Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում 1:3 հաշվով պարտվեց «Բրենթֆորդին»։ «Մեղուներից» շատ արագ դուբլ գրանցեց Իգար Տիագոն` աչքկ ընկնելով 8-րդ ու 20-րդ րոպեներին։ 28-րդ րոպեին հյուրերից հաշիվը կրճատեց Բենյամին Շեշկոնը, որը նոր թիմում խփեց առատին գոլը։ 76-րդ րոպեին «կարմիր սատանաներից» հաշիվը կարող էր հավասարեցնել թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշը, բայց պորտուգալացին չկարողացավ […]
Ավելին
France Football-ը հրապարակել է Լև Յաշինի անվան մրցանակի քվեարկության արդյունքները։ Մրցանակի դափնեկիր Ջանլուիջի Դոնարուման («Մանչեսթեր Սիթի», Իտալիա) ստացել է 486 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրած Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ», Բրազիլիա) Դոնարումայից հետ է մնացել 366 միավորով` հավաքելով միայն 120 ձայն։ Եռյակը 112 միավորով եզրափակել է «Ինտերի» ու Շվեյցարիայի ազգային հավաքականի դարպասապահ Յան Զոմերը։ Լև Յաշինի անվան մրցանակի […]
Ավելին
Հարի Քեյնը «Վերդերի» դեմ Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց և գերազանցեց Կրիշտիանու Ռոնալդուի ու Էրլինգ Հոլանդի համատեղ ռեկորդը։ Անգլիացի հարձակվողը դարձավ թոփ-5 առաջնություններում մեկ ակումբի կազմում ամենաարագը 100 գոլ խփած ֆուտբոլիստը։ 32-ամյա Քեյնը «Բավարիայում» 100 գոլի սահմանը հատեց 104-րդ խաղում։ Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում»100-րդ գոլը խփել էր 105-րդ խաղում։ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» նույն ցուցանիշն էր […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրի մեկնարկային խաղում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում 4:0 հաշվով ջախջախեց «Վերդերին»։ Գործող չեմպիոնից հերթական արդյունավետ հանդիպումն անցկացրեց Հարի Քեյնը` գրանցելով դուբլ։ Անգլիացի հարձակվողը բոլոր մրցաշարերի վերջին 4 խաղում 9 գոլ է խփել։ «Ռեկորդ մայսթերից» մեկական անգամ աչքի ընկան նաև Լուիս Դիասն ու Կոնրադ Լայմերը։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հաղթել է մեկնարկային […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 4-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Ալ Իթիհադին»։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմի գոլերը խփեցին Սադիո Մանեն ու Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Ռոնալդուն խփեց կարիերայի 946-րդ գոլը։ «Ալ Իթիհադի» կազմում հանդիպմանը մասնակցեց թիմի ավագ, «Ոսկե գնդակի» 2023թ. դափնեկիր Կարիմ Բենզեման։ «Ալ Նասրը» հաղթել է բոլոր […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com պարբերականը ներկայացրել է իր վարկածով «Ոսկե գնդակի»` ներկա դրությամբ 2026թ. գլխավոր ֆավորիտներին Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին կարիերայում առաջին անգամ անհատական ամենահեղինակավոր մրցանակին արժանացավ Ուսման Դեմբելեն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերն աճուկի վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 2-3 շաբաթ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Որոշել ենք հանգիստ տալ Պալմերին` վնասվածքից լարժեք ապաքինվելու համար։ Նախքան միջազգային դադարը նա կհանգստանա 2-3 շաբաթ։ Չեմ կարծում, որ վիրահատության կարիք կա։ Պարզապես պետք է հաղթահարել ցավերը»,- ասել է լոնդոնյան գրանդի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան։ Այսպիսով, 23-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի […]
Ավելին
ՖԻՖԱ-ն մտադիր է 2030 թվականից աշխարհի առաջնության մասնակիցների քանակը հասցնել 64-ի, գրում է ESPN-ը։ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն նման առաջարկ ստացել է Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Իտալացի ֆունկցիոները Նյու Յորքում այդ հարցն արդեն քննարկել է ԿՈՆՄԵԲՈԼ-ի ղեկավար Ալեխանդրո Դոմինգեսի հետ, իսկ վերջերս Մարոկկո կատարած այցի ժամանակ` նաև ասիական երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ։ Եթե որոշումը հավանության արժանանա […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն «Ոսկե գնդակիր» դափնեկիր դառնալուց հետո կրկնել է մի շարք լեգենդար ֆուտբոլիստների ցուցանիշը։ 27-ամյա ֆրանսիացին դարձել է պատմության մեջ միայն 10-րդ ֆուտբոլիստը, որը հաղթել Չեմպիանների լիգան, դարձել աշխարհի չեմպիոն ու արժանացել «Ոսկե գնդակին»։ Դեմբելեն 2018թ. Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ Չեմպիոնների լիգան ՊՍԺ-ի կազմում հաղթել է 2025 թվականին։ […]
Ավելին
Ասյօր` սեպտեմբերի 24-ին, կմեկնարկի Եվրոպա լիգայի Լիգայի փուլը։ Առաջին տուրում կկայանան հետևյալ հանդիպումները. Սեպտեմբերի 24 «Միդտյուլան» (Դանիա) – «Շտուրմ» (Ավստրիա)` 20:45 ՊԱՕԿ (Հունաստան) – «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)` 20:45 «Բետիս» (Իսպանիա) – «Նոթինգհեմ Ֆորեսթ» (Անգլիա)` 23:00 «Բրագա» (Պորտուգալիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)` 23:00 «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) – «Ֆեներբահչե» (Թուրքիա)` 23:00 «Մալմյո» (Շվեդիա) – «Լյուդոգորեց» (Բուլղարիա)` 23:00 […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025