Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77կգ) Զագրեբում ընթացող աշխարհի առաջնությունում դարձել է չեմպիոն։ Եզրափակիչում 26-ամյա ըմբիշը 10:1 հաշվով ջախջախել է Օլիմպիական գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային` գոտեմարտն ավարտելով նախատեսվածից շուտ։ Ամոյանը կարիերայում երկրորդ անգամ է դարձել աշխարհի չեմպիոն։ Մալխաս Ամոյանի չեմպիոնական գոտեմարտի տեսանյութը` Տեսանյութը` Sportaran-ի
Ավելին
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77կգ) Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող աշխարհի առաջնությունում դարձավ չեմպիոն։ Եզրափակիչում Ամոյանը մրցեց Օլիմպիական գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի դեմ` ջախջախելով 10:1 հաշվով։ Ամոյանը կարիերայում երկրորդ անգամ է դառնում աշխարհի չեմպիոն։ Նա 2021թ. ոսկե մեդալ էր նվաճել 72կգ քաշային կարգում։ 26-ամյա ըմբիշը 77կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալ է նվաճել։ 26-ամյա […]
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը (97կգ) մեկնարկեց վստահ հաղթանակով։ Օլիմպիական չեմպիոն, կրկնակի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում 5:1 հաշվով պարտության մատնեց չինացի Զեգանգ Վանգին։ Քառորդ եզրափակիչում լեգենդար ըմբիշի մրցակիցը կլինի ադրբեջանցի Մարուդ Ախադիևը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գոռ Խաչատրյանը (72կգ) չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակիչում 19-ամյա ըմբիշը պարտվեց աշխարհի 2023թ. չեմպիոն, 2024թ. փոխչեմպիոն, Եվրոպայի գործող ոսկե մեդալակիր Ֆրանսիան ներկայացնող եգիպտոսցի Իբրահիմ Ղանեմին։ Ղանեմի եզրափակիչ դուրս գալու դեպքում Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հրաչյա Պողոսյանը (60կգ) մեկնարկեց հաղթանակով։ 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 9:0 հաշվով ջախջախեց ուկրաինացի Վլադիսլավ Կուզկոյին։ Գոտեմարտն ավարտվեց նախատեսվածից շուտ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գոռ Խաչատրյանը (72կգ) մեկնարկեց տպավորիչ հաղթանակով։ 1/16 եզրափակիչում 19-ամյա ըմբիշն ընդամենը երկու րոպեում 8:0 հաշվով ջախջախեց հոնդուրասցի Լուիս Բարիոսին։ Խաչատրյանի հաջորդ մրցակիցը Եվրոպայի գործող չեմպիոն, Ֆրանսիան ներկայացնող եգիպտոսցի Իբրահիմ Ղանեմն է։ Ղանեմը 2023թ. դարձել է նաև աշխարհի չեմպիոն, իսկ 2024թ.` փոխչեմպիոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարը կսկսի Հայաստանի երեք ներկայացուցիչ` Հրաչյա Պողոսյանը (60կգ), Գոռ Խաչատրյանը (72կգ) և Արթուր Ալեքսանյանը (97կգ)։ Հայտնի են նրանց առաջին մրցակիցները. Սեպտեմբերի 19-ին ոսկե մեդալի համար կպայքարի Մալխաս Ամոյանը (77կգ), որի մրցակիցը կլինի Օլիմպիական գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսական։ Նախնական գոտեմարտերը Երևանի ժամանակով կմեկնարկեն 12:30-ին, իսկ մեդալային […]
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77կգ) դուրս է եկել եզրափակիչ։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր Ամոյանը կիսաեզրափակիչում 5:1 հաշվով հաղթեց իրանցի Ալիռեզա Աբդելավիին։ Սեպտեմբերի 19-ին Ամոյանը կպայքարի` աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու համար։ Նրա մրցակիցը եզրափակիչում կլինի Օլիմպիական գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսական։ […]
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր Ամոյանը քառորդ եզրափակիչում ծանր պայքարում 3:1 հաշվով հաղթեց թուրք Ահմեդ Յիլմազին։ Ամոյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի իրանցի Ալիռեզա Աբդելավիին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77կգ) դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր Ամոյանը 1/8 եզրափակիչում 10:0 հաշվով ջախջախել է լեհ Մատեուշ Բերնատեկին։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։ Ամոյանի հաջորդ մրցակիցը կլինի թուրք Ահմետ Յիլմազը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025