Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոայի» հաջորդ մրցակիցներից միայն Վարշավայի «Լեգիան» է հաղթանակ տարել։ Լեհաստանի գավաթակիրը մրցակցի դաշտում 2:1 հաշվով թրիլերային հաղթանակ է կորզել Դոնեցկի «Շախտյորից»։ «Բանակայինների» կազմից դուբլ է գրանցել Ռաֆալ Աուգուստինյակը` խփելով երկու հիասքանչ գոլ։ 32-ամյա կիսապաշտպանը 90+4-րդ րոպեին հաղթական գնդակը մրցակցի դարպասն ուղարկել է տուգանայինից կատարած հարվածով։ «Լեգիայի» հայտացուցակում […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցակցի դաշտում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ։ Ռումինական ակումբի հանդիպման միակ դիպուկ հարվածը 38-րդ րոպեին դարպասի գրավման վերածեց Մանդեյ Էթիմը, իսկ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմին 73-րդ րոպեին պարտությունից փրկեց Նարդին Մուլահուսեյնովիչը։ Հյուրերը հանդիպման ընթացքում շատ ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն չիրացրին մի շարք իրական գոլային […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Նոան» մրցում է «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո Հայաստանի չեմպիոնը ռումինական ակումբին պարտվում է 0:1 հաշվով. 38-րդ րոպեին աչքի է ընկել Մանդեյ Էթիմը։ Առաջին խաղակեսում «Ունիվերսիտատեա Կրայովան» միայն դարպասի գրավման դրվագում է դիպուկ հարված կատարել։ «Նոան» 9 հարված է կատարել, որից 3-ը` դիպուկ։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը 33 […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցակցի դաշտում կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Հայաստանի չեմպիոն «Նոայի» մամուլի ծառայությունը հրապարակել է ռումիանական «Ունիվերսիտատեա Կռայովայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ – Թիմոթի Ֆայուլու, Օգնյեն Չանչարևիչ, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ – Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Նաթանիել Սայինտնի։ Կիսապաշտպաններ – Արտակ Դաշյան, Իմրամ Ուլադ Օմար, Տակուտո […]
Ավելին
Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի «Համրուն Սպարտանս» (Մալթա) – «Լոզան» (Շվեյցարիա) հանդիպումը, հաստատում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար – Հենրիկ Նալբանդյան։ Եզրային մրցավարներ – Մեսրոպ Ղազարյան, Ատոմ Սևգուլյան։ Տեսաօգնականներ – Զավեն Հովհաննիսյան, Յուրա Մահտեսյան։ Չորրորդ մրցավար – Աշոտ Ղալթախչյան։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին, մեկնարկը` 23:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» հյուրընկալվելիս կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կռայովայի» դեմ։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հանդիպման մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Գալ Լեյբովից։ Եզրային մրցավարներ – Դոր Մեդինա, Յոսի Բաբայոֆ։ Տեսաօգնականներ – Եյթան Շմուելևից, Շալոմ Բեն Աբրահամ։ Չորրորդ մրցավար – Դեկել Զինո։ Բոլոր մրցավարներն Իսրայելից են։ Հանդիպումըմ կկայանա հոկտեմբերի 23-ին […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում «Նոայի» հաջորդ բոլոր մրցակիցները պարտվել են առաջին տուրում։ Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվել է թուրքական «Սամսունսպորին»։ Բիչախչյանը փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին։ Ռումինական «Ունիվերսիտատեա Կռայովան» մրցակից դաշտում 0:2 հաշվով պարտվել է լեհական «Ռակուվին»։ «Ֆիորենտինան» (Իտալիա) «Արտեմիո Ֆրանկի» […]
Ավելին
Բրատիսլավայի «Սլովանը» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է ֆրանսիական «Ստրասբուրգին»։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 64-րդ րոպեին ասիստ է կատարել Ռահիմ Իբարհիմին։ Սլովակիայի չեմպիոնը մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 23-ին` մրցակցի դաշտում մրցելով «ԱԶ Ալկմարին»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկային»։ Հայաստանի չեմպիոնի հաղթական գոլը 6-րդ րոպեին խփեց Նարդին Մուլահուսեյնովիչը։ Հյուրերը 30-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. կոպիտ խախտման համար դաշտից հեռացվել էր Նիկո Յանկովիչը։ «Նոան» հանդիպման ընթացքում բազմիցս կարող էր մեծացնել առավելությունը, բայց չկարողացավ իրացնել մի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025