«Ռոմայի» վինգեր Մատիաս Սուլեն չի ցանկացել փոխել մարզական քաղաքացիությունն ու հանդես գալ Իտալիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ «Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկու անգամ դիմել է ինձ, և ես շնորահակալ եմ նրանց, բայց ես ուզում եմ խաղալ Արգենտինայի հավաքականում։ Ես կշարունակեմ աշխատել ու պայքարել` որքան հնարավոր է շուտ Արգենտինայի հավաքական հրավիրվելու համար»,- ասել է […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականն ԱՄՆ-ի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքու կայացած ընկերական խաղում 6:0 հաշվով ջախջախել է Պուորտո Ռիկոյի թիմին։ Աշխարհի չեմպիոնի կազմից դուբլ գրանցեցին Լաուտարո Մարտինեսն ու Ալեքսիս Մաքալիստերը, մեկ գոլ խփեց Գոնսալո Մոնտիելը, իսկ մրցակցի կիսապաշտպան Ստիվեն Էչավարիան ինքնագոլ գրանցեց։ «Ալբիսելեստեից» երկու ասիստ կատարեց «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն առաջիկայում ծրագրած […]
Ավելին
Հայաստանի Մ21 հավաքականը Եվրո-2027-ի որակավորման փուլի E խմբի չորրորդ տուրում հյուրընկալվելիս 1:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Իտալիայի հասակակիցների թիմից։ Հանդիպման բոլոր գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում։ Իտալացիներից դուբլ գրանցեց Ֆրանչեսկո Կամարդան, մեկական գոլ էլ խփեցին Մատեո Դագասոն, Սեյդու Ֆինին ու Ջեֆ Էխատորը։ Հայաստանի հավաքականի միակ գոլը խփեց Էդիկ Վարդանյանը։ Նշենք, որ 26-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասապահ […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերհիշել է Յուրգեն Կլոպի հետ գրազի մասին. «Կլոպը յուրաքանչյուր խնդրի համար լուծում ուներ։ Մենք հաճախ էինք հաղորդակցվում։ Ինձ համար Դորտմունդում հեշտ չէր, բայց նա շատ է օգնել։ Կլոպը ինձ դեռ պարտք է 50 եվրո։ Մենք գրազ էինք եկել, որ երկու գոլ կխփեմ, ու նա տանուլ տվեց»,- պատմել է Հայաստանի ազգային հավաքականի […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ակումբի նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի մասին. «Ինձագին ինձ համար հոր պես է։ Նա ինձ երկրորդ երիտասարդություն է պարգևել: Մայիսին մարդիկ ավելի շատ խոսում էին նրա հավանական հեռանալու, քան մեր` Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելու մասին։ Դա մեզ մի փոքր շփոթեցնում էր, որովհետև մտածում էինք. «Ներեցե՛ք, մենք Չեմպիոնների լիգայի եզրափակչում […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ՊՍԺ-ից կրած պարտության մասին. «Իմ բացատրությունն է այն է, որ «Բավարիային» ու «Բարսելոնային» պայքարից դուրս թողնելուց հետո կարծում էինք, թե կարող ենք ՊՍԺ-ին նույնպես հաղթել։ Չորս հիանալի հանդիպում էինք անցկացրել, բայց եզրափակիչի օրն առավոտից մինչև վերջին պահն ամեն ինչ սխալ էր»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի […]
Ավելին
«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանի ապագան անորոշ է, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ «Ռոսոներիին» ու թիմի ավագը նոր պայմանագրի հարցում ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության հասնել. ֆրանսիացի դարպասապահը 2026թ. ամռանը կարող է ակումբից հեռանալ ազատ գործակալի կարգավիճակում։ Այժմ կողմերի բանակացությունները փակուղի են մտել։ 30-ամյա դարպասապահի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Թուրինյան գրանդն սկսել է […]
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի H խմբի 6-րդ տուրում Ավստրիայի ազգային հավաքականը Վիեննայի «Էռնստ Հապել» ստադիոնում 10:0 հաշվով ջախջախել է Սան Մարինոյի թիմին։ Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմի մեկնարկային կազմում ընդգրկված բոլոր ֆուտբոլիստները, բացի դարպասապահ Պատրիկ Պենցից, արդյունավետ գործողություն են կատարել։ Ավստրիացիներից պոկեր է գրանցել Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայում» Նաիր Թիկնիզյանի խաղընկեր Մարկո Առնաուտովիչը, […]
Ավելին
ՖԻՖԱ-ն գերմանական հեղինակավոր Adidas ընեկրության հետ համատեղ ներկայացրել է աշխարհի 2026թ. առաջնության պաշտոնական գնդակը։ Գնդակն ստացել է «Trionda» անվանումը, որն իսպաներենից կարելի է թարգմանել երեք ալիք։ «Գնդակն ու դրա անվանումը եզակի ու նորարարական դիզայնի առանձնահատկությունների հետ մեկտեղ, ընդգծում է այն փաստը, որ առաջին անգամ երեք երկրներ` ԱՄՆ-ը, Մեքսիկան ու Կանադան, միավորվել են` ընդունելու աշխարհի առաջնությունը»,- […]
Ավելին
Ֆաբիո Կանավարոն կստանձնի Ուզբեկստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իտալացի մասնագետը և Ուզբեկստանի ֆուտբոլային ասոցիացիան բանավոր համաձայնության են հասել։ Կողմերը 24-48 ժամվա ընթացքում կստորագրեն բոլոր փաստաթղթերը։ 52-ամյա մասնագետը պաշտոնում կփոխարինի Թիմուր Կապաձեին, որի գլխավորությամբ ուզբեկները պատմության մեջ առաջին անգամ նվաճել են աշխարհի առաջնության ուղեգիր ու կմասնակցեն Մունդիալ-2026-ին։ «Ոսկե գնդակի» 2006թ. […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026