Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո լքելու է զբաղեցրած պաշտոնը։ Sky Sport-ը հայտնում է, որ մերսիսայդյան ակումբը գերմանացի մասնագետին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում։ Աղբյուրի փոխանցմամբ` Կլոպին փոխարինելու թեկնածուները Ռոբերտո Դե Ձերբին («Բրայթոն») և Խաբի Ալոնսոն («Բայեր») են։ Հավելենք, որ Ալոնսոն, որպես ֆուտբոլիստ 2004-09 թթ. հանդես եկել է […]
Ավելին
Անգլիակակ Չեմպիոնշիփը ներկայացնող «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Կարլոս Ալկարասը կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հայտնում է, «բյանկոներիները» գործարքի հարցում վերջնական համաձայնության են հասել «սրբերի» հետ։ Թուրինյան ակումբը մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալի արգենտինացի ֆուտբոլիստին։ Աղբյուրի փոխանցմամբ` վարձակալական պայմանագրում առկա է լինելու նաև ոչ պարտադիր գնման իրավունք։ Թուրինյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքների դիմաց […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում հետնապահների թվում ընթացող «Լութոն Թաունը» սեփական մարզադաշտում մրցեց «Բրայթոնի» դեմ։ Տանտերերը պարզապես շոկի ենթարկեցին «ճայերին»` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Ռոբ Էդվարդսի թիմից փայլեց Էլեյջա Ադեբայոն` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ 26-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 22 խաղում խփել է արդեն 8 գոլ և իր թիմի լավագույն ռմբարկուն է։ «Լութոնի» կազմից […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի շրջանակում կայացավ 1/8 եզրափակիչի վերջին դիմակայությունը. Մարոկկոյի հավաքականը մրցեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանու դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց. ՀԱՀ-ը հաղթեց 2:0 հաշվով և պայքարից դուրս թողեց Մարոկկոյին։ Հուգո Բրոսի թիմին հաղթանակ պարգևեցին Էվիդենս Մակգոպայի և Թեբոհո Մոկոենայի խփած գոլերը։ Հատկանշական է, որ 0:1 հաշվի ժամանակ «ատլասե առյուծների» կամզից աչքի […]
Ավելին
«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, անկախ իրենից, հայտնվել է անախորժ իրավիճակում։ Ինչպես տեղեկացնում է Yahoo-ն, Թաիլանդում գործում է խարդախների խումբ, որը ներկայանում է իսպանացի մասնագետի կերպարով։ Բանն այն է, որ խարդախները Instagram-ում Ալոնսոյի լուսանկարով օգտահաշիվ են ստեղծել, որի միջոցով այլ մարդկանց թաիլանդերենով ուղարկում են հետևյալ նամակը. «Բարև ձեզ։ Ես Խաբի Ալոնսոն եմ։ Ես հաջորդ մրցաշրջանում […]
Ավելին
ՖԻՖԱ-ն ներկայացրել է տրանսֆերային շուկայի վերաբերյալ ամենամյա հաշվետությունը։ Ըստ այդ հաշվետվության` 2023 թ. ակումբները ռեկորդային քանակի գումար են ծախսել` տրանսֆերներ իրականացնելու համար։ Այսպես, 2023 թ. ամբողջ աշխարհում ակումբները տրանսֆերներ իրակացնելու համար ծախսել են 9,63 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 48,1%-ով ավելին է, քան 2022 թվականին (6,5 մլրդ դոլար)։ Նախորդ ռեկորդային ցուցանիշը գրանցվել էր 2019 թ., երբ […]
Ավելին
«Սլովան Բրատիսլավան» ավարտեց 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստական փուլը և հունվարի 29-ին Կատարում վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց տեղի «Ալ Վաքրա» ակումբի դեմ` հաղթելով 4:1 հաշվով։ Սլովակիայի մայրաքաղաքը ներկայացնող ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Բարսեղյանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 38-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Լուկաշ Պաուշեկին, իսկ 66-րդ րոպեին […]
Ավելին
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի` «Ռեալ Մադրիդ» հավանական տեղափոխության մասին. «Մբապեն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռեալ»։ Դրա հավանականությունը 50%-ից ավելի է։ Սա անձնական կարծիք է, իսկ տրանսֆերի իրականացումը կախված է միայն «Ռեալից»։ Նրանք պետք է որոշեն` ինչպես վարվել»,- Տեբասի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն։ Հավելենք, որ Մբապեի ու ՊՍԺ-ի […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսին կարիերան կշարունակի «Լեսթերի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իսնայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ «Աղվեսները» 28-ամյա կիսապաշտպանի դիմաց վճարելու են 500 հազ. եվրո, որին հետագայում կարող է ավելանալ ևս 2 մլն եվրո, եթե ակումբը մրցաշրջանի ավարտին նվաճի անգլիական Պրեմիեր լիգայի ուղեգիր։ Իտալացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Լաս Պալմասի» ձախ պաշտպան Սերխի Կարդոնան հայտնվել է «Բարսելոնայի» և «Ատլետիկո Մադրիդի» ուշադրության կենտրոնում։ Աղբյուրի փոխանցմամբ` 24-ամյա պաշտպանի ու «Լաս Պալմասի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, և երկու գրանդ ակումբները ցանկանում են ազատ գործակալի կարգավիճակում նրան հրավիրել իրենց շարքերը։ Նշվում է, որ «հնդկացիններն» առաջինն են սկսել հետաքրքրվել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023