդիպենք հոկտեմբերին»,- գրել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվողը։ Իռլանդացիների դեմ խաղում 22-ամյա ֆուտբոլիստը 51-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը` […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրի խաղում (2:1) գրավել է Իռլանդիայի թիմի դարպասը` Հայաստանի ազգային հավաքականում խփած գոլերի քանակը հասցնելով 10-ի։ 25-ամյա ֆուտբոլիստը հավաքականում խփած գոլերի քանակով շրջանցել է Տիգրան Բարսեղյանին ու Էդգար Մանուչարյանին, որոնք աչքի են ընկել 9-ական անգամ։ Սպերյցանը հավաքականի պատկության մեջ լավագույն ռմբարկուների պայքարում […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի թիմին։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընդհանուր բավական տպավորիչ խաղ ցույց տվեց` հանդիպման մեծ մասում ունենալով խաղային առավելություն։ Հայաստանի հավաքականից գոլերը խփեցին Էդուարդ Սպերցյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը։ Իռլանդացիներից աչքի ընկավ Էվան Ֆերգյուսոնը։ Հայաստանի հավաքականն ընտրական […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի երկրորդ խաղում Երևանում մրցում է Իռլանդիայի թիմի դեմ։ Առաջին խաղակեսից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 1:0 հաշվով հաղթում է. 45+1-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի երկրորդ խաղում Երևանում մրցում է Իռլանդիայի թիմի դեմ։ Հանդիպման 4-րդ րոպեին «Ռոմայի» հարձակցող Էվան Ֆերգյուսոնը, օգտվելով Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի կոպիտ սխալից, փորձեց դառնալ գոլի հեղինակ, բայց «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը գնդակը ֆանտաստիկ խաղով հեռացրեց դատարկ դարպասից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ խաղում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի Իռլանդիայի թիմի դեմ։ Հանդիպումը Երևանը ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025