Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը խոսել է իր մրցելույթի մասին. «Ոսկե մեդալի համար պակասեց երկու ցատկերից մաքուր ավարտը: Ոսկե մեդալ նվաճելու միակ տարբերակս այն կլիներ, որ երկու ցատկերիս վերջնամասում քայլ չանեի, մաքուր կանգնեի: Ֆիլիպինցի մարմնամարզիկի ցատկերից մեկն իմ ցատկերից չորս տասնորդական բարդ էր: Իսկապես նա շատ լավ ցատկեց: Նրան հաղթելու իմ միակ […]
Ավելին
Հայաստանը մարմնամարզիկ Արթուր Դավթյանի շնորհիվ առաջին մեդլան է նվաճել 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում։ 31-ամյա մարզիկը մասնակցել է հենացատկի վարժության եզրափակիչին և 14,966 միավորով դարձել օլիմպիական փոխչեմպիոն։ Հայաստանը, նվաճած 1 արծաթե մեդալով, ընդհանուր մեդալային հաշվարկում մի շարք այլ երկրների` Դանիայի, Եթովպիայի, Ֆիջիի, Մոնղոլիայի ու Թունիսի հետ, կիսվում է 51-56-րդ տեղերը։ Մեդալային հաշվարկն օգոստոսի 4-ի մրցումային օրվա […]
Ավելին
Աշխարհահռչակ լեգենդար թենիսիստ Նովակ Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն։ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում 37-ամյա թենիսիստը 7-6, 7-6 հաշվով հաղթել է իսպանացի Կառլոս Ալկարասին։ Մրցախաղը տևել է 2 ժամ 56 րոպե։ Հիշեցնենք, որ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող է։
Ավելին
Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերում մարմնամարզության Հայաստանի առաջատար Արթուր Դավթյանը դարձավ արծաթե մեդալակիր։ 31-ամյա մարզիկը հանդես եկավ հենացատկի եզրափակիչում և 14,966 միավորով դարձավ օլիմպիական փոխչեմպիոն։ Հայաստանն առաջին մեդալը նվաճեց Օլիմպիական ընթացիկ խաղերում։ Հիշեցնենք, որ Դավթյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում նվաճել էր բրոնզե մեդալ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Փարիզի Օլիմպիական խաղերի օգոստոսի 4-ի մրցումային օրը Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանը պայքարելու է մեդալների համար։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավթյանը հանդես է գալու հենացատկի եզրափակիչում, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 4-ի մրցումային օրը պայքարն ավարտեց մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը։ 35-ամյա մարմանամարզիկը, որն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին, օղակներ վարժությունում վաստակեց 14,866 միավոր և 8 մասնակիցների պայքարում գրավեց 6-րդ տեղը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Փարիզի Օլիմպիական խաղերի օգոստոսի 4-ի մրցումային օրը Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Վահագն Դավթյանը պայքարելու է մեդալների համար։ 35-ամյա մարզիկը հանդես է գալու օղակներ վարժության եզրափակիչում, որի պայքարն արդեն սկսվել է։ Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 4-ի մրցումային օրը Հայաստանը պայքարում կունենա երկու ներկայացուցիչ. մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը կպայքարեն մեդալների համար։ Առաջինը մրցասպարեզ դուրս կգա Վահագն Դավթյանը։ 35-ամյա մարզիկն օղակներ վարժության որակավորման փուլում վաստակել է 14,733 միավոր և 7-րդ տեղով անցել եզրափակիչ։ Օղակների եզրափակիչը Երևանի ժամանակով մեկնարկելու է 17:00-ին։ Այնուհետև Արթուր Դավթյանը` Երևանի ժամանակով […]
Ավելին
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» միջմրցաշրջանային հատվածում վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց և ԱՄՆ-ի Կոլամբուս քաղաքում մրցեց Լոնդոնի «Չելսիի» դեմ։ Հանդիպումն անցավ գոլառատ պայքարում. «քաղաքաբնակները» հաղթեցին 4:2 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, մեկ գոլ էլ խփեց Օսկար Բոբը։ «Ազնվականներից» աչքի ընկան Ռահիմ Սթերլինգն ու Նոնի Մադուեկեն։ «Մանչեսթեր Սիթին» հաջորդ հանդիպումը […]
Ավելին
«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» միջմրցաշրջանային հատվածում միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին ԱՄՆ-ում։ Մերսիսայդյան ակումբը ոչ մի շանս չտվեց մրցակցին և հաղթեց խոշոր` 3:0 հաշվով։ Արնե Սլոթի գլխավորած թիմից գոլերը խփեցին Ֆաբիու Կարվալիուն, Կյորտիս Ջոնսն ու Կոստաս Ցիմիկասը։ «Լիվերպուլը» հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 11-ին և մրցելու է «Սևիլիայի» դեմ։ «Մանչեսթեր Յունայթեդն» ավարտեց միջմրցաշրջանային հատվածը։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023