Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրից հետո 5 ակումբ նվաճեց մրցաշարի փլեյ-օֆֆ-ի ուղեգիր։ Մրցաշարային աղյուսակի առաջին 5 տեղերը զբաղեցնող ակումբները` «Արսենալը» (18 միավոր), «Բավարիան» (15), ՊՍԺ-ն (13), «Մանչեսթեր Սիթին» (13) և «Ատալանտան» (13), ապահովել են տեղը լավագույն 24-ի շարքում։ Լիգայի փուլից 1-8-րդ տեղերը զբաղեցրած ակումբները դուրս են գալիս միանգամից 1/8 եզրափակիչ, իսկ 9-24-րդ տեղի ակումբներն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում «Արսենալը» մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթեց բելգիական «Բրյուգեին»։ «Զինագործներից» դուբլ գրանցեց Նոնի Մադուեկեն, մեկ գոլ էլ խփեց Գաբրիել Մարտինելին։ Մադուեկեի առաջին ու Մարտինելիի գնդակներն անչափ գեղեցիկ ստացեցին։ Նրանք մրցակցի դարպասը գրավեցին հեռահար հիասքանչ հարվածով։ Միկել Արտետայի գլխավորած թիմը Լիգայի փուլում միակն է, որը բաղթել է բոլոր 6 խաղերում ու […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարի Լիգայի փուլի վերջին` 6-րդ տուրում «Բարսելոնայի» Մ19 թիմը սեփական դաշտում 4:3 հաշվով թրիլերային հաղթանակ է կորզել «Այնտրախտի» հասակակիցների թիմից։ Գերմանական ակումբը հաղթում էր նախ` 2:0, ապա` 3:1 հաշվով, սակայն «բլաուգրանան» ֆանտաստիկ comeback է արել` տանելով գերկամային հաղթանակ։ Կատալոնական ակումբից դուբլ է գրանցել Շեյն Կլույվերտը։ 18-ամյա վինգերը նիդերլանդցի լեգենդար հարձակվող Պատրիկ Կլույվերտի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Այնտրախտի» նկատմամբ։ Գերմանական ակումբը 21-րդ րոպեին` Անսգար Կնաուֆի գոլից հետո, հաղթում էր «բլաուգրանային»։ Կատալոնական ակումբը, սակայն, երկրորդ խաղակեսում ոչ միայն հավասարեցրեց, այլև շատ արագ առաջ անցավ հաշվի մեջ. 50-րդ ու 53-րդ րոպեներին երկու անգամ աչքի ընկավ Ժյուլ Կունդեն` գրանցելով դուբլ։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ։ Պորտուգալական ակումբը 54-րդ րոպեին Յոզուա Կիմիխի ինքնագոլից հետո անսպասելի առաջ անցավ հաշիվը։ «Ռեկորդ մայսթերը», այդուհանդերձ, 65-77-րդ րոպեին երեք գոլ խփեց` տանելով վստահ հաղթանակ։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից մեկակական անգամ դարպասի գրավմամբ աչքի ընկան Սերժ Գնաբրին, Լենարտ […]
Ավելին
Բելգիայի Ժյուպիլե Պրո լիգայի 17-րդ տուրում «Դենդերը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է ՌԱԱԼ Լա Լուվիրիեին։ Հյուրերից գոլերը խփել են Բրունի Նսիմբան և Ռոման Կվետը, ՌԱԱԼ-ից աչքի է ընկել Պապե Մուսա Ֆալը։ «Դենդերը» Բելգիայի ընթացիկ առաջնությունում երկրորդ հաղթանակն է տարել և 12 միավորով վերջին` 16-րդ տեղում է։ ՌԱԱԼ-ը 18 միավորով 13-րդն է։ Դենդերլեու քաղաքը ներկայացնող ակումբը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում դեկտեմբերի 9-ին կմեկնարկի 6-րդ տուրը։ Կկայանան հետևյալ հանդիպումները. Դեկտեմբերի 9 «Կայրաթ» (Ղազախստան) – «Օլիմպիակոս» (Հունաստան)` 19:30 «Բավարիա» (Գերմանիա) – «Սպորտինգ» (Պորտուգալիա)` 21:45 «Ինտեր» (Իտալիա) – «Լիվերպուլ» (Անգլիա)` 00:00 «Ատալանտա» (Իտալիա) – «Չելսի» (Անգլիա)` 00:00 «Բարսելոնա» (Իսպանիա) – «Այնտրախտ» (Գերմանիա)` 00:00 ՊՍՎ (Նիդերլանդներ) – «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա)` 00:00 «Տոտենհեմ» (Անգլիա) – «Սլավիա […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Համբուրգը» համառ պայքարում 3:2 հաշվով հաղթել է «Վերդերին»։ «Դինոզավրերից» 75-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո «կարիճ» տեսակի հարվածով անզուգական գոլ է խփել Լուկա Վուշկովիչը` «Ֆոլկպարկշտադիոն» մարզադաշտի լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։ 18-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարեվերջին էլ` 2024թ. դեկտեմբերի 28-ին, երբ վարձավճարով հանդես էր գալիս բելգիական «Վեսթերլոյում», շրջադարձ հարվածով անհավանական գոլ էր խփել «Բրյուգեի» […]
Ավելին
Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի` Ռեգիոնալ լիգայի 18-րդ տուրում «Քյոլն II»-ը սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթեց «Բոխոլտին»։ Տանտերերից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը, որը երկու ասիստ է կատարել։ 32-ամյա ֆուտբոլիստն օգնել է աչքի ընկնեն Դավին Պաուլ-Դոներին և Բերնի Լենեմանին։ Ադամյանը Ռեգիոնալ լիգայի ընթացիկ մրցաշրջանում 12 խաղում 6 գոլ ու 7 ասիստ է […]
Ավելին
ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի 2026թ. առաջնության հանդիպումների ժամանակացույցն ու դրանց անցկացման վայրերը։ Ներկայացնում ենք խմբային փուլի հանդիպումների խաղացանկն ու ժամանակացույցը։ Խումբ A Մեքսիկա – ՀԱՀ` 11.06, 23:00, Մեխիկո Հարավային Կորեա – Դանիա/Հյուսիսային Մակեդոնիա/Չեխիա/Իռլանդիա` 12.06, 8:00, Գվադալախարա Մեքսիկա – Հարավային Կորեա` 19.06, 5:00, Սապոպան ՀԱՀ – Դանիա/Հյուսիսային Մակեդոնիա/Չեխիա/Իռլանդիա` 19.06, 7:00, Ատլանտա ՀԱՀ – Հարավային Կորեա` 25.06, […]
Ավելին
1 2 3 327

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025