Օգոստոսի 25-ին ավարտվեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլը, ինչի արդյունքում հայտնի դարձան մրցաշարի խմբային փուլի բոլոր 32 մասնակիցներն ու վիճակահանության զամբյուղները։ Խմբային փուլի ուղեգիր նվաճած ակումբները վիճակահանության համար բաժանվել են 4 զամբյուղների, որոնք ունեն հետևյալ տեսքը. Առաջին զամբյուղ – «Վիլյառեալ» (Իսպանիա), «Բազել» (Շվեյցարիա), «Սլավիա Պրահա» (Չեխիա), «Ազ Ալկմար» (Հոլանդիա), «Գենտ» (Բելգիա), «Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա), «Պարտիզան Բելգրադ» […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց «Շերիֆի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին հանդիպմանը կողմերը գոլեր չէին խփել. գրանցվել էր 0:0 հաշիվը։ Պատասխան հանդիպման մեծ մասում տանտերերն ունեին խաղային լուրջ առավելություն և հաճախ էին վտանգավոր գրոհներով սպառնում Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասի ուղղությամբ։ Այդուհանդերձ, «Փյունիկի» ֆուտբոլիստներին հաջողվեց հանդիպման հիմնական ժամանակում դարպասն անառիկ պահել` պաշտպանվելով անձնուրաց։ […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Փյունիկը»` Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի «Զիմբրու» մարզադաշտում, կմրցի «Շերիֆի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին հանդիպմանը կողմերը գոլեր չէին խփել. գրանցվել էր 0:0 հաշիվը։ Պատասխան հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Հայաստանի Առաջին խմբի 5-րդ տուրում «Միկան» հյուրընկալվելիս մրցեց «Շիրակի» դեմ։ «Միկան», Ալյոշա Խաչատրյանի և ճապոնացի հարձակվող Նորիկի Ակադայի խփած գոլերի շնորհիվ, հաղթեց 2:1 հաշվով։ Այս հաղթանակից հետո երևանյան ակումբը վաստակեց 9 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ «Շիրակ-2»-ը, 3 միավորով, 10-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի նոր թողարկումը։ Տեսանյութը նվիրված է Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր» տեղափոխությանը և նրա հավանական ճակատագրին միլանյան ակումբի կազմում։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկը»` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մրցեց Մոլդովան ներկայացնող «Շերիֆի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերն այդպես էլ չգտան մրցակցի դարպասը տանող ճանապարհը. հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին` Տիրասպոլում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկը»` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կմրցի մոլդովական «Շերիֆի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես հայտնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի վնասվածք է ստացել։ Իտալական Ա սերիայի 1-ին տուրում «Լեչչեի» դեմ կայացած հանդիպումից հետո (2:1) հայազգի ֆուտբոլիստը բուժզննում է անցել, ինչը ցույց է տվել, որ Մխիթարյանը վնասել է ձախ ոտքի ազդրի ճկվող մկանները։ Առաջիկա օրերին 33-ամյա ֆուտբոլիստը լրացուցիչ հետազոտություն պետք է անցնի` պարզելու, թե երբ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում «Ինտերը»` «Վիա դել Մարե» մարզադաշտում, մրցեց «Լեչեի» դեմ։ Կարելի է ասել` «ներաձուրիները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 2-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն բացեց հանդիպման հաշիվը, ով «Ինտեր» վերադառնալուց հետո խփեց առաջին գոլը։ Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ Սիմոնե Ինձզագիի սաները վերահսկում էին հանդիպման ընթացքն ու ունեին […]
Ավելին
Նախկին գործակալ Տիգրան Մկրտչյանը Матч ТВ-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին. – Ռուսաստանը վաղուց Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստ չի ունեցել։ Որտեղի՞ց Հայաստանին նման ֆուտբոլիստ։ – Մխիթարյանի հայրն ուժեղ ֆուտբոլիստ է եղել։ Նրա ընտանիքն առհասարակ շատ ֆուտբոլային է. մայրն աշխատել է ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրը` ՈՒԵՖԱ-ում։ Բացի դրանից, Հենրիխը շատ ժամանակ է […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023