Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77կգ) դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր Ամոյանը 1/8 եզրափակիչում 10:0 հաշվով ջախջախել է լեհ Մատեուշ Բերնատեկին։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։ Ամոյանի հաջորդ մրցակիցը կլինի թուրք Ահմետ Յիլմազը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Ռազմիկ Քուրդյանը (130կգ) չկարողացավ դուրս գալ 1/4 եզրափակիչ։ Քուրդյանը 1/8 եզրափակիչում համառ պայքարում 3:5 հաշվով պարտվեց բելառուս Պավել Գլինչուկին։ Հայ ըմբիշը գոտեմարտի ընթացքում հաղթում էր 3:1 հաշվով, սակայն բաց թողեց առավելությունը։ Մրցակցի մարզիչը երկու անգամ չելենջ պահանջեց, որոնք հաղթեց։ Գլինչուկի եզրափակիչ դուրս գալու դեպքում Քուրդյանը սփոփիչ […]
Ավելին
Զագրեբում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77կգ) հաղթեց առաջին մրցակցին։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր Ամոյանը 1/16 եզրափակիչում համառ պայքարում 2:1 հաշվով հաղթեց ամերիկացի Քամալ Բեյին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Սամվել Գրիգորյանը (82կգ) չկարողացավ հաղթահարել առաջին մրցակցի արգելքը։ 1/16 եզրափակիչում Գրիգորյանը 3:12 հաշվով պարտվեց UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Ադլետ Տյուլյուբաևին։ Տյուլյուբաևի եզրափակիչ դուրս գալու դեպքում Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Ռազիկ Քուրդյանը (130կգ) հաղթեց առաջին գոտեմարտում։ 1/16 եզրափակիչում Քուրդյանը պայքարից դուրս թողեց Ադրբեջանը ներկայացնող վրացի Բեկա Կանդելակիին։ Գրանցվեց 1:1 հաշիվը, իսկ հաղթանակը շնորհիվեց հայ ըմբիշին միավորն առաջինը վաստակելու համար։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում սեպտեմբերի 18-ին կմեկնարկի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Պայքարը կսկսի Հայաստանի չորս ներկայացուցիչ` Մանվել Խաչատրյանը (55կգ), Մալխաս Ամոյանը (77կգ), Սամվել Գրիգորյանը (82կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130կգ)։ Հայաստանի ներկայացուցիչների առաջին մրցակիցները. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Սեպտեմբերի 17-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը։ Հայաստանի ներկայացուցիչներբ իմացել են իրենց առաջին մրցակիցների; Հունահռոմեկանների առաջնությունը կակսվի սեպտեմբերի 18-ին. առաջինը պայքարի դուրս կգան 55, 77, 82,130կգ քաշային կարգերը։ Սեպտեմբերի 19-ին մրցագորգում կլինեն 60, 72, 97կգ, իսկ սեպտեմբերի 20-ին` 63, 67 ու 87կգ քաշային կարգերի ըմբիշները։ Սեպտեմբերի 16-ին ավարտված ազատ […]
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։ Մեդալային գոտեմարտում Եվրոպայի քառակի չեմպիոնը 7:4 հաշվով հաղթեց մեքսիկացի Ռամոն Բրավո Յանգին։ 25-ամյա Հարությունյանը չորրորդ անգամ է աշխարհի առաջնություններում բրոնզե մեդալ նվաճում։ Նա պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել էր նաև 2021, 2022 և 2023 թվականներին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վազգեն Թևանյանը (65կգ) չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ։ Մեկնարկային գոտեմարտում Եվրոպայի 2023թ. չեմպիոնը 8:14 հաշվով պարտվեց Տաջիկստանի ներկայացուցիչ Աբդուլժամիդ Կուդիևին։ Դաղստանցի ըմբիշի եզրափակիչ դուրս գալու դեպքում Թևանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արման Անդրեասյանը (70կգ) չկարողացավ դառնալ բրոնզե մեդալակիր։ Մեդալային գոտեմարտում Եվրոպայի չեմպիոն ու արծաթե մեդալակիր Անրդեասյանը 2:8 հաշվով պարտվեց Ղրղզստանի ներկայացուցչին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 8 9 10 11 12 69

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026