Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։ «Արքայական» ակումբի դարպասի մեկական գրավմամբ աչքի ընկան Էդեր Միլիտաոն ու Կիլիան Մբապեն։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթել է առաջնության մեկնարկային բոլոր խաղերում և 15 միավորով առաջին տեղում է։ «Էսպանյոլը» առաջին պարտություն կրեց և 10 միավորով երրորդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Մոնակոն» մրցակցի դաշտում 1:4 հաշվով պարտվել է «Բրյուգեին»։ Մոնեգասկյան ակումբի միակ գոլը խփել է թիմի նորեկ Անսու Ֆաթին, որն առաջին հանդիպումն էր անցկացնում նոր թիմում։ 22-ամյա վինգերն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է վարձավճարով միացել «Մոնակոյին». նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բարսելոնային»։ Ֆաթին պաշտոնական խաղերում նախորդ գոլը խփել էր գրեթե […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում գրավել է «Նապոլիի» դարպասն ու տպավորիչ ռեկորդ գրանցել մրցաշարում։ Նորվեգացի հարձակվողը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաարագն է խփել 50 գոլ։ Այդ ցուցանիշը գրանցելու համար նրան անհրաժեշտ է եղել ընդամենը 49 հանդիպում։ 25-ամյա ֆուտբոլիստը գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» ու Մադրիդի «Ռեալին նախկին հարձակվող Ռուդ վան […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի «Բարսելոնա» – ՊՍԺ հանդիպումը կկայանա Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ «Բարսելոնան» ակտիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի քաղաքային իշխանություններից առաջիկա ամիսներին «Սփոթիֆայ Կամպ Նոու» ստադիոն վերադառնալու անհրաժեշտ թույլտվությունը ստանա։ Կատալոնական ակումբը «Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրի խաղը (6:0) անցկացրել է «Յոհան Կրոյֆ» […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզը Instagram-ի story բաժնում հրապարակել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի լուսանկարը և գրել. «Իմ ֆավորիտ ֆուտբոլիստը»։ Սքոուլզն իսպանացի ֆուտբոլիստին անդրադարձել է «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի դեմ խաղի ժամանակ։ «Բարսելոնան» այդ խաղում հաղթել է 2:1 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:0 հաղթեց «Նյուքասլին»։ «Սեյնթ Ջեյմս Պարկ» ստադիոնում կայացած խաղում «Բլաուգրանայից» փայլեց թիմի նորեկ Մարկուս Ռեշֆորդը` գրանցելով դուբլ։ Անգլիացի ֆուտբոլիստը նոր ակումբում պաշտոնական խաղերում խփեց առաջին գոլերը։ Տանտերերի միակ գոլը 90-րդ րոպեին խփեց Էնթոնի Գորդոնը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը երկրորդ տուրում սեփական դաշտում կմրցի ՊՍԺ-ի դեմ, իսկ «Նյուքասլը» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում մրցում է «Նյուքասլի» դեմ։ Հանդիպման 67-րդ րոպեին կատալոնական ակումբից հեռահար ֆանտաստիկ հարվածով աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը։ Անգլիացի վինգերը դուբլ գրանցեց` հաշիվը դարձնելով 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ժոզե Մոուրինիոն նշանակվել է «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։ Անվանի մասնագետը «Բենֆիկան» մարզել է նաև 2000թ. սեպտեմբերից դեկտեմբեր։ «Արծիվները» նրա գլխավորությամբ 10 խաղում 5 հաղթանակ են տարել, գրանցել 3 ոչ-ոքի, կրել 2 պարտություն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՖԻՖԱ-ն սեպտեմբերի 18-ին հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Դասակարգման աղյուսակը 11 տարի անց գլխավորել է Իսպանիայի ազգային հավաքականը։ «Ֆուրիա ռոխան» նախորդ անգամ առաջին տեղում եղել էր 2014թ. հունիսի 5-ին։ Երկրորդ տեղ է բարձրացել Ֆրանսիայի հավաքականը, իսկ նախկին առաջատար Արգենտինան այժմ երրորդն է։ Լավագաույն տասնյակում այլ փոփոխություններ ևս եղել են։ Պորտուգալիան շրջանցել է Բրազիլիային` 6-ից […]
Ավելին
Ժոզե Մոուրինիոն կնշանակվի «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Պորտուգալական ակումբն ամբողջական համաձայնության է հասել «Յուրահատուկի» հետ։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։ Մոուրինիոն պաշտոնում կփոխարինի Բրունու Լաժեին։ Վերջինս սեպտեմբերի 17-ին էր պաշտոնանկ արվել։ 62-ամյա մասնագետը 25 տարի անց կվերադառնա «Բենֆիկա», որտեղ էլ սկսել է իր ինքնուրույն մարզչական կարիերան։ Մոուրինիոն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025