Այսօր՝ մայիսի 27-ին, պաշտոնապես հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի իսպանական «Կադիսում»: Հարոյանն Արաս Օզբիլիսից հետո հայ երկրորդ ֆուտբոլիստն է, ով ելույթ կունենա Իսպանական Լա լիգայում: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ֆուտբոլիստը խոսել է տեղափոխության մանրամասների, կայացած տրանսֆերի հարցում Խոակին Կապառոսի դերի և նոր թիմից իր սպասելիքների մասին: «Ազգային հավաքականի վերջին հանդիպումներից հետո […]
Ավելին
Ինչպես արդեն տեղյակ եք, «Աստանայի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել իսպանական «Կադիսի» հետ։ Պայմանագրի ստորագրումից և հայազգի ֆուտբոլիստին ներկայացնելուց հետո անդալասուկան ակումբն իր սոցցանցերի օգտահաշիվներում հայերենով բարի գալուստ է մաղթել Հարոյանին՝ գրելով հետյըալը երկտողը․ «Բարի գալուստ Հարոյան»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իսպանական Լա լիգան ներկայացնող «Կադիսի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է ստորագրել ղազախական «Աստանայի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ անդալասուական ակումբն «Աստանայի» հետ համաձայնության է հասել հայազգի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում, իսկ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչը 2023 թ․ հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ Հարոյանը «Աստանայի» շարքերը համալրել է սույն թվականի փետրվարին, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեռանում է զբաղեցրած պաշտոնից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև գործող պայմանագիրը, ֆրանսիացի մասնագետի ցանկությամբ, խզվել է։ Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, որ 48-ամյա մասնագետը հեռանում է մադրիդյան ակումբից։ Զինեդին Զիդանը «արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 2016 թ. հունվարին։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է հեռանալ ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ` ֆրանսիացի մասնագետն այդ մասին 26-ին տեղեկացրել է այն մարդկանց, ովքեր աշխատում են մադրիդյան ակումբում իր և ֆուտբոլիստների հետ։ Նա նրանց ասել է, որ 100-տոկոսով հեռանալու է։ 48-ամյա մասնագետը դեռևս պետք է զրուցի «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո […]
Ավելին
Լեհաստանի Գդանսկ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Վիլյառեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ մանկունյական ակումբի ֆուտբոլիստների տարածքային առավելությամբ, որի ֆուտբոլիստները գնդակին տիրում էին ժամանակի 64 %-ը, սակայն վերջիններիս գործողություններում չկար առանձնապես սրություն։ «Վիլյառեալն» անձնուրաց պաշտպանվեց, համբերեց և իր միակ իրական գոլային պահը […]
Ավելին
Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության եզրափակչի շրջանակում «Վիլյառեալը» Գդանսկում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռահարձակմանը կարող եք հետևել «Շանթ» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Կազանի «Ռուբինի» վինգեր Խվիչա Կվարացխելիան հայտնվել է «Սևիլյայի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, անդալուսական ակումբը բանակցություններ է վարում «Ռուբինի» հետ 20-ամյա վրացու տեղափոխության համար, որը կարող է արժենալ 15-20 միլիոն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Կվարացխելիան հետաքրքրված է անձամբ «Սևիլիայի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչին։ Հաղորդվում է, որ «կարմրասպիտակները» վերջին շրջանում լրջորեն հետևում են Խվիչայի խաղին, իսկ […]
Ավելին
Իսպանիայի հավաքականի, «Ատլետիկո Մադրիդի», «Լիվերպուլի», «Չելսիի» և «Միլանի» նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտարարել է, որ պատրաստվում է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան․ «Ես կյանքը միայն մեկ եղանակվ եմ վայելում՝ խաղալով․․․ Այդ պատճառով ես որոշել եմ վերադառնալ։ Ուրբաթ օրը (խմբ․՝ մայիսի 28-ին) դուք ամեն ինչ կիմանաք»,- գրել է 37-ամյա մարզիկն Instagram-ի պաշտոնական էջում։ Հիշեցնենք, որ Տորեսի վերջին ակումբը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, ակումբի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խորվաթ ֆուտբոլիստը, ըստ նոր պայմանագրի, մադրիդյան ակումբում կշարունակի մնալ մինչև 2022 թ․ հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2012 թ․ օգոստոսից սկսած։ Նա մինչ այժմ «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 391 հանդիպում՝ դառնալով 28 գոլի […]
Ավելին
1 522 523 524 525 526 800

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023