Բուլղարիայի առաջնության 13-րդ տուրում «Լուդոգորեցը» մրցակցի դաշտում անհավանական պայքարում 4:5 հաշվով պարտվել է ԲԿՄԱ 1948-ին։ Հյուրերը հանդիպման ընթացքում պարտվում էին 1:5, սակայն կարողացել են հաշիվը կրճատել մինչև նվազագույնի։ Այդուհանդերձ, պարտությունից խուսափել չի ստացվել։ ԲԿՄԱ 1948-ից գոլերը խփել են Մամադու Դիալոն, Էլիաս Ֆրանկոն, Բրայան Գաբրիել Սոբրերոն, Բորիսլավ Ցոնևը, իսկ Օլիվիե Վերդոնը ինքնագոլ է գրանցել։ Հյուրերից դուբլ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրի «Նապոլի» – «Ինտեր» (3:1) խաղում վնասվածք է ստացել, հայտնում է Pazzidifanfa-ն։ 36-ամյա ֆուտբոլիստն «Ինտերի» մեկնարկային կազմում էր, սակայն 32-րդ րոպեին փոխարինվել է։ Նախնական տեղեկություններով` հայ կիսապաշտպանը ձախ ազդրի վնասվածք է ստացել։ Վնասվածքի լրջությունն ավելի հստակ պարզելու համար Մխիթարյանը բուժզննում պետք է անցնի։ Նմանատիպ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Նապոլին» սեփական դաշտում համառ պայքարում 3:1 հաշվով հաղթել է «Ինտերին»։ «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում կայացած խաղում «աձուրիից» գոլերը խփել են Կևին դե Բրույնեն, Սքոթ Մաքթոմինեյն ու Ֆրանկ Անգիսան։ Միլանյան գրանդից աչքի է ընկել Հական Չալհանօղլուն։ «Ներաձուրիի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, […]
Ավելին
Ռումինիայի Սուպերլիգայի 14-րդ տուրում «Ֆարուլը» մրցակցի դաշտում մրցում է «Կլուժի» դեմ։ Հյուրերից 18-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի է Նարեկ Գրիգորյանը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը 2025/26 մրցաշրջանում խփել է առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը կհրավիրվի Հայաստանի հավաքական, հայտնում է Metaratings-ը։ 20-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ հրավեր կստանա ազգային թիմից` մասնակցելու նոյեմբերին կայանալիք Հունգարիայի և Պորտուգալիայի հավաքականների դեմ աշխարհի 2026թ. եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերջին հանդիպումներին։ Վերջերս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Մոսկվայում ներկա է եղել Ռուսաստանի գավաթի խաղարկության ԲԿՄԱ – «Ակրոն» (3:2) հանդիպմանը և […]
Ավելին
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Եվրո-2026-ի վիճակահանության մասին. «Եվրոպայի առաջնությունում թույլ թիմեր չկան։ Սա ուժեղագույնների մրցաշար է։ Մենք էլ այդ ուժեղագույնների թվում ենք։ Փորձելու ենք ավելի լավ պատրաստվել, որպեսզի հասնենք մեր նպատակին` հաղթահարենք խմբային փուլը։ Մեր հավաքականն ունակ է լուծել այդ խնդիրը»,- ասել է 49-ամյա […]
Ավելին
Լիտվայի Կաունաս քաղաքում կայացավ ֆուտզալի Եվրոպայի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականն ընգրկվեց B խմբում և կմրցի Լիտվայի, Ուկրաինայի ու Չեխիայի թիմերի դեմ։ Մրցաշարը կանցկացվի 2026թ. հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լիտվայում, Լատվիայում և Սլովենիայում։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմի խաղացանկը կհաստատվի ավելի ուշ։ Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության խմբային փուլին։ […]
Ավելին
Այսօր` հոկտեմբերի 24-ին, Լիտվայի Կաունաս քաղաքում կկայանա ֆուտզալի Եվրոպայի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը, որը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության խմբային փուլում, վիճակահանության ժամանակ կլինի երրորդ զամբյուղում։ Վիճակահանության զամբյուղները. Առաջին զամբյուղ – Պորտուգալիա, Իսպանիա, Ուկրաինա, Ֆրանսիա։ Երկրորդ զամբյուղ – Խորվաթիա, Իտալիա, Սլովենիա, Չեխիա։ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոայի» հաջորդ մրցակիցներից միայն Վարշավայի «Լեգիան» է հաղթանակ տարել։ Լեհաստանի գավաթակիրը մրցակցի դաշտում 2:1 հաշվով թրիլերային հաղթանակ է կորզել Դոնեցկի «Շախտյորից»։ «Բանակայինների» կազմից դուբլ է գրանցել Ռաֆալ Աուգուստինյակը` խփելով երկու հիասքանչ գոլ։ 32-ամյա կիսապաշտպանը 90+4-րդ րոպեին հաղթական գնդակը մրցակցի դարպասն ուղարկել է տուգանայինից կատարած հարվածով։ «Լեգիայի» հայտացուցակում […]
Ավելին
Արգենտինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բելգրանոն» սեփական դաշտու 1:2 հաշվով պարտվել է «Արգենտինոս Խունիորսին»։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, թիմի ավագ Լուկաս Սելարայանը, որը 36-րդ րոպեին հեռահար ֆանտաստիկ հարվածով բացել է հանդիպման հաշիվը։ 33-ամյա ֆուտբոլիստը գրավել է Արգենտինայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Սերխիո Ռոմերոյի պաշտպանած դարպասը։ «Արգենտինոս Խունիորսը» կամային հաղթանակ է տարել` […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026