Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում մրցեց «Բորնմութի» դեմ։ Մերսիսայդյան ակումբը բավական վստահ հանդիպում էր անցկացնում և մինչև 64-րդ րոպեն թիմի նորեկ Ուգո Էկիտիեկի ու Կոդի Գապկոյի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0, սակայն հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը։ 64-րդ ու 76-րդ րոպեներին աչքի ընկավ Անտուան Սեմենյոն` ձևակերպելով դուբլ։ Թվում […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին խաղում «Ռայո Վալեկանոն» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց «Ժիրոնային»։ ա Առաջնության անդրանիկ գոլը խփեց «Ռայո Վալեկանոյի» հարձակվող Խորխե դե Ֆրուտոսը։ Ինիգո Պերեսի գլխավորած թիմից աչքի ընկան նաև Ալվարո Գարսիան ու Իսի Պալազոնը։ «Ժիորայից» մրցակցի դարպասը գրավեց Խոել Ռոկան։ Կատալոնական ակումբը 43-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր […]
Ավելին
Մեկնարկել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանը. գործող չեմպիոն «Լիվերպուլը» «Էնֆիլդում» մրցում է «Բորնմութի» դեմ։ Առաջնության առաջին գոլը 37-րդ րոպեին խփեց մերսիսայդյան գրանդի նորեկ Ուգո Էկիտիկեն։ Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողը գոլը նվիրեց «Լիվերպուլի» նախկին հարձակվող Դիոգու Ժոտային։ Պորտուգալացին եղբոր հետ հուլիսի 3-ին զոհվել է ավտովթարի հետևանքով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը կհեռանա «Շերիֆից», սոցցանցերում գրում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը մոլդովական ակումբում վարձավճարով էր հանդիես գալիս և նրա որոշմամբ խզվել է պայմանագիրը։ Վինգերը «Շերիֆ» էր տեղափոխվել 2025 թ. փետրվարին, 24 խաղում 4 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։ Ֆուտբոլիստը կվերադառնա Հայաստան. նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Արարատ-Արմենային»։ Սերոբյանն այժմ […]
Ավելին
«Արարատ-Արմենիան» պորտուգալական «Էշտորլից» ձեռք է բերել վինգեր Ռոդրիգու Ռամուշին, հայտնում է Հայաստանի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը ներառյալ։ 21-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել Պորտուգալիայի երկրորդ լիգան ներկայացնող «Տոնդելայում», 29 խաղում խփել 4 գոլ, կատարել 5 ասիստ։ Երիտասարդ վինգերի տրանսֆերային իրավունքը 2022 […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորկան երրորդ փուլում շոտլանդական «Հիբերնիանը» տանը լրացուցիչ ժամանակում 2:3 հաշվով պարտվել է Բելգրադի «Պարտիզանին»։ Տանտերերից 60-րդ րոպեին հեռահար անհավանական հարվածով գոլ է խփել 22-ամյա հարձակվող Քիրան Բոուին` հաշիվը դարձնելով 1:2։ Նշենք, որ, չնայած պարտությանը, Էդինբուրգը ներկայացնող ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթել է 4:3 հաշվով ու դուրս եկել որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կհանդիպի Վահան Բիչախչյանի «Լեգիային»։ […]
Ավելին
ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Էնցո Ռայոլան ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հետ զրույցում բացառիկ մանրամասներ է ներկայացրել իր հաճախորդի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. «Արձակուրդից հետո առաջ հանդիպման ժամանակ Լուիշ Կամպուշը (Խմբ.` ՊՍԺ-ի ղեկավարության խորհրդականը) ինձ ասաց, որ Էնրիկեն այլևս հույսեր չի կապում Ջիջիոյի հետ ու որոշել է հեռացնել նրան թիմից ու մարզումներից։ Կամպուշը միայն ասաց, որ […]
Ավելին
Այսօր` օգոստոսի 15-ին, եվրոպական թոփ-5 առաջնությումներից կմեկնարկեն Անգլիայ Պրեմիեր լիգայի, Իսպանիայի Լա լիգայի ու Ֆրանսիայի Լիգա 1-ի 2025/26 մրցաշրջանները։ Ներկայացնում ենք առաջնությունների առաջին տուրերի խաղացանկը։ Պրեմիեր լիգա Օգոստոսի 15 «Լիվերպուլ» – «Բորնմութ»` 23:00 Օգոստոսի 16 «Ասթոն Վիլա» – «Նյուքասլ»` 15:30 «Բրայթոն» – «Ֆուլհեմ»` 18:00 «Սանդեռլենդ» – «Վեսթ Հեմ»` 18:00 «Տոտեմհեմ» – «Բարնլի»` 18:00 «Վուլվերհեմփթոն» – […]
Ավելին
«Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսից» անասպասելի դուրս մնալուց հետո պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում։ Հայաստանի չեմպիոնը նշանակությամբ երրորդ եվրագավաթային մրցարաշի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի Լյուբլյանայի «Օլիմպիային»։ Սլովենիայի չեմպիոնը եվրագավաթային պայքարն սկսել էր Չեմպիոնների լիգայից, սակայն որակավորման առաջին փուլում ճանապարհը զիջել էր Ալմաթիի «Կայրաթին» (երկու խաղերում` 1:1, 0:2)։ Լյուբլյանան ներկայացնող ակումբը […]
Ավելին
«Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի համար դեռևս չի գրանցել երեք ֆուտբոլիստի, գրում է Marca-ն։ Կատալոնական ակումբին առաջնության առաջին տուրում չեն օգնի թիմի նորեկ Մարկուս Ռեշֆորդը, դարպասապահ Վոյցեխ Շյեսնին ու պաշտպան Ժերար Մարտինը։ Դեռևս պարզ չէ` հաջորդ տուրերի համար «բլաուգրանան» նրանց կկարողանա՞ գրանցել, թե՞ ոչ։ «Բարսելոնայի» դարպասը «Մալյորկայի» դեմ առաջին տուրի խաղում կպաշտպանի թիմի նորեկ Ժոան Գարսիա։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025