Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում փետրվարի 16-ին կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը Հայաստանը ներկայացնելու են Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։ Արսեն Հարությունյանը պայքարն սկսելու է 1/8 եզրափակիչից և կմրցի Իվայլո Տիսով (Ուկրաինա) – Կամիլ Քերիմով (Ուկրաինա) գոտեմարտի […]
Ավելին
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Գոռ Սահակյանը (67 կգ) երկամարտի 311կգ (140+171 կգ) արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Սահակյանը փոքր բրոնզե և ոսկե մեդալ մեդալ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություններում։ Հայ ծանրորդը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), հաղթելով բոլոր մրցակիցներին, դուրս էր եկել եզրափակիչ։ Եզրափակիչում Ալեքսանյանը գոտեմարտեց չեզոք դրոշի ներքո հանդիսացող Մագոմեդ Մուրթազալիևի դեմ` հաղթելով 6:3 հաշվով։ Այսպիսով, Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի 7-ակի չեմպիոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կգոտեմարգի չեզոք դրոշի ներքո հանդես եկող Մագոմեդ Մուրթազալիևի դեմ։ Գոտեմարտն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Սլավիկ Գալստյանը (67 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն 4:5 հաշվով պարտվեց թուրք Մուրատ Ֆիրատին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Սլավիկ Գալստյանը (67 կգ) թուրք Մուրատ Ֆիրատի դեմ գոտեմարտում կպայքարի բրոնզե մեդալի համար։ Գոտեմարտն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Սլավիկ Գալստյանը (67 կգ) պայքարն սկսեց փետրվարի 13-ին և մեկնարկային գոտեմարտում հաղթելուց հետո 1/4 եզրափակիչում 0:9 հաշվով ժամկետից շուտ պարտվեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուս Ռուսլան Բիչրունին։ Բիչուրինը հետագայում հասավ եզրափակիչ` Գալստյանին հնարավորություն տալով անցկացնել սփոփիչ գոտեմարտ, որը փետրվարի 14-ին հայ ըմբիշը 6:2 հաշվով […]
Ավելին
Մալխաս Ամոյանը գերազանցել է Ռոման Ամոյանին Եվրոպայի առաջնություններում նվաճած ոսկե մեդալների քանակով
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն` եզրափակիչում 7:0 հաշվով ջախջախելով թուրք Յունուս Էմրե Բաշարին։ 25-ամյա ըմբիշը Եվրոպայի առաջնություններում նվաճած ոսկե մեդալների քանակով գերազանցել է իր հորեղբորրը` Ռոման Ամոյանին։ Ռոման Ամոյանը, ով հանդես էր գալիս 55 կգ քաշային կարգում, երկու անգամ է դարձել Եվրոպայի […]
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մալխաս Ամոյանը (77 կգ), հաղթելով բոլոր մրցակիցներին, դուրս էր եկել եզրափակիչ։ Եզրափակիչում Ամոյանը գոտեմարտեց թուրք Յունուս Էմրե Բաշարի դեմ` հաղթելով 7:0 հաշվով։ Ամոյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը ցույց տվեց երկամարտի 196 կգ (81+115 կգ) արդյունքը` դառնալով Եվրոպայի չեմպիոն։ 19-ամյա ծանրորդը ոսկե մեդալ նվաճեց նաև հրում վարժությունում։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Իզաբելլա Յայլյանը։ Վերջինս երկամարտի 180 կգ (80+100 կգ) արդյունքով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023