Աշխարհի 2026թ. առաջնության Ասիայի գոտու ընտրական մրցաշարի 5-րդ փուլի պատասխան խաղում Իրաքի ազգային հավաքականը սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է Արաբական Միացյալ Էմիրությունների թիմին։ Դիմակայության առաջին խաղում կողմերը գրանցել էին 1:1 հաշիվը։ Պատասխան խաղում ԱՄԷ-ն 52-րդ րոպեին Կայո Լուկասի գոլի շնորհիվ բացեց հաշիվը, որին 66-րդ րոպեին Իրաքը պատասխանեց Մեմեի դիպուկ հարվածով։ Թվում էր, թե հիմնական […]
Ավելին
Սենեգալի ազգային հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում ընկերական խաղում 8:0 հաշվով ջախջախել է Քենիայի թիմին։ Պապե Թիավի գլխավորած թիմից հեթ-տրիկ է գրանցել անվանի վինգեր Սադիո Մանեն, Նիկոլաս Ջեքսոնն աչքի է ընկել երկու անգամ, իսկ Էլ Հաջի Մալիկ Դիուֆը, Իբրահիմա Մբայեն ու Շերիֆ Նդիայեն մեկական գոլ են խփել։ Transfermarkt-ի տվյալներով` «տերանգայի առյուծները» տարել են իրենց պատմության մեջ […]
Ավելին
Եվրո-2026-ի որակավորման առաջին փուլում Չեխիայի Մ19 հավաքականը 4:0 հաշվով ջախջախել է Հյուսիսային Իռլանդիայի հասակակիցների թիմին։ Չեխերից հեթ-տրիկ է գրանցել Լուի Բուֆոնը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Օնդրաժ Պենխան։ Իտալական «Պիզայի» վինգեր Լուի Բուֆոնը համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի որդին է։ Պատանի ֆուտբոլիստի մայրը չեխ է, և նա որոշել է ներկայացնել այդ երկիրը։ […]
Ավելին
Վալերի Կարպինը հրաժարական է տվել ու լքել Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 56-ամյա մասնագետը սեփական նախաձեռնությամբ է հեռացել մոսկովյան ակումբից։ «Դինամոն» Կարպինի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 22 խաղում տարել 8 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի, կրել 9 պարտություն։ Նա գլխավորում է նաև Ռուսաստանի ազգային հավաքականը։ «Դինամոյի» գլխավոր մարզչի ժամանակավոր […]
Ավելին
Եվրո-2027-ի որակավորման փուլի E խմվբի 6-րդ տուրում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Երևանում 0:1 հաշվով պարտվեց Շվեդիայի հասակակիցների թիմին։ Հանդիպման միակ գոլը 23-րդ րոպեին խփեց բելգիական «Գենտի» վինգեր Մոմոդու Սոնկոն։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը պարտվել է բոլոր խաղերում և վերջին` 6-րդ տեղում է։ Շվեդիա Մ21-ը 9 միավորով չորրորդ տեղն է զբաղեցնում։ Առհասարակ, Հայաստանի երիտասարդական հավաքականն […]
Ավելին
«Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոյեմբերի 18-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաստատում է Mundo Deportivo-ն։ Թրամփը նույն օրն իր նստավայրում կընդունի նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանին։ The Athletic-ի տվյալներով` ակնլալվում է, որ Թրամփն ու «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը կքննարկեն նաև Ատլանտայի «Մերսեդենց Բենց» ստադիոնում 2026թ. […]
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի A խմբի վերջին տուրում Գերմանիայի ազգային հավաքականը սեփական դաշտում 6:0 հաշվով ջախջախել է Սլովակիայի թիմին։ Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» ստադիոնում կայացած խաղում Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից դուբլ է գրանցել Լերոյ Սանեն, մեկական գոլ խփել են Նիկ Վոլթեմադեն, Սերժ Գնաբրին, Ռիդլե Բակուն ու Ասան Ուեդրաոգոն։ 19-ամյա Ուեդրաոգոն «բունդեսմանշաֆթում» նորամուտի […]
Ավելին
«Բարսելոնան» Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի հանդիպումը կանցկացնի «Սփոթիֆայ Կամպ Նոու» ստադիոնում, հաստատում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ «Բլաուգրանան» Բարսելոնայի քաղաքային խորհրդից ստացել է շինարարական աշխատանքների 1B ավարտական ակտը, ինչը թույլ կտա մարզադաշտում ընդունել 45401 հանդիսական։ Այժմ «Բարսելոնան» աշխատում է, որպեսզի ստանա Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի հաջորդ տնային հանդիպումը «Կամպ Նոուում» անցկացնելու […]
Ավելին
«Ինտերը» սոցցանցերում հայերենով գրառում է արել` վերհիշելով ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` միլանյան դերբիներում խփած բոլոր գոլերը. «Դերբիի բոլոր գոլերը հայկական գնացքի` Մխիթարյանի կողմից։ Հետևե՛ք մեզ` ավելի շատ Հայաստանի մասին բովանդակության համար»,- գրել է «ներաձուրիի» մամուլի ծառայությունն ու տեսանյութ հրապարակել։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Ինտերի» կազմում «Միլանի» դեմ մրցել է 8 անգամ` խփելով 3 գոլ, […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում պայքարն ավարտեց Պորտուգալիայից կրած 1:9 հաշվով սարսափելի պարտությամբ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի միակ գոլը 18-րդ րոպեին խփել է Էդուարդ Սպերցյանը։ Թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը հավաքականում խփած գոլերի քանակը հասրցել է 11-ի` այդ ցուցանիշով հավասարվելով Մարկոս Պիզելիին ու Արթուր Պետրոսյանին։ Նրանք հավաքականի պատմության մեջ […]
Ավելին
1 41 42 43 44 45 2,263

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025