Իտալիայի Ա սերիայի 22-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում 6:2 հաշվով ջախջախել է «Պիզային»։ Հյուրերը 23-րդ րոպեի դրությամբ Ստեֆանո Մորեոյի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով անսպասելի հաղթանակ էին տանում։ «Ներաձուրին», այդուհանդերձ, նախքան ընդմիջում կարողացավ ոչ միայն հավասարեցնել, այլև առաջ անցնել հաշվի մեջ. մեկական գոլ խփեցին Պյոտր Զելինսկին, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն ու Լաուտարո Մարտինեսը։ Երկրորդ կեսում միլանյան գրանդը […]
Ավելին
«Բարսելոնայի» պաշտպան Անդրես Կուենկան կարիերան կշարունակի «Կոմոյում», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։ Կատալոնական ակումբը, մեծ հավանականությամբ, 18-ամյա ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերից կունենա 25 տոկոս մասնաբաժին։ Բացի դա, «բլաուգրանան» կպահպանի նաև երիտասարդ պաշտպանի տրասնֆերային իրավունքը հետ գնելու պայմանագրային իրավունք։ Կուենկան «Բարսելոնայի» համակարգում հանդես […]
Ավելին
Էդին Ջեկոն կարիերան կշարունակի «Շալկե-04»-ում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ 39-ամյա ֆուտբոլիստը գելզենկիրխենյան ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա նախորդ ակումբը «Ֆիորենտինան» էր, որտեղ հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 18 խաղում խփել է 2 գոլ։ Ջեկոն գերմանական ֆուտբոլ է վերադարձել 15 տարի անց։ Բոսնիացին […]
Ավելին
«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիամո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», գրում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Ներաձուրին» կապվել է արգենտինացի դարպասապահի հետ` քննարկելու հավանական տրանսֆերի մանրամասները։ Միլանյան գրանդը Մարտինեսին դիտարկում է որպես Յան Զոմերի փոխարինող։ Շվեյցարացի դարպասապահի պայամնագիրը կսպառվի 2026թ. հուլիսի 1-ին։ Կողմերը նոր համաձայնագրի կնքման հարցում չեն կարողանում համաձայնության հասնել։ Մարտինեսը կողմ է […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Արսենալը» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Ինտերին»։ «Զինագործներից» դուբլ գրանցեց Գաբրիել Ժեզուսը։ Բրազիլացի հարձակվողը Չեմպիոնների լիգայում նախորդ գոլը խփել էր 2023թ. նոյեմբերի 29-ին` գրավելով ֆրանսիական «Լանսի» դարպասը։ Լոնդոնյան գրանդից աչքի ընկավ նաև Վիկտոր Դյոկերեշը, իսկ «ներաձուրիի» գոլը խփեց Պետար Սուչիչը։ Միլանյան գրանդից հանդիպմանը հայտավորված էր նաև […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում մրցում է «Արսենալի» դեմ։ «Ներաձուրիից» 18-րդ րոպեին հեռահար հուժկու հարվածով հիասքանչ գոլ խփեց թիմի նորեկ Պետար Սուչիչը` հաշիվը դարձնելով 1:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 21-րդ տուրի վերջին խաղում «Կոմոն» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է «Լացիոյին»։ Հռոմի «Օլիմպիմո» ստադիոնում կայացած խաղում «բիանկոբլուից» փայլել է Նիկո Պասը` գրանցելով դուբլ։ Արգենտինացի կիսապաշտպանն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի 21 խաղում խփել է 8 գոլ, կատարել 6 ասիստ։ Նա իր խաղընկեր Խեսուս Ռոդրիգեսի ու «Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի հետ առաջնության լավագույն ասիստենտն […]
Ավելին
Հունվարի 20-ին` գրեթե մեկուկես ամսվա դադարից հետո, կվերսկսվի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլն ու կմեկնարկի 7-րդ տուրը։ Կկայանան հետևյալ հանդիպումները. Հունվարի 20 «Կայրաթ» (Ղազախստան) – «Բրյուգե» (Բելգիա)` 19:30 «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 21:45 «Սպորտինգ» (Պորտուգալիա) – ՊՍԺ (Ֆրանսիա)` 23:55 «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – «Մոնակո » (Ֆրանսիա)` 23:55 «Ինտեր» (Իտալիա) – «Արսենալ» (Անգլիա)` 23:55 […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 21-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 1:0 հաշվով հաղթել է «Լեչեին»։ «Ռոսոներիի» հաղթական գոլը 76-րդ րոպեին խփել է թիմի նորեկ Նիկլաս Ֆյուլկրուգը։ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 46 միավորով երկրորդ տեղում է։ Առաջնության առաջատար «Ինտերն» ունի 49 միավոր։ «Լեչեն» 17 միավորով 18-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 21-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։ «Ներաձուրիի» հաղթական գոլը 20-րդ րոպեին խփեց Լաուտարո Մարտինեսը։ Արգենտինացի հարձակվողը 11գոլով առաջնության լավագույն ռմբարկուն է։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 77-րդ րոպեին։ «Ինտերը» 49 միավորով առաջին տեղում է, «Ուդինեզեն»` 26 միավորով 10-րդ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026