Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրում «Միլանը» «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Ֆիորենտինայի» հետ։ Տոսկանական ակումբից 66-րդ րոպեին հաշիվը բացեց Պիետրո Կոմուցոն, իսկ «ռուսոներիին» պարտությունից փրկեց Քրիստոֆեր Նկունկուն։ Մասիմիլիանո Ալեգրին երկրորդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց։ Միլանյան գրանդը նախորդ տուրում էլ չէր հաղթել «Ջենոային» (1:1)։ «Միլանը» 40 միավորով երկրորդ տեղում է, «Ֆիորենտինան»` 14 միավորով 18-րդ։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Արսենալը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Չեմպիոնշիփը ներկայացնող «Պորթսմութին»։ «Զինագործներից» հեթ-տրիկ գրանցեց Գաբրիել Մարտինելին, իսկ մրցակցի կիսապաշտպան Անդրե Դոզելը գրավեց սեփական դարպասը։ Տանտերերից երրորդ րոպեին հաշիվը բացեց Քոլբի Բիշոփը։ Այսպիսով, «զինագործները» դուրս եկան մրցաշարի 1/16 եզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրում «Ժիրոնան» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ Կատալոնական ակումբի հաղթական գոլը 44-րդ րոպեին խփել է Վլադիսլավ Վանատը։ Ուկրաինացի հարձակվողը մրցակցի դարպասը գրավել է կրնկով կատարած հարվածով։ Միչելի գլխավորած թիմը 21 միավորով 13-րդ տեղում է, «Օսասունան»` 19 միավորով 15-րդ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Հունվարի 11-ին կկայանա 2026թ. առաջին «Էլ Կլասիկոն»։ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնան» կմրցի Մադրիդի «Ռեալի» դեմ։ Հանդիպումը կկայանա Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» ստադիոնում, մեկնարկը` ժամը 23:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml Посмотреть эту публикацию в Instagram Публикация от FC Barcelona (@fcbarcelona)
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Չելսին» հյուրընկալվելիս 5:1 հաշվով ջախջախել է Չեմպիոնշիփը ներկայացնող «Չարլթոնին»։ «Ազնվականներից» մեկական գոլ են խփել Յորել Հաթոն, Թոսին Ադարաբիոյոն, Մարկ Գիուն, Պեդրու Նետուն և Էնցո Ֆեռնանդեսը։ Տանտերերից աչքի է ընկել Մայլզ Լիբերնը։ Նշենք, որ «Չելսին» առաջին հանդիպումն է անցկացրել նոր գլխավոր մարզիչ Լիեմ Ռոսենյորի օրոք։ Այսպիսով, լոնդոնյան գրանդը դուրս է եկել […]
Ավելին
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սանրայզ քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի երեկոյի ընթացքում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառումյանը ջախջախիչ հաղթանակ է տարել։ Հայ մարտիկը գոտեմարտել Լենա Փալմերի դեմ` 1:35 րոպեում հաղթելով 10:0 հաշվով։ Ամերիկացի 37-ամյա Լենս Փալմերը խառը մենամարտերի MMA մրցաշարի մարտիկ է, 31 մենամարտում տարել է 23 հաղթանակ, կրել 8 պարտություն։ Ծառուկյանը […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Եգիպտոսի ազգային հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Կոտ դ’Իվուարի թիմին։ «Փարավոններից» գոլ և ասիստ գրանցեց թիմի ավագ ու առաջատար, «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը։ 33-ամյա ֆուտբոլիստը մրցաշարում գոլ է խփել իր մասնակցությամբ բոլոր չորս խաղերում ու լավագույն ռմբարկուների պայքարում 4 գոլով Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմենի հետ կիսում է 2-3-րդ տեղերը։ […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Բայերը» սեփական դաշտում 1:4 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Շտուտգարտից»։ «Շվաբներից» դուբլ գրանցեց Ջեյմի Լևելինգը, մեկական անգամ աչքի ընկան Մաքսիմիլիան Միթելշտադտն ու Դենիս Ունդավը։ «Դեղագործների» հեղինակության գնդակը խփեց Ալեքս Գրիմալդոն։ Սեբաստիան Հյոնեսի գլխավորած թիմը 29 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։ «Բայերը» նույնքան միավորով 4-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Լեգենդար, շվեդ նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի որդին` Մաքսիմիլիան Իբրահիմովիչը, կտեղափոխվի «Այաքս», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նիդերլանդների 36-ակի չեմպիոնը կվարձակալի 19-ամյա ֆուտբոլիստին։ Ամստերդամը ներկայացնող ակումբը վարձակալության ավարտին կունենա նաև վինգերի տրանսֆերային իրավունքը գնելու պայմանագրային իրավունք։ Մաքսիմիլիան Իբրահիմովիչը ծնվել է Շվեդիայի Լունդ քաղաքում։ Նա 2022թ. օգոստոսից հանդես էր գալիս «Միլանի» համակարգում։ Իբրահիմովիչը հանդես է եկել […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Նիգերիայի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ալժիրի թիմին։ «Աֆրիկյան բրազիլացիներից» երկրորդ խաղակեսում հաղթական գոլերը խփեցին Վիկտոր Օսիմենն ու Ակոր Ադամսը։ Նիգերիացիները գրեթե ոչ մի շանս չտվեցին մրցակցին։ Ալժիրի հավաքականն ընդամենը 3 հարված կատարեց դեպի Սթենլի Նվաբալիի պաշտպանած դարպասի ուղղությամբ։ Էրիկ Շելի գլխավորած թիմը դուրս եկավ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025