Հուլիսի 22-ին հայտնի դարձավ, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, կնոջ առողջական վիճակի վատթարացման պատճառով, հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Սակայն, հուլիսի 31-ին «Ալաշերտի» մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց, որ Գրգորյանի կնոջ վիճակը բարելավվել է, ինչի շնորհիվ գլխավոր մարզիչը վերադարձել է Երևան և կշարունակի գլխավորել ակումբը։ Ալեքսանդր Գրիգորյանը «Ալաշկերտի» ղեկը ստանձնել է 2021 թ. մայիսից։ Ակումբը նրա […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է հերթական տեսանյութը։ Այս անգամ կպատմենք ֆուտբոլի պատմության ամենասկանդալային հանդիպման մեկի մասին։ Չեմպիոնների լիգայի 2008/09 խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում մրցեցին «Չելսին» և «Բարսելոնան»։ Դիմակայության պատասխան հանդիպումը «ազնվականների» համար վերածվեց իսկական դժոխքի ։ Գլխավոր մրցավար Թոմ Հենինգ Էվրեբեն, բառի բուն իմաստով, «հրաշքներ» գործեց այդ խաղում` «Բարսելոնայի» դարպասին չնշանակելով նվազագույնը վեց 11-մետրանոց հարված։ Բացի դրանից, սխալ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 30-ին մեկնարկել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր` 2021/22 մրցաշրջանը։ 1-ին տուրի մեկնարկային խաղում «Փյունիկը» 4:0 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին, իսկ թիմի վերջին գոլը 73-րդ րոպեին խփել է Գևորգ Ղազարյանը։ Հավելենք, որ Ղազարյանը Հայաստան վերադառնալուց հետո խփեց իր առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հուլիսի 30-ին մեկնարկեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր` 2021/22 մրցաշրջանը։ 1-ին տուրի մեկնարկային խաղում մրցեցին առաջնության նորեկ ԲԿՄԱ-ն և
Ավելին
«Կադիսը», որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը, շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին։ Անդալուսական ակումբը հուլիսի 30-ին ընկերական հանդիպում է անցկացնելու «Էսպանյոլի» դեմ։ Ինչպես «Լաս Պալմասի» դեմ խաղից առաջ, այնպես էլ հիմա «դեղին սուզանավը» հայերենով գրառում է կատարել Facebook-ի իր էջում` հիշեցնելով հանդիպման մասին։ Հավելենք, որ հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով […]
Ավելին
Հուլիսի 29-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները։ Հայ ֆուտբոլիստների ակումբները նույնպես մասնակցում էին այդ փուլին և հաջողությամբ դուրս եկան որակավորման երրորդ փուլ։ Ամենածանր հանդիպումն անցկացրեց «Աստանան», որի կազմում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը։ Նուր-Սուլթանը ներկայացնող ակումբը հյուրընկալվելիս մրցեց հունական «Արիսի» դեմ։ Կողմերի միջև կայացած առաջին խաղում «Աստանան» հաղթել էր 2:0 հաշվով, սակայն […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Արարատը» հյուրընկալվելիս Վրոցլավ քաղաքում մրցեց Լեհաստանը ներկայացնող «Շլյոնսկի» դեմ։ Հիշեցնենք, դիմակայության առաջին խաղում «Շլյոնսկը» հաղթել էր 4:2 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն նույպես անհաջող մեկնարկեց մեր թիմի համար, քանի որ արդեն 2-րդ րոպեին Ռոբերտ Պիխը, օգտվելով «Արարատի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովի թույլ տված սխալից, բացեց […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում «Արարատը» հյուրընկալվելիս կմրցի լեհական «Շլյոնսկի» դեմ։ Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում «Շլյոնսկը» ներկայացնող ակումբը հաղթել է 4:2 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն […]
Ավելին
Վարզդատ Հարոյանը հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից է, ով վերջերս ղազախական «Աստանայից» տեղափոխվեց Լա լիգան ներկայացնող «Կադիս»։ Հուլիսի 19-ին «Կադիսը» պաշտոնապես ներկայացրեց 28-ամյա կենտրոնական պաշտպանին` նրա հետ կնքելով 2 տարվա պայամանագիր Հուլիսի 28-ին Լա լիգայի միջնորդությամբ Վարազդատ Հարոյանը առցանց մամուլի ասուլիս է տվել, որին մասնակցել են տարբեր երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներ` այդ թվում նաև Interfootball.am-ը։ Մամուլի ասուլիսի […]
Ավելին
«Ռոման» միջմրցաշրջանային ընկերական հանդիպում է անցկացրել «Պորտուի» դեմ։ Կողմերը չեն պարզել հաղթողին. գրանցվել է 1:1 հաշիվը։ Հանդիպման 64-րդ րոպեին պորտուգալական ակումբի կենտրոնական պաշտպան Պեպեն կոպիտ խախտում թույլ տվեց «գայլերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ, ինչից հետո երկու ակումբների ֆուտբոլիստների ու ներկայացուցիչների միջև բախում սկսվեց, սակայն, բարեբախտաբար, ամեն ինչ հարթվեց, իսկ հանդիպումը շարունակվեց։ Միայն նշենք, որ այդ […]
Ավելին
1 197 198 199 200 201 293

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023