Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է շվեդական ԱԻԿ-ի 16-ամյա կենտրոնական հարձակվող Յունա Կուսի-Ասարեին։ Կողմերը երկարաժամկետ պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։ Պատանի հարձակվողը դեռևս հանդես է գալու «ռեկորդ մայսթերի» Մ-19 թիմում։ Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հայտնում է, որ մյունխենյան ակումբը գործարքի դիմաց ԱԻԿ-ին վճարել է 6,5 մլն եվրո։ Նշենք, որ Կուսի-Ասարեն ԱԻԿ-ում […]
Ավելին
Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը կարիերան կշարունակի «Ֆերարիի» կամզում։ Այդ մասին հայտնում է Sky Sports-ը։ Աղբյուրի փոխանցմամբ` 39-ամյա ավտոարշավորդը «Ֆերարիի» շարքերը համալրելու է 2025 թվականին և կփոխարինի Կարլոս Սայնսին, ով, ամենայն հավանականությամբ, հեռանալու է «Սկուդերիայից»։ Նշվում է, որ Հեմիլթոնի և «Մերսեդեսի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը, սակայն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 4-ին` Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ մինչ այդ Հայաստանի հավաքականը մարտի 26-ին Պրահայում ընկերական հանդիպում է անցկացնելու Չեխիայի հետ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ջուդ Բելինգհեմը խոսել է «Ռեալ Մադրիդում» հանդես գալու իր տպավորությունների մասին. ««Ռեալն» աշխարհի ամենամեծ ակումբն է։ Երբ ամեն ինչ մոտկից ես տեսնում, հիացնում է։ Այստեղ կարծես Կոլիզեյում լինես, իսկ դու գլադիատոր ես։ Յուրահատուկ զգացողություն է։ Ոչ-ոքի չի կարող պատկերացնել, թե որքան մեծ է այս ակումբը։ Անհնար է դուրս գալ փողոց և աննկատ մնալ։ Այս ակումբն […]
Ավելին
Մոսկվայի «Լոկոմոտիվը» շարունակում է պատրաստվել 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածին և ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում, որտեղ հունվարի 31-ին ընկերական հանդիպում անցկացրեց «Ուրալի» հետ` հաղթելով 4:2 հաշվով։ «Երկաթուղայինների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Նաիր Տիկնիզյանը, ով դարձավ դուբլի հեղինակ` խփելով իր թիմի առաջին երկու գոլերը։ Նշենք, որ հանդիպումը կայացել է «4×30» ձևաչափով, իսկ հայ […]
Ավելին
Ժոզե Մոուրինիոն պատրաստ է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, պորտուգալացի մասնագետը, ով վերջերս է հեռացվել «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից, մտադիր է վերադառնալ «կարմիր սատանաների» շարքերը։ «Մոուրինիոն մեծ նպատակ ունի վերադառնալ «Յունայթեդ»։ Նա զգում է, որ ակումբում կիսատ գործեր ունի այն ամենից հետո, ինչը տեղի ունեցավ նախորդ անգամ։ Նա իր առջև նպատակ է […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը» մրցեց «Չելսիի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստներն ունեին տոտալ առավելություն` «ազնվականներին» ջախջախելով 4:1 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմի գոլերը խփեցին Դիոգու Ժոտան, Կոնոր Բրեդլին, Դոմինիկ Սոբոսլայն ու Լուիս Դիասը։ Լոնդոնյան ակումբի կազմից աչքի ընկավ Քրիստոֆեր Նկունկուն։ Այս հաղթանակից հետո «կարմիրները» վաստակեցին […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց հետնապահների թվում ընթացող «Բարնլիի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակներն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն` մրցակցին հաղթելով 3:1 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմից դուբլի հեղինակ դրաձավ Խուլիան Ալվարեսը, մեկ գոլ էլ խփեց Ռոդրին։ Հյուրերի հեղինակության գոլը խփեց Ամին Ալ Դախիլը։ Այս հաղթանակից հետո մանկունյական […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Օսասունայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։ Խավիի թիմին հաղթանակ պարգևեց «կապտանտնագույնների» նորեկ Վիտոր Ռոկեն, ով աչքի ընկավ 63-րդ րոպեին։ Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 47 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական։ «Օսասունան», 26 միավորով, 12-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցում է «Օսասունայի» դեմ։ «Բլաուգրանայի» կազմից 63-րդ րոպեին աչքի ընկավ Վիտոր Ռոկեն` բացելով հաշիվը։ Նշենք, որ բրազիլացի հարձակվողը կատալոնական ակումբի շարքերը համալրելուց հետո խփեց առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 329 330 331 332 333 2,036

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023