Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Տոտենհեմին»։ Դիմակայության առաջին մրցավեճում «լոս կոլչոներոսը» առավելության էր հասել 5:2 հաշվով։ Պատասխան խաղում լոնդոնյան ակումբից դուբլ գրանցեց Խավի Սիմոնսը, գոլ խփեց նաև Ռանդալ Կոլո-Մուանին։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից էլ աչքի ընկան Խուլիան Ալվարեսն ու Դավիդ Հանցկոն։ Այսպիսով, մադրիդյան գրանդը դիմակայությունում հաղթեց 7:5 հաշվով […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (7:2) դուբլ գրանցեց` գերազանցելով կատալոնական ակումբի լեգենդար, նախկին ավագ Լիոնել Մեսիի ռեկորդը։ «Նյուքասլը» 41-րդ ակումբն է, որի դարպասը լեհ ֆուտբոլիստը գրավել է Չեմպիոնների լիգայում։ Դա մրցաշարի պատմության մեջ լավագույն ցուցանիշն է։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսին եվրագավաթային գլխավոր մրցաշարում աչքի է ընկել 40 […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 7:2 հաշվով ջախջախեց «Նյուքասլին»։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Պատասխան խաղում «բլաուգրանայից» ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Ռաֆինիան, որը գրանցեց երկուական գոլ ու ասիստ։ Բրազիլացի վինգերը նաև 11-մետրանոց վաստակեց Հասնի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլ ձևակերպեց նաև Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գոլ խփեցին Լամին Յամալը, Մարկ Բեռնալն ու […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում գրավեց «Նյուքասլի» դարպասն ու գերազանցեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի տպավորիչ ռեկորդը, հայտնում է Opta-ն։ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 18 տարեկան և 248 օրականում դարձավ մրցաշարում 10 գոլ խփած երբևէ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Մբապեն 2017թ. այդ ցուցանիշին հասել էր 18 տարեկան և 350 օրականում։ Յամալը «Նյուքասլի» […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան, ֆուտբոլային փորձագետ Մայկա Ռիչարդսը կարծում է, որ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալից» ուժեղ թիմեր կան, հայտնում է As-ը։ «Ըստ իս` «Ռեալը» քառորդ եզրափակիչում «Բավարիային», հավանական կիսաեզրափակիչում ՊՍԺ-ին, իսկ այնուհետև եզրափակիչում «Արսենալին» կամ «Բարսելոնային» հաղթելու քիչ շանս ունեն։ Նայե՛ք «Բարսելոնային», կարծում եմ, նրանք ի զորու են հաղթել ցանկացած մրցակցի, այդ թվում` «Բավարիային»։ Չեմպիոնների […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում ձևավորվել է քառորդ եզրափակիչի առաջին զույգը` «Սպորտինգ» – «Արսենալ»։ Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները նախատեսված են ապրիլի 7-8-ին, իսկ պատասխան մրցավեճերը` ապրիլի 14-15-ին։ Հանդիպումների ժամանակացույցը կհաստատվի ավելի ուշ։ Մրցաշարում պայքարը շարունակում են նաև Մադրիդի «Ռեալն» ու ՊՍԺ-ն։ Հիշեցնենք, որ «Արսենալը» 1/8 եզրափակիչում պայքարից դուրս թողեց «Բայերին», իսկ «Սպորտինգը»` «Բուդյո Գլիմտին»։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Մարոկկոյի ազգային հավաքականը ճանաչվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթող, հայտնում է Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) պաշտոնական կայքը։ Հունվարի 18-ին կայացած եզրափակիչում Սենեգալի ազգային հավաքականի անվան դիմաց 0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել։ Այդ խաղում սենեգալցիները լրացուցիչ ժամանակում հաղթել էին 1:0 հաշվով։ Հանդիպումը սկանդալային ընթացք էր ունեցել։ Հիմնական ժամանակի ավելացված 8-րդ րոպեին Սենեգալի դարպասին 11-մետրանոց […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում էլ «արքայական» ակումբը հաղթել էր 3:0 հաշվով։ Պատասխան հանդիպումը բավական անսպասելի ընթացք ունեցավ. 20-րդ րոպեին «քաղաքաբնակների» ավագ Բեռնարդու Սիլվան Վինիսուսի հարվածից հետո գնդակը դատարկ դարպասից ձեռքով հեռացնելու համար կարմր քարտ ստացավ` հեռացվելով դաշտից։ Այդ դրվագում հանդիպման […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Լիսաբոնի «Սպորտինգը» սեփական դաշտում, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 5:0 հաշվով ջախջախեց «Բուդյո Գլիմտին»։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Նորվեգիայի չեմպիոնը հաղթել էր 3:0 հաշվով։ Ռուի Բորժեշի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Գոնսալու Ինասիուն, Պեդրու Գոնսալվեշը, Լուիս Սուարեսը, Մաքսիմիլիանո Արաուխոն ու Ռաֆայել Նելը։ Այսպիսով, «առյուծները» ֆանտաստիկ comeback արեցին դիմակայությունում` դուրս գալով […]
Ավելին
ՉԼ. «Սպորտինգը» 3 գոլ հետ բերեց` «Բուդյո Գլիմտի» դեմ դիմակայությունը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Սպորտինգը» Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» ստադիոնում մրցում է «Բուդյո Գլիմտի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում Նորվեգիայի չեմպիոնը սեփական դաշտում հաղթել է 3:0 հաշվով։ Պատասխան հանդիպման հիմնական ժամանակում Պորտուգալիայի չեմպիոնը կարողացավ հետ բերել գնդակների կորուստը` դիմակայությունը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ Ռուի Բորժեշի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Գոնսալու Ինասիուն, Պեդրու Գոնսալվեշն ու Լուիս […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026