Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպման շրջանակում ՊՍԺ -ն Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է РБК-ն, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը , հնարավոր է, կարիերան շարունակի «Յուվենտուսի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչիի արդեն քննարկել է հայազգի ֆուտբոլիստի հավանական տեղախոխության հարցը։ Թուրինյան ակումբը Ռայոլայի միջոցով Մխիթարյանին առաջարկ է կատարել և այժմ սպասում է Հենրիխ Մխիթարյանի պատասխանին։ Min.news-ին որոշ մանարմասներ է հայտնի […]
Ավելին
19-ամյա հայազգի դարպասապահ Մանուել Նազարեթյանը , ով ներկայումս հանդես է գալիս «Մարսել Բ»-ի կազմում, պրոֆեսիոնալ պայմանագիր կստանա ակումբի գլխավոր թիմից։ Այդ մասին Telegram-ի իր ալիքում տեղեկացնում է Sport24-ի հայազգի լրագրող Արարատ Մամբրեյանը։ Հավելենք, որ Նազարեթյանը 2019 թվականից հանդես է գալիս «Մարսելի» երկրորդ թիմի կազմում, որը ներկայացնում է Ֆրանսիայի 4-րդ դիվիզիոնը։ Նազարեթյանը «Մարսել Բ»-ի կազմում մինչ […]
Ավելին
Ղազախստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Աստանան» սեփական հարկի տակ մրցում է «Ակժայիկի» դեմ։ Հանդիպման 8-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել հայազգի վինգեր Տիգրան Բարսեղյանը՝ բացելով խաղի հաշիվը։ Բարսեղյանն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի շրջանակում խփեց իր 2-րդ գոլը։ Հավելենք, որ Նուր-Սուլթանը ներկայացնող ակումբի կազմում հանդիպմանը մասնակցում է նաև Վարազդատ Հարոյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին […]
Ավելին
«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լիխտը կրկին հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը՝ հղում կատարելով El Chiringuito-ին, 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված են կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան և գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, ով դե Լիխիտի հետ աշխատել է դեռևս Հոլանդիայի հավաքականը մարզելու տարիներին։ Հատկանշական է, որ երիտասարդ պաշտպանի տեղափոխությանը «Բարսելոնա» կողմ […]
Ավելին
Ֆլիկ․ «Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանն այս հիանալի ակումբը մարզելու հնարավորություն տալու համար»
Ինչպես գիտեք, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը լքելու է զբաղեցրած պաշտոնը, իսկ նրան փոխարինելու է Յուլիան Նագելսմանը, ով ներկայումս աշխատում է «Լայպցիգի» ղեկին։ Այդ նորության հասատատումից հետո Հանսի Ֆլիկը խոսել է իր զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին․ «Վերջին երկու տարիներն ինձ համար անմոռանալի էին։ Ինձ դուր էին գալիս ոչ միայն էմոցիաները, հաղթանակներն […]
Ավելին
Ինչպես գիտեք, ֆուտբոլային աշխարհում առաջին տրանսգենդեր մրցավարն է ի հայտ եկել։ Իսրայելցի մրցավար Սագի Բերմանը փոխել է սեռը՝ դառնալով կին։ Այժմ նրա անունը Սապիր Բերման է (խմբ․՝ սապիր եբրայերենից թարգմանաբար նշանակում է շափյուղա, որը թանկարժեք քար է)։ ՈՒԵՖԱ-ն աջակցել է Սապիր Բերմանին՝ Twitter-ի պաշտոնական էջում կատարելով հետևյալ գրառումը․ «Ոգեշնչող պատմություն է, որն ընդգծում է ֆուտբոլի ազատամտությունը։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղի շրջանակում «Ռեալն» ու «Չելսին» չկարողացան պարզել հաղթողին․ գրանցվեց 1։1 հաշիվը։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում իր տպավորություններով է կիսվել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ «Մենք շատ լավ սկսեցինք խաղը՝ շատ խիզախ ու որակյալ։ Մենք արժանի էին առաջին կեսում հաղթանակի և դրա համար ունեինք բոլոր հնարավորությունները։ Ցավոք, «Ռեալը» գոլ խփեց […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի առաջին դիմակայության շրջանակում «Ռեալն» ու «Չելսին» չկարողացան պարզել հաղթողին․ գրանցվեց 1։1 հաշիվը։ Այս արդյունքի շնորհիվ Թոմաս Տուխելը յուրահատուկ նվաճման է հասել «Ռեալի» հանդիպումներում։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, գերմանացի մասնագետի գլխավորած թիմերն «Ռեալի» դեմ արդեն չեն պարտվում 5-րդ անգամ անընդմեջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Տուխելը դարձել է մրցաշարի շրջանակում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին դիմակայության շրջանակում «Ռեալ Մադրիդը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ սկսեցին լոնդոյնան ակումբի ֆուտբոլիստները, ովքեր 9-րդ րոպեին շատ մոտ էին հաշիվը բացելուն։ Հարվածային դիրքում էր հայտնվել Քրիստիան Պուլուշիչը, սակայն ամերիկացի վինգերի՝ մոտ տարածությունից հատարած հարվածից հետո հիանալի գործեց Տիբո Կուրտուան։ 14-րդ րոպեին, ամեն դեպքում, Պուլուշիչը խփեց իր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023