Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով սենսացիոն ու թրիլերային պարտություն կրեց Սեգունդան ներկայացնող «Ալբասետեից»։ Առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին մեկական գոլով. տանտերերից 42-րդ րոպեին հաշիվը բացեց Խավի Վիլյարը, իսկ «արքայական» ակումբից 45+3-ին պատասխան գոլը խփեց Ֆրանկո Մաստանտուոնոն։ 82-րդ րոպեին Խեֆտեն խփեց «Ալբասետեի» երկրորդ գոլը, բայց 90+1-ին Գոնսալո Գարսիան նորից վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ատլետիկոն» 1:0 հաշվով հաղթել է Սեգունդայում հանդես եկող «Դեպորտիվոյին»։ Լա Կորունիայում կայացած խաղում «ռոխիբլանկոսի» հաղթական գոլը 61-րդ րոպեին խփել է Անտուան Գրիզմանը` մրցակցի դարպասը գրավելով տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով։ Այսպիսով, մադրիդյան գրանդը դուրս է եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Մադրիդի «Ռեալի» երկրպագուներն ակումբի` Վալդեբեբասի մարզաբազայի մոտակայքում պաստառ են փակցրել, որի վրա գրված է. «Զիզու, նավը խորտակվում է, վերադարձի՛ր»։ Երկրպագուները պաստառը փակցրել են ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Չաբի Ալոնսոյի հեռացման ու նրա փոխարեն Ալվարո Առբելոայի նշանակման օրը` հունվարի 12-ին։ Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2016-18 և 2019-21թթ. մարզել է «Ռեալը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 11 տիտղոս է […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» մի շարք առաջատար ֆուտբոլիստներ չէին ընդունում ակումբի նախկին գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի գաղափարները, տեղեկացնում է ESPN-ը։ Խոսքը, մասնավորապես, Վինիսիուսի, Ջուդ Բելինգեմի և Ֆեդերիկո Վալվերդեի մասին է։ Բասկ մասնագետը ոչ հրապարակային կոնֆլիկտ ուներ Բելինգեմի հետ։ Նրանք երկուսն էլ հերքում էին եղելությունը, բայց աղբյուրը հաստատում է, որ մարզիչն ու ֆուտբոլիստը տարաձայնություններ ունեին։ Ստեղծված իրավիճակում «արքայական» […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալվարո Առբելոան խոսել է ակումբի մասին, հայտնում է As-ը։ «Այս ակումբը հաղթանակների համար է ստեղծվել։ «Ռեալի» ԴՆԹ-ն հաղթանակն է։ Դրա շնորհիվ պահարանները մենք լցրել ենք տիտղոսներով։ Ամենակարևորն այն է, որ այդ արժեքները ես սովորել եմ հանդերձարանում։ Դրանք իմ մոլուցքն են»,- նշել է 42-ամյա մասնագետը։ Առբելոան հունվարի 12-ին «Ռեալի» գլխավոր մարզչի […]
Ավելին
Սաուդյան «Ալ Ահլիի» պաշտպան Ժոաու Կանսելուն տեղափոխվել է «Բարսելոնա», հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը վարձակալական պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչո 2026թ. հուլիսի 1-ը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը նոր ակումբում կխաղա «2» համարի մարզաշապիկով։ 31-ամյա պաշտպանը «Ալ Հիլալում» էր 2024թ. օգոստոսից, 45 խաղում խփել է 3 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։ Կանսելուն «Բարսելոնայում» հանդես է […]
Ավելին
Ալվարո Առբելոան նշանակվել է Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ, հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 42-ամյա մասնագետը 2018 թվականից աշխատում է «լոս բլանկոսի» համակարգում։ Նա 2022-25թթ. մարզել է «Ռեալի» Մ19 թիմը, իսկ նախորդ տարվա հուլիսին նշանակվել է ակումբի երիտասարդական թիմի` «Կաստիլիայի» գլխավոր մարզիչ։ Առբելոան մադրիդյան գրանդում փոխարինել է […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Չաբի Ալոնսոյին, հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։ «Արքայական» ակումբի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը բաժանվել են երկկողմ համաձայնությամբ։ Մադրիդյան գրանդը 44-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հունիսից, 34 խաղում տարել է 24 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի, կրել 6 պարտություն։ Բասկ մարզչի գլխավորությամբ վերջին խաղում «լոս […]
Ավելին
Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լիոնը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Լիլին»։ Հյուրերի հաղթական գոլը 42-րդ րոպեին խփել է թիմի նորեկ Էնդրիկ, որն առաջին հանդիպումն էր անցկացնում թիմում։ Բրազիլացի ֆուտբոլիստը վերջերս է Մադրիդի «Ռեալից» վարձավճարով տեղափոխվել «Լիոն»` նորամուտը նշելով ֆրանսիական ակումբում։ 19-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել էր միայն երեք հանդիպման ու աչքի չէր […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնային» պարտվելուց (2:3) հետո Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պարգևատրության ժամանակ իր խաղընկերներին խոչընդոտել է մրցակցի համար չեմպիոնական միջանցք բացել, գրում է Esport3-ը։ Մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցնելու համար «Բարսայի» խաղացողները «Ռեալի» ֆուտբոլիստներին հատուկ միջանցքով են ուղեկցել պարգևատրության։ Այդուհանդերձ, Մբապեն թույլ չի տվել խաղընկերներին նույնն անել մրցակցի համար։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
1 18 19 20 21 22 864

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026