Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում մրցեց Մադրիդի «Ռեալի» դեմ։ «Զինագործները» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրին և 3:0 հաշվով հաղթեցին «արքայական» ակումբին։ Միկել Արտետայի գլխավորած թիմից տուգանայինից կատարած հարվածով անզուգական երկու գոլ խփեց Դեկլան Ռայսը, աչքի ընկավ նաև Միկել Մերինոն։ Լոնդոնյան գրանդը բոլոր գոլերը խփեց երկրորդ խաղակեսում։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում միմյանց դեմ կմրցեն «Արսենալն» ու «Ռեալ Մադրիդը»։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով. Այդ հանդիպմանը զուգահեռ Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում կմրցի Միլանի «Ինտերի» դեմ։ Ուղիղ հեռարձակումն` այստեղ։ Ակումբները հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում կմրցի Լոնդոնի «Արսենալի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին։ «Արքայական» ակումբը հանդիպումը կսկսի հետևյալ մեկնարկային կազմով.
Ավելին
Չեմպիոնների լիգայում այսօր` ապրիլի 8-ին, կմեկնարկեն քառորդ եզրափակիչի դիմակայությունները։ Ներկայացնում ենք հանդիպումների ժամանակացույցը. Ապրիլի 8 «Բավարիա» – «Ինտեր»` 23:00 «Արսենալ» – «Ռեալ»` 23:00 Ապրիլի 9 ՊՍԺ – «Ասթոն Վիլա»` 23:00 «Բարսելոնա» – «Բորուսիա Դորտմունդ»` 23:00 Ապրիլի 15 «Բորուսիա Դորտմունդ» – «Բարսելոնա»` 23:00 «Ասթոն Վիլա» – ՊՍԺ` 23:00 Ապրիլի 16 «Ռեալ Մադրիդ» – «Արսենալ»` 23:00 «Ինտեր» […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Արսենալը» Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Էվերթոնի» դեմ։ «Զինագործները», ունենալով խաղային ու տարածքային լուրջ առավելություն, չկարողացավ հաղթել ու միավորներ կորցրեց. գրանցվեց 1:1 հաշիվը։ Լոնդոնյան թիմից 34-րդ րոպեին հաշիվը բացեց Լեանդրո Տրոսարը, 49-րդ րոպեին տանտերերի պատասխան գոլը խփեց Իլման Նդիայեն։ «Արսենալը» 62 միավորով երկրորդ տեղում է և առաջատար «Լիվերպուլից» հետ […]
Ավելին
«Միլանը» ծրագրում է ամռանը լուրջ փոփոխություններ կատարել թիմում, գրում է Football Italia-ն։ «Ռոսոներիները» հետաքրքրված են բազմաթիվ խաղացողների ծառայություններով և մտադիր են ձեռք բերել մի շարք իտալացի ֆուտբոլիստների։ Ակումբը պատրաստ է գնել Ֆեդերիկո Կիեզայի («Լիվերպուլ»), Լորենցո Լուկայի («Ուդինեզե»), Ռիկարդո Օրսոլինիի («Բոլոնիա»), Բրայան Քրիստանտեի, Լորենցո Պելեգրինիի (երկուսն էլ` «Ռոմա»), Դավիդե Ֆրատեզիի («Ինտեր»), Դեսթինի Ուդոջիի («Տոտենհեմ»), Դիեգո Կոպոլայի […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից, սոցցանցերում հայտնել է ֆուտբոլիստը։ Կողմերը չեն երկարաձգելու հուլիսի 1-ին ավարտվող պայմանագիրը։ Դե Բրույնեն ակումբը կլքի ազատ գործակալի կարգավիճակում։ Բելգիացի ֆուտբոլիստն անգլիական գրանդում էր 2015 թ. օգոստոսից, 413 խաղում խփել 106 գոլ, կատարել 174 ասիստ։ Նա «Սիթիի» պատմության մեջ ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է։ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում մերսիսայդյան դերբիում մրցել է «Էվերթոնի» դեմ։ Հանդիպման ընթացքում դարպասի մեկ գրավում եղավ. տանտերերը 57-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտայի խփած գոլի շնորհիվ հաղթեցին 1:0 հաշվով։ Արնե Սլոթի գլխավորած թիմը 73 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Արսենալն» ունի 61 միավոր, «Էվերթոնը» 34 միավորով 15-րդն է։ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածի մեծ մասը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նորվեգացի ֆուտբոլիստը «Բորնմութի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում (2:1) կոճի վնասվածք է ստացել։ Սպասվում է, որ 24-ամյա հարձակվողը խաղադաշտ կվերադառնա միայն մրցաշրջանի վերջնամասում և իր թիմին կօգնի նաև ԱՄՆ-ում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնությունում։ Հոլանդն ընթացիկ […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» «Վիթալիթի» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Բորնմութի» դեմ։ «Քաղաքաբնակներն» արդեն 14-րդ րոպեին կարող էր բացել հաշիվը, սակայն Էրլինգ Հոլանդը չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. «Բորնմութին» փրկեց դարպասապահ Կեպա Արիսաբալագան։ Տանտերերը 21-րդ րոպեին Էվանիլսոնի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հանդիպման ընդմիջմանը կենտրոնական պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի […]
Ավելին
1 35 36 37 38 39 709

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025