Մյունխենի «Բավարիայում» մարզչական փոփոխություն տեղի չի ունենա. Թոմաս Տուխելը կշարունակի զբաղեցնել պաշտոնը։ Sky Sports Deutschland-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը գրում է, որ «Բավարիան» մի շարք մարզիչներից մերժում ստանալուց հետո որոշել է շարունակել համագործակցությունը Տուխելի հետ։ Մայիսի 15-ին Տուխելի գործակալն ու գերմանացի մասնագետը եղել են «ռեկորդ մայսթերի» մարզաբազայում և քննարկել համագործակցության շարունակության հետագա ծրագրերը։ Կողմերը, ամենայն հավանականությամբ, […]
Ավելին
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն այսօր` մայիսի 16-ին, հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ կհրապարակի այն ֆուտբոլիստների անունները, որոնք ընդգրկվելու են Եվրո-2024-ի հայտացուցակում։ Գերմանական ֆուտբոլին մոտ կանգնած աղբյուրներին հաջողվել է պարզել, որ մի շարք անվանի ֆուտբոլիստներ չեն ընգրկվելու «բունդեսմանշաֆթի» հայտացուցակում։ Այսպես, Sky Sports Deutschland-ի թղթակից Ֆլորիան Պելետենբետգը X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում գրում է, որ […]
Ավելին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի երկարամյա օգնական Պեպեյն Լեյնդերսն աշխատանքը կշարունակի ավստրիական «Զալցբուրգում»։ Հոլանդացի մասնագետը նշանկվել է ակումբի գլխավոր մարզիչ։ «Կարմիր ցլերի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Լեյնդերսը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքել ակումբի հետ։ 41-ամյա մասնագետը 2014 թվականից աշխատել է «Լիվերպուլի» համակարգում։ Նա 2014/15 մրցաշրջանում եղել է ակումբի Մ-18 թիմի մարզիչը, […]
Ավելին
Հայտնի են առաջին ֆուտբոլիստները, որոնք ընդգրկվելու են Գերմանիայի հավաքականի` Եվրո-2024-ի հայտացուցակում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «բունդեսմանշաֆթի» հայտացուցակում, միանշանակ, լինելու են պաշտպաններ Նիկո Շլոտերբեկը («Բորուսիա Դորտմունդ»), Ջոնաթան Տահը («Բայեր Լևերկուզեն»), Ռոբին Կոխը («Այնտրախտ»), «Բավարիայի» կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը, մյունխենյան ակումբի դարպասապահ Մանուել Նոյերը։ Ռոմանոն հաստատում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մաթս Հումելսը չի հրավիրվելու […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է, թե ովքեր են սպասարկելու եվրագավաթային եզրափակիչները։ Մայիսի 22-ին կայանալիք Եվրոպա լիգայի «Ատալանտա» – «Բայեր» հանդիպումը սպասարկելու է ռումինացի Իշտվան Կովաչը։ Կոնֆերենցիաների լիգայի «Օլիմպիակոս» – «Ֆիորենտինա» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Արթուր Սուարեշ Դիաշը (Պորտուգալիա)։ Հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին։ Հունիսի 1-ին կայանալիք Չեմպիոնների լիգայում էլ աշխատելու է Սլավկո Վինչիչի (Սլովենիա) […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի նախավերջին` 33-րդ տուրում, Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս մրցեց «Բոխումի» դեմ։ «Դեղագործները» հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրին և հաղթեցին 5:0 հաշվով։ Խաբի Ալոնսոյի թիմի գոլերը խփեցին Պատրիկ Շիկը, Վիկտոր Բոնիֆեյսը,Ամին Ադլին, Յոսիպ Ստանիշիչն ու Ալեխանդրո Գրիմալդոն։ Նշենք, որ «Բայերը» բոլոր մրցաշարերում անցկացրեց 50-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը։ Ակումբը 2023/24 մրցաշրջանում ոչ մի պարտություն չի կրել։ Այս հաղթանակից […]
Ավելին
Գերմանական «Հոլշտայն Քիլ» ակումբը 123 տարվա պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Բունդեսլիգայի ուղեգիր։ Երկրորդ Բունդեսլիգայի նախավերջին` 33-րդ տուրում ակումբը տանը ոչ-ոքի` 1:1 է խաղացել երրորդ տեղը զբաղեցնող «Ֆորտունա Դյուսելդորֆի» հետ։ Այդ ոչ-ոքիի շնորհիվ «Հոլշտայն Քիլը» վաստակել է 65 միավոր, գլխավորում է Երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակն ու այլևս չի կարող երրորդ տեղից ցածր դիրքում ավարտել […]
Ավելին
Լևերկուզենի «Բայերը» Եվրոպա լիգայի կիասաեզրափակիչի պատասխան խաղում մրցեց «Ռոմայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ Խաբի Ալոնսոյի թիմը բոլոր մրցաշարերում անցկացրեց 49-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը և գերազանցեց «Բենֆիկայի» անհավանական ռեկորդը։ Պորտուգալական ակումբը 1963-65 թթ. ընթացքում եվրոպական բոլոր մրցաշարերում անպարտելի է եղել 48 խաղում։ «Բայերի» շարքն այժմ պատմության մեջ լավագույնն է այն ակումբների շարքում, որոնք հանդես են գալիս […]
Ավելին
Մոտենում են ավարտին եվրատավաթային մրցաշարերը։ Արդեն հայտնի են դարձել բոլոր երեք մրցաշարի եզրափակիչի մասնակիցները։ Այժմ ներկայացնում ենք եվրագավաթային մրցաշարերի եզրափակիչների ժամանակացույցը։ Եվրոպա լիգա «Ատալանտա» – «Բայեր», մայիսի 22, 23:00 (Դուբլին, «Ավիվա») Կոնֆերենցիաների լիգա «Օլիմպիակոս» – «Ֆիորենտինա», մայիսի 29, 23:00 (Աթենք, «Այա Սոֆիա») Չեմպիոնների լիգա «Բորուսիա Դորտմունդ» – «Ռեալ Մադրիդ», հունիսի 1, 23:00 (Լոնդոն, «Ուեմբլի») Հ․Գ․ […]
Ավելին
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բայերը» Լևերկուզենում մրցեց «Ռոմայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բայերը» հյուրընկալվելիս հաղթել էր 2:0 հաշվով։ Պատասխան խաղն անցավ շատ ավելի հետաքրքիր պայքարում, որն ունեցավ թրիլերային ավարտ. «Բայերը» պարտությունից խուսափեց 90+7-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով։ Հանդիպման ընթացքում «Ռոման» Լեանդրո Պարեդեսի դիպուկ իրացրացրած երկու 11-մետրանոց հարցածի շնորհիվ հաղթում էր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023