Կոպա Ամերիկա-2024-ի D խմբի առաջին տուրում Կոլումբիայի հավաքականը Հյուսթոնում մրցեց Պարագվայի թիմի դեմ։ Կոլումբացիներն առաջին կեսում երկու գնդակի առավելություն ստացան. 32-րդ ու 42-րդ րոպեներին աչքի ընկան անգլիական «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստներ Դանիել Մունյոսն ու Ջեֆերսոն Լերման։ Նշենք, որ երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը։ Երկրորդ կեսում Պարագվայը […]
Ավելին
Կոպա Ամերիկա-2024-ի D խմբի առաջին տուրում Բրազիլիայի հավաքականը Ինգլվուդում մրցեց Կոստա Ռիկայի թիմի դեմ։ Չնայած հանդիպման ամբողջ ընթացքում «պենտակամպիոններն» ունեին տոտալ առավելություն, միևնույն է, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոս դարձավ կոստառիկացիների դարպասապահ Պատրիկ Սեկեյրան, որը կատարեց 7 սեյվ։ Խմբի մյուս խաղում Կոլումբիան 2:1 հաշվով հաղթել է Պարագվային։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Եվրո-2024-ի B խմբի երրորդ տուրում Իսպանիայի հավաքականը Դյուսելդորֆում մրցեց Ալբանիայի դեմ։ Արդեն 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած «ֆուրիա ռոխան» հաղթեց նաև այս խաղում. գրանցվեց 1:0 հաշիվը։ Լուիս դե լա Ֆուենտեի թիմի հաղթական գոլը 13-րդ րոպեին խփեց Դանի Օլմոն։ Երրորդ տուրում B խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Խորվաթիա 1:1 Իտալիա Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը. Այսպիսով, […]
Ավելին
Եվրո-2024-ի B խմբի երրորդ տուրում Դյուսելդորֆի «Մերկուր Շպիլ Արենա» մարզադաշտում կմրցեն Ալբանիայի ու Իսպանիայի հավաքականները։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն հեռանալու է ակումբից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկացել է թիմում պահել 34-ամյա ֆուտբոլիստին, սակայն նա անձամբ է հայտնել հեռանալու որոշումը։ Այժմ ֆուտբոլիստը կվերադառնա «Էսպանյոլ», որին պատկանում է նրա տրանսֆերային իրավունքը։ Խոսելուն կատալոնական ակումբից տեղափոխվելու է Կատարը ներկայացնող «Ալ Գարաֆա»։ Ակումբների միջև բանակցությունները վերջնական փուլում […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» նորեկ Էնդրիկը նոր ակումբում կրելու է «16» համարի մարզաշապիկը, հայտնում է The Athletic-ը։ Աղբյուրի փոխանցմամբ` բրազիլացի ֆուտբոլիստն «արքայական» ակումբի հետ պայմանագիրը կնքելու է հուլիսի 21-ին, երբ դառնա 18 տարեկանա։ Նրա շնորհանդեսը նախատեսված է հուլիսի 26-ին։ Սպասվում է, որ շնորհանդեսից հետո Էնդրիկը կմեկնի ԱՄՆ և կմիանա «Ռեալին»։ Օվկիանոսից այն կողմ իսպանական գրանդն անցկացնելու շրջագայություն […]
Ավելին
Եվրո-2024-ում հունիսի 24-ին կկայանան B խմբի երրորդ տուրի հանդիպումները. Ալբանիա – Իսպանիա (23:00) Գլխավոր մրցավար – Գլեն Նյուբերգ (Շվեդիա) Եզրային մրցավարներ – Մահբոդ Բեիջի, Անդրեաս Սեդերքվիսթ (երկուսն էլ` Շվեդիա) Չորրորդ մրցավար – Նիկոլայ Բալակին (Ուկրաինա) VAR համակարգի պատասխանատուներ – Քրիստիան Դինգերտ, Մարկո Ֆրից (երկուսն էլ` Գերմանիա), Դևիդ Քութ (Անգլիա) Խորվաթիա – Իտալիա (23:00) Գլխավոր մրցավար […]
Ավելին
Կոպա Աներիկա-2024-ի C խմբի առաջին տուրում պայքարն սկսեց մրցաշարի տանտերը` ԱՄՆ-ի հավաքականը, որն Առլինգթոնում մրցեց Բոլիվիայի թիմի դեմ։ Հանդիպման ամբողջ ընթացքում ունենալով խաղային տոտալ առավելություն` ամերիկացիները հաղթեցին 2:0 հաշվով։ Գրեգ Բերալթերի թիմից գոլերը խփեցին «Միլանի» վինգեր Քրիստիան Պուլիշիչն ու «Մոնակոյի» հարձակվող Ֆոլարին Բալոգանը։ Խմբի մյուս խաղում Ուրուգվայի հավաքականը նույնպես մեկնարկեց վստահ հաղթանակով ու առավելության հասավ […]
Ավելին
2024/25 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» ավագը լինելու է խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ COPE-ն գրում է, որ 38-ամյա ֆուտբոլիստին ավագի թևկապը կփոխանցվի Նաչոյից։ Արդեն հայտնի է, որ Նաչոն ազատ գործակալի կարգավիճակում հեռանալու է «արքայական» ակումբից և պայմանագիր է կնքելու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիայի» հետ։ Մադրիդյան գրանդի փոխավագը լինելու է Դանի Կարվախալը։ Ըստ հերթականությամբ` Մոդրիչին ու Կարվախալին […]
Ավելին
Կոպա Ամերիկա-2024-ի B խմբի առաջին տուրում ԱՄՆ-ի Սանտա Կլառա քաղաքի «Լիվայս» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Էկվադորի ու Վենեսուելայի հավաքականները։ Հանդիպումը բավական հետաքրքիր ընթացք ունեցավ. էկվադորցիները 22-րդ րոպեին մնացին 10 հոգով։ Թիմի ավագ և առաջատար Էներ Վալենսիան կոպիտ խաղի պատճառով հեռացվեց դաշտից։ Չնայած դրան` Ֆելիքս Սանչես Բասի գլխավորած հավաքականը նախքան ընդմիջում անգլիական «Բրայթոնի» վինգեր Ժերեմի Սարմիենտոյի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023