Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Էմպոլին» մրցակցի դաշտում մրցել է «Յուվենտուսի» դեմ։ Տոսկանական ակումբը կարողացել է գերխոշոր անակնկալ մատուցել ու հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս թողնել «բիանկոներիներին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։ «Էմպոլիին» 24-րդ րոպեին առաջ է մղել Յուսեֆ Մալեհը, իսկ թուրինյան գրանդից 66-րդ րոպեին աչքի է ընկել Կեֆրեն Թյուրամը։ Հետխաղյա 11-մետրանոցներում վճռորոշ է […]
Ավելին
Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ինտերը» սեփական դաշտում մրցեց «Լացիոյի» դեմ։ «Ներաձուրին» ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ «չոր» հաշվով պարտության մատնեց «բիանկոչելեստեին»` 2:0։ Ա սերիայի 16-րդ տուրում «Ինտերը» հռոմեական ակումբին ջախջախել էր 6:0 հաշվով։ Գավաթային հանդիպման հերոսներից էր տանտերերի դարպասապահ Խոսեպ Մարտինեսը, որը 6 սեյվ կատարեց։ Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմից աչքի ընկան Մարկո Առնաուտովիչն ու Հական Չալհանօղլուն։ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», գրում է InterLive-ը։ Ըստ աղբյուրի` միլնայան գրանդում անգլիացի ֆուտբոլիստին դիտարկում են` որպես ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխարինողի։ «Ներաձուրին» պատրաստ է 26-ամյա կիսապաշտպանին վարձակալել։ «Ինտերը» ցանկանում է գործարքում ներառել նաև տրանսֆերի գնման իրավունքի հատուկ կետ։ «Ինտերի» մարզչական շտաբն ու ղեկավարները հավատացած եմ, որ Մաունթը կարող է […]
Ավելին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է Սեսկ Ֆաբրեգասի մասին. «Ես արդեն մտածում եմ «Կոմոյի» դեմ հանդիպման մասին։ Նրանք նախորդ խաղում հաղթել են (0:2) մեզ, իսկ այժմ ոգեշնչնված են և լավ են խաղում։ Ֆաբրեգասը 3-4 տարում կդառնա Եվրոպայի լավագույն մարզիչներից մեկը։ Ես վստահ եմ դրանում»,- 73-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն։ Հիշեցնենք, որ «Բարսելոնայի», […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում «Կոմոն» «Ջուզեպե Սինիգալիա» ստաիդնուոմ մրցեց «Նապոլիի» դեմ։ Տանտերեը կարողացան հերթական խոշոր անակնկալ մատուցել և հաղթել 2:1 հաշվով։ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմի հաղթական գոլը 77-րդ րոպեին խփեց Ասանե Դիաոն, 7-րդ րոպեին մրցակցի պաշտպամ Ամիր Ռամանին գրավել էր սեփական դարպասը։ «Նապոլիից» 17-րդ րոպեին աչքի ընկավ Ջակոմո Ռասպադորին։ «Նապոլին» մնաց 56 միավորով և […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում գործող չեմպիոն «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում մրցեց «Ջենոյաի» դեմ։ Միլանյան գրանդը կարողացավ ծանր պայքարում հաղթել 1:0 հաշվով։ «Ներաձուրիի» հաղթական գոլը 78-րդ րոպեին խփեց թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը։ Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 66-րդ րոպեին։ «Ինտերը» վաստակեց 57 միավոր և […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում «Միլանը» մրցակցի դաշտում մրցեց «Տորինոյի» դեմ։ Հանդիպումն անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 5-րդ րոպեին տանտերերը «ռոսոներիներիի» պաշտպան Մալիկ Թիաու անհասկանալի ինքնագոլից հետո առաջ անցան հաշվի մեջ։ Այդ դրվագում միլանյան գրանդի դարպասապահ Մայք Մենյանը փորձում էր գնդակը հեռացնել, սակայն նրա հարվածից հետո այն անդրադարձավ Թիաուից և հայտնվեց դարպասում։ Սերժիու Կոնսեյսաուի […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com պարբերականը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ի վիճակահությունից հետո ներկայացրել է մրցաշարի ֆավորիտների թարմացված ցանկը։ Թարմացված ցանկը գլխավորել է «Բարսելոնան», որին հաջորդել է տիտղոսի գործող դափնեկիր Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլը»։ Չեմպիոնների լիգայի ֆավորիտների թարմացված ցանկը Հիշեցնենք, որ «Բարսելոնան» մրցաշարի 1/8 եզրափակիչում մրցելու է «Բենֆիկայի» դեմ, իսկ քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում` «Բորուսիա Դորտմունդ» – «Լիլ» դիմակայության […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ինտերից», գրում է Calciomercato-ն։ Ըստ աղբյուրի` միլանյան գրանդը մրցաշրջանի ավարտին մտադիր է հրաժեշտ տալ երեք ֆուտբոլիստների, որոնց թվում է նաև Մխիթարյանը։ Ակումբից հավանական հեռացողների թվում են նաև Ֆրանչեսկո Աչերբին ու Մատեո Դարմիանը։ «Ներաձուրիի» և վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստների մեջև գործող պայմանագրում կա հատուկ կետ, ըստ որի, […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ 1/8 եզրափակիչում կկայանան հետևյալ հանդիպումները. «Պաֆոս» (Կիպրոս) – «Յուրգորդեն» (Շվեդիա) «Բորաց Բանյա Լուկա» (Բոսնիա և Հերցեգովինա) – «Ռապիդ Վիեննա» (Ավստրիա) «Ցելյե» (Սլովենիա) – «Լուգանո» (Շվեյցարիա) «Բետիս» (Իսպանիա) – «Վիտորիա Գիմարայնշ» (Պորտուգալիա) «Կոպենհագեն» (Դանիա) – «Չելսի» (Անգլիա) «Մոլդե» (Նորվեգիա) – «Լեգիա» (Լեհաստան) «Պանատինայկոս» (Հունաստան) – «Ֆիորենտինա» (Իտալիա) […]
Ավելին
1 5 6 7 8 9 468

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023