Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» «Ալիանց Արենա» մարզադաշտում կմրցի Մադրիդի «Ռեալի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իսպանացի մասնագետ Խուլիեն Լոպետեգին չի գլխավորի «Միլանը»։ La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ Լոպետեգին համարվում էր «ռոսոներիների» նոր գլխավոր մարզիչ նշանակվելու հիմնական թեկնածուն։ 57-ամյա մասնագետի թեկնածությանը հավանություն էր տվել միլանյան ակումբի սեփականատեր Ջերի Կարդինալեն։ Կողմերը նույնիսկ 3 տարվա պայմանագիր էին համաձայնեցրել։ Այդուհանդերձ, «Միլանը» հրաժարվել է Լոպետեգիի թեկնածությունից` ակումբի երկրպագուների դժգոհության պատճառով։ Երկրպագուները «Nopetegui» խորագրով […]
Ավելին
«Բետիսի» կիսապաշտպան Գվիդո Ռոդրիգեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Բարսելոնա»։ 30-ամյա ֆուտբոլիստի ու անդալուզյան ակումբի միջև պայմանագիրը լրանում է 2023 թ. հունիսի 30-ին, որը կողմերը չեն երկարաձգելու. Ռոդրիգեսը «Բետիսը» կլքի ազատ գործակալի կարգավիճակում։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ ստեղծված իրավիճակում արգենտինացի ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել «Բարսելոնան», որը «2+1» ձևաչափով պայմանագիր […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը խոսել է անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոնական մրցավազքի մասին. ««Արսենալի» խնդիրն այն է, որ պայքարում է «Մանչեսթեր Սիթիին դեմ, որը պատմության լավագույն ակումբներից մեկն է։ Այո՛, «Արսենալը» առաջընթաց է գրանցում, և եթե հաղթի մնացած երեք խաղերում, միավորների քանակով կգերազանցի նախորդ մրցաշրջանի ցուցանիշը, բայց խնդիրը «Ման. Սիթին» է։ Նախորդ […]
Ավելին
Անգլիայի երկրորդ դիվիզիոնի` Չեմպիոնշիփի, նախավերջին` 45-րդ տուրում «Լեսթերը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Պրեսթոնին»։ «Աղվեսների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ջեյմի Վարդին, մեկ գոլ էլ խփեց Քեյսի Մաքաթիրը։ 37-ամյա Վարդին Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 18-ի և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ 5-րդ տեղ։ Ցուցակը 25 գոլով գլխավորում է «Բլեքբեռնի» իռլանդացի հարձակցող Սեմի Շմոդիքսը։ Էնցո […]
Ավելին
Այսօր` ապրիլի 30-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի կիսաեզրափակիչը։ Կայանալու են հետևյալ հանդիպումները. «Բավարիա» – «Ռեալ Մադրիդ» (ապրիլի 30, 23:00) «Բորուսիա Դորտմունդ» – ՊՍԺ (մայիսի 1, 23:00) Հավելենք, որ դիմակայությունների պատասխան խաղերը կայանալու են մայիսի 7-8-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» «Մոնժուիկ» մարզադաշտում մրցեց «Վալենսիայի» դեմ։ Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և թրիլերային պայքարում, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակով` 4:2 հաշվով։ Առաջին խաղակեսում կատալոնական ակումբին առաջ մղեց Ֆերմին Լոպեսը, սակայն «չղջիկները» Ուգո Դուրոյի ու Պեպելուի գոլերի շնորհիվ ընդմիջման գնացին հաղթողի դերում։ Նախքան ընդմիջում հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով. սեփական տուգանային հրապարակից դուրս ձեռքով […]
Ավելին
27 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Փյունիկի» գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին: «Փյունիկ» ՖԱ-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 31-րդ տուրում «Մոնակոն» արտագնա խաղում 2:3 հաշվով պարտվեց «Լիոնին»։ Այդ պարտությունից հետո Լիգա 1-ի առաջատար ՊՍԺ-ն անհասանելի դարձավ մրցակիցների համար և առաջնության ավարտից 3 տուր առաջ 12-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։ Փարիզյան ակումբի ակտիվում կա 70 միավոր։ «Մոնակոն», 58 միավորով, երկրորդն է, իսկ «Լիոնը» վաստակեց 44 միավոր` բարձրանալով 7-րդ տեղ։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։ Պեպ Գվարդիոլայի թիմը հերթական հաղթանակը տարավ` առավելության հասնելով 2:0 հաշվով։ «Քաղաքաբնակների» հաղթական գոլերը խփեցին Յոշկո Գվարդիոլն ու Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց 21-րդ գոլն ու միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։ Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 79 […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025