Չեմպիոնների լիգայի եզրափակիչները 2025/26 մրցաշրջանից սկսած կմեկնարկեն սովորականից 3 ժամ շուտ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ «Ականջավոր» գավաթի համար վճռորոշ հանդիպումը Կենտրոնական Եվրոպայի ժամանակով կմեկնարկի 18:00-ին, Երևանի ժամանակով` 20:00-ին։ «Այս որոշումն ուղղված է լոգիստիկայի ու կազմակերպչական գործընթացների օպտիմալացման միջոցով բարելավել երկրպագուների, թիմերի և ընդունող քաղաքների համար խաղի օրվա ընդհանուր տպավորությունը՝ ապահովելով մի շարք շոշափելի առավելություններ։ […]
Ավելին
Հայտնի են դարձել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի բոլոր մասնակիցներն ու վիճակահանության զամբյուղները. Առաջին զամբյուղ – «Ֆիորենտինա» (Իտալիա), «Ազ Ալկմար» (Նիդերլանդներ), «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա), «Սլովան» (Սլովակիա), «Ռապիդ Վիեննա» (Ավստրիա), «Լեգիա» (Լեհաստան)։ Երկրորդ զամբյուղ – «Սպարտա Պրահա» (Չեխիա), «Դինամո Կիև» (Ուկրաինա), «Լեխ» (Լեհաստան), «Ռայո Վալեկանո» (Իսպանիա), «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա)։ Երրորդ զամբյուղ – «Օմոնիա» (Կիպրոս), «Մայնց» (Գերմանիա), «Ստրասբուրգ» […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Լեգիան» սեփական դաշտում թրիլերային պայքարում լրացուցիչ ժամանակում ոչ-ոքի (3:3) գրանցեց շոտլանդական «Հիբերնիանի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո լեհական ակումբը 13-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի գոլի շնորհիվ հաղթում էր 1:0 հաշվով։ Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում հյուրերն անսպասելի սկսեցին բեկել դիմակայության ընթացքը և ընդամենը 11 րոպեում երեք գնդակ ուղարկեցին Վարշավան […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասպան խաղում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում պարտվեց «Յանգ Բոյսին»։ Շվեյցարական ակումբից դուբլ գրանցեց Արմին Գիգովիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Քրիս Բեդիան։ «Սլովանի» գոլերը խփեցին Դավիդ Ստրելեցն ու Ռոբերտ Մակը։ «Սլովանից» ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ «Յանգ Բոյսը» մրցակցին հաղթել (1:0) էր նաև առաջին խաղում։ […]
Ավելին
«Շտուտգարտի» հարձակվող Նիկ Վոլթեմադեն կարիերան կշարունակի «Նյուքասլում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Անգլիական ակումբը համաձայնեցրել է գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերն ու նրա տեղափոխության համար կվճարի 85 միլիոն եվրո։ Գործարքում նաև հավելավճարներ կներառվեն։ 23-ամյա հարձակվողը «կաչաղակների» հետ երկարաժամկետ պայմանագիր կստորագրի։ Այս գործարքը կդառնա «Նյուքասլի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն ու կգերազանցի Ալեասանդր Իսակի ռեկորդը։ Ակումբը շվեդ հարձակվողին 2022 […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Վարշավայի «Լեգիայի» կազմում գրավել է շոտլանդական «Հիբերնիանի» դարպասը` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Նոան» կրկին հաղթեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»` 3:2։ Հայաստանի չեմպիոնից մեկական գոլ խփեցին Հելդեր Ֆերեյրան, Մաթեուս Այասն ու Հովհաննես Հարությունյանը։ Հյուրերից աչքի ընկան Անտոնիո Մարինն ու Իվան Դուրդովը։ Լյուբլյանայում կայացած առաջին խաղում էլ Սանդրո Պերկովիչի սաները մրցակցին հաղթել էին 4:1 հաշվով։ Ընդհանուր դիմակայությունում «Նոան» առավելության հասավ 7:3։ Այսպիսով, «Նոան» երկրորդ […]
Ավելին
Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վիճակահանությունը։ 36 ակումբ 8-ական մրցակից ստացավ. ՊՍԺ (Ֆրանսիա) – «Բավարիա», «Բարսելոնա», «Ատալանտա», «Բայեր», «Տոտենհեմ», «Սպորտինգ», «Նյուքասլ», «Ատլետիկ Բիլբաո» «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Յուվենտուս», «Բենֆիկա», «Մարսել», «Օլիմպիակոս», «Մոնակո», «Կայրաթ» «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Բորուսիա Դորտմունդ», «Ռեալ Մադրիդ», «Բայեր», «Վիլյառեալ», «Նապոլի», «Բուդյո Գլիմտ», «Գալաթասարայ», «Մոնակո» «Բավարիա» (Գերմանիա) – […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Ֆերենցվարոշից» ու կվերադառնա Ռուսաստան` տեղափոխվելով «Ակրոն», սոցցանցերում գրում է ինսայդեր Իվան Կարպովը։ Տոլյատին ներկայացնող ակումբը 200 հազար եվրոյով կվարձակալի 24-ամյա վինգերին։ «Ակրոնը» 2026 թ. ամռանը հնարավորություն կունենա նաև հայ ֆուտբոլիստի տրանսֆերը գնել 1 միլիոն եվրոյով։ Սևիկյանը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել Մոսկվայի «Լոկոմոտիվում», 20 խաղում […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Նոան» Աբովյանում կմրցի Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիայի» դեմ։ Լյուբլյանայում կայացած դիմակայության առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել է 4:1 հաշվով։ Պատասխան հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025