Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 5:0 հաշվով ջախջախեց «Սասուոլոյին»։ «Ներաձուրիից» մեկական գոլ խփեցին Յան Բիսեկը, Մարկուս Թյուրամը, Լաուտարո Մարտինեսը, Մանուել Ականջին ու Լուիս Էնրիկեն։ Միլանյան գրանդից 3 ասիստ գրանցեց Ֆեդերիկո Դիմարկոն։ Իտալացի լատերալը 12 գոլային փոխանցումով Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ասիստենտն է։ Համեմատության համար` նշենք, որ նախորդ մրցաշրջանի լավագույն ասիստենտ Ռոմելու […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։ Մերսիսայդյան գրանդից 74-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆենոմենալ հարվածով հաշիվը բացեց Դոմինիկ Սոբոսլայը։ «Քաղաքաբնակների» պատասխան գոլը 84-րդ րոպեին խփեց Բեռնարդու Սիլվան` եզրափակելով թիմային գեղեցիկ գրոհը։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթական գնդակը 90+3-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Էրլինգ Հոլանդը։ […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Բավարիան» սեփական դաշտում մրցում է «Հոֆենհայմի» դեմ։ 35-րդ րոպեին մյունխենյան գրանդի լեգենդար դարպասապահ Մանուել Նոյերը խաղն սկսելիս կոպիտ խախտում թույլ տվեց, ինչից հետո գնդակը հայտնվեց մրցակցի հարձակվող Ֆիսնիկ Ասլանիի մոտ։ Կոսովացի ֆուտբոլիստն էլ փոխանցեց Անդրեյ Կրամարիչին, որն էլ գրավեց դատարկ դարպասը` հաշիվը դարձնելով 1:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք […]
Ավելին
ՄԼՍ-ի նորընծա գավաթակիր «Ինտեր Մայամին» միջմրցամրջանային պատրաստության ընթացքում հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել` գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցելով Գուայակիլի «Բարսելոնայի» (Էկվադոր) հետ։ «Բանկո Պիչինչա» ստադիոնում կայացած խաղում ամերիկյան ակումբից 31-րդ րոպեին տպավորիչ անհատական անցում է ձեռնարկել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին և հուժկու գարվածով գրավելով մրցակցի դարպասը։ 38-ամյա հարձակվողը 2026թ. խփել է առաջին գոլը։ «Ինտեր […]
Ավելին
Արգենտինայի Լիգա Պրոֆեսիոնալի Ապերտուրայի 4-րդ տուրում «Բելգրանոն» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Բանֆիլդին»։ Տանտերերին 54-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով հաղթանակ է պարգևել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ 33-ամյա կիսապաշտպանը նոր մրցաշրջանում խփել է առաջի գոլը։ «Բանֆիլդից» 61-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականում հանդես եկած եզրային կիսապաշտպան Թոմաս Ադորյանը։ «Բելգրանոն» 8 […]
Ավելին
Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Նյուրնբերգը» հյուրընկավելիս 1:2 հաշվով պարտվել է «Պադերբորբին»։ Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 22-ամյա ֆուտբոլիստի նորամուտը նոր ակումբում անհաջող է ստացվել։ Նրա խախտումից հետո «Նյուրնբերգի» դարպասի 11-մետրանոց է նշանակվել, որը 26-րդ րոպեին իրացրել է Սեբաստիան Կլասը։ Մկրտչյանն օրեր առաջ է խորվաթական «Օսիեկից» 800 հազար […]
Ավելին
Ֆուտզալի Իսպանիայի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի 8-ակի չեմպիոն։ «Ֆուրիա ռոխան» Եվրո-2026-ի եզրափակիչում գոլառատ պայքարում 5:3 հաշվով հաղթեց գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականին։ Իսպանացիներից հեթ-տրիկ գրանցեց «Բարսելոնայի» պաշտպան Անտոնիո Պերեսը։ Մեկական գոլ խփեցին նաև Խոսե Ռայան ու Ադոլֆոն։ Պորտուգալացիներից աչքի ընկան Աֆոնսո Ժեզուշը, Ռուբեն Գոյիշը և Պաուլետան։ Իսպանացիները չեմպիոնությունների քանակով ռեկորդակիր են Եվրոպայում։ Նրանք նախորդ անգամ տիտղոսը […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս 3:2 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց «Ջենոայից»։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ «ռոսոբլուն» արդեն 18-րդ վայրկյանին 11-մետրանոց վաստակեց, որն իրացրեց Ռուսլան Մալինովսկին` բացելով հաշիվը։ Նախքան ընդմիջում գործող չեմպիոնը ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 20-րդ րոպեին աչքի ընկավ Ռասմուս Հոյլունը, իսկ 22-ին հեռահար հարվածով ֆանտաստիկ […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Ֆոլքսվագեն Արենա» ստադիոնում 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ։ Դորտմունդյան ակումբից 38-րդ րոպեին հաշիվը բացեց Յուլիան Բրանդտը, որին «գայլերը» 52-րդ րոպեին պատասխանեցին Կոնստանտինոս Կուլիերակիսի դիպուկ հարվածով։ Նիկո Կովաչի գլխավորած թիմին 87-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Սերու Գիրասին։ Գվինեացի հարձակվողն իր թիմին հաղթանակ էր պարգևել նաև «Հայդենհայմի» դեմ կայացած նախորդ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» տնային խաղում 3:0 հաշվով հաղթեց «Մալյորկային»։ Կատալոնական ակումբից 61-րդ րոպեին հեռահար հարվածով հիասքանչ գոլ խփեց Լամին Յամալը` հաշիվը դարձնելով 2:0։ 18-ամյա վինգերը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 10-ին։ Նա նաև 8 ասիստ է գրանցել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026