Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը դարձել է «Պուշկաշ Ակադեմիայի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը, հայտնում է Transfermarkt-ը։ Ըստ աղբյուրի` հունգարական ակումբը 20-ամյա պաշտպանի տեղափոխության համար «Կրասնոդարին» վճարել է 1 միլիոն եվրո։ Բացի այդ, ռուսական ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 20 տոկոս մասնաբաժին։ Հիշեցնենք, որ Հարությունյանը հունվարի 25-ին է տեղափոխվել Փելչուտ քաղաքը ներկայացնող ակումբ։ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը ռուսական «Կրասնոդարից» տեղափոխվել է «Պուշկաշ Ակադեմիա», հայտնում է հունգարական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է։ Նա ակումբի հիմնական թիմում 20 խաղում 1 գոլ է խփել։ «Պուշկաշ Ակադեմիան» ներկայացնում է Հունգարիայի Ֆելչուտ քաղաքը։ Ակումբը 35 միավորով Հունգարիայի […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգա-2-ը ներկայացնող «Կայզերսլաութերնը» Մյոնխնգլադբախի «Բորուսիայից» վարձակալել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը վարաձակալական պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Գործարքում ներառված չէ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գնման հատուկ իրավունք։ Հիշեցնենք, որ Ռանոսը «Բորուսիա» է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 12 խաղում խփել 1 գոլ, կատարել 1 ասիստ։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 1:3 հաշվով պարտվեց գերմանական «Շտուտգարտին»։ Սլովակիայի չեմպոնի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 71-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման, իսկ 85-րդ րոպեին հիասքանչ գոլային փոխանցում կատարեց Իջեսի Մեցոկոյին։ Վերջինս հաշիվը դարձրեց 1:2։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը մրցաշարում պարտվել է բոլոր 7 […]
Ավելին
Պորտուգալական «Սանտա Կլառայի» վինգեր Բրունո Ալմեյդան մրցաշրջանի երկրորդ հատվածում կխաղա Հայաստանի փոխչեմպիոն «Նոայում», հայտնում է Transfermarkt-ը։ Ըստ աղբյուրի` «Նոան» մինչև 2025 թ. հունիսի 30-ը վարձակալել է 28-ամյա ֆուտբոլիստին։ Հայկական թիմը դեռ պաշտոնապես չի հաստատել Ալմեյդայի տեղափոխությունը։ Ալմեյդան 2023 թ. հուլիսից հանդես է գալիս Պորտուգալիայի առաջնության «Սանտա Կլառա» ակումբում, 73 խաղում խփել 17 գոլ, կատարել 8 […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի թիմի դեմ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հանդիպումը կայանալու է Չեռնոգորիայում, որի անցկացման կոնկրետ վայրն ու ժամը պարզ կդառնա ավելի ուշ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. աշխարհի լավագույն ակումբների ցանկը։ Ցանկում տեղ են գտել գտել նաև հայկական չորս ակումբներ` «Նոան» (153-րդ տեղ, 121 միավոր), «Փյունիկը» (277-րդ տեղ, 82 միավոր), «Արարատ-Արմենիան» (311-րդ տեղ, 77 միավոր) և «Ուրարտուն» (367-րդ տեղ, 66 միավոր)։ Ցանկում, ընդհանուր առմամբ, տեղ են գտել 700 ակումբ։ […]
Ավելին
«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս կիսապաշտպան Մաքսիմ Պալիենկոյի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը 2021 թ. հուլիսից հանդես էր գալիս Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայանցող Տոլյատիի «Ակրոնում»։ Նա ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 14 խաղում 2 գոլ է խփել։ Պալիենկոն կարիերայում 22 հանդիպման է մասնակցել` դառնալով 1 գոլի ու 1 ասիստի հեղինակ։ Ռուս կիսապաշտպանը, բացի […]
Ավելին
Լիտվայի հավաքականի վինգեր Մատաս Վարեյկան տեղափոխվել է «Փյունիկ», հայտնում է Transfermarkt-ը։ 24-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպոինի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Վարեյկան Լիտվայի ամենաանվանի ակումբներից մեկի` «Ժալգիրիսի» սան է, իսկ 2024 թ. հունվարին տեղափոխվել էր «Հեգելման»։ Լիտվայի ավարտված առաջնությունում նա 32 խաղում խփել է 10 գոլ, կատարել 1 ասիստ և օգնել իր […]
Ավելին
Արգենտինական «Բելգրանոն» ընկերական խաղում 3:1 հաշվով հաղթել է ուրուգվայական «Մոնտեվիդեո Ուոնդերերսին»։ «Բելգրանոյի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգանին հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը 9-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Անիբալ Լեգիսամոնին։ 32-ամյա ֆուտբոլիստն առաջին խաղակեսի հետո փոխարինվել է։ Սելարայանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Բելգրանո» վերադարձից հետո։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ […]
Ավելին
1 9 10 11 12 13 282

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023