«Լեսթերի» լեգենդար հարձակվող Ջեյմի Վարդին ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից, հայտնում է «աղվեսների» պաշտոնական կայքը։ «Դա, իրոք, տխուր օր է լինելու։ Այդ մասին մտածել ու խոսել եմ ընտանիքիս հետ։ Կարծում եմ` հեռանալու ժամանակն է։ Յուրաքանչյուր լավ բան ավարտվում է։ Այդ օրը շատ էմոցիաներ կլինեն։ Ոչ ոք չգիտի` ինչպես այն կավարտվի։ Եթե այլ մարդկանց հարցնեք, կհաստատեն, […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում մրցել է «Ասթոն Վիլայի» դեմ։ «Քաղաքաբնակները» կարողացել են 90+4-րդ րոպեին 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզել։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից 7-րդ րոպեին հաշիվը բացել է Բեռնարդու Սիլվան, սակայն 18-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդն աչքի է ընկել 11-մետրանոցից ու լուսատախտակին վառել 1:1 հաշիվը։ Հանդիպման վերջնամասում «Սիթին» մեծացրել է ճնշումն […]
Ավելին
Անգլիայի Չեմպիոնշիփի 44-րդ տուրում «Լիդսը» սեփական դաշտում 6:0 գաշվով ջախջախել է «Սթոք Սիթիին»։ Դանիել Ֆարկեի գլխավորած թիմից պոկեր է գրանցել Յոել Պիրուն։ Հոլանդացի հարձակվողը Չեմպիոնշիփում խփած գոլերի քանակը հասցրել է 19-ի ու գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։ Յորքշիրյան թիմից դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել նաև Խունիոր Ֆիրպոն ու Վիլֆրիդ Նյոնտոն։ «Լիդսը» վաստակել է 94 միավոր, […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Լեսթերի» դեմ։ Մերսիսայդյան գրանդն ունենալով բավալան լուրջ խաղային ու տարածքային առավելություն` բավական մեծ դժվարությամբ կոտրեց մրցակցի դիմադրությունն ու հաղթեց 1:0 հաշվով։ Արնե Սլոթի գլխավորած թիմին 76-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Տրենտ Ալռքսանդր-Առնոլդը։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրեց 79-ի և առաջին տեղում է։ «Լեսթերն» ունի ընդամենը 18 միավոր և 19-րդն […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Լոս Անջելեսը» մրցակցի դաշտում թրիլերային ոչ-ոքի է գրանցել «Փորթլենդ Թիմբերսի» հետ. հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով։ Հյուրերի կազմից 45-րդ րոպեին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով աչքի է ընկել «Արսենալի», «Չելսիի», «Միլանի» նախկին հարձակվող, Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (57 գոլ) Օլիվիե Ժիրուն` հաշիվը դարձնելով 1:2։ Նշենք, որ 38-ամյա Ժիրուն «Լոս […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Վարաշավայի «Լեգիան» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում մրցել է «Չելսիի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում լոնդոնյան գրանդը հաղթել էր 3:0 հաշվով։ Պատասխան խաղում գերխոշոր անակնկալ է գրանցվել. լեհական թիմը 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել։ Գոնսալու Ֆեյուի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Տոմաշ Պեկհարտն ու Սիթվ Կապուդին։ «Ազնավականներից» դարպասի […]
Ավելին
«Լիվերպուլն» ու ակումբի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը նոր պայմանագիր են կնքել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ The Athletic-ի թղթակից Դավիդ Օրնշտայնի տեղեկություններով` մերսիսայդյան գրանդի ավագը կշարունակի վաստակել շաբաթական 400 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։ Հոլանդացի ֆուտբոլիստը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2018 թ. հունվարին, 314 խաղում խփել […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը. Ապրիլի 29 «Արսենալ» – ՊՍԺ` 23:00 Ապրիլի 30 «Բարսելոնա» – «Ինտեր»` 23:00 Մայիսի 6 «Ինտեր» – «Բարսելոնա»` 23:00 Մայիսի 7 ՊՍԺ – «Արսենալ»` 23:00 Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում մրցեց «Արսենալի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «զինագործները» հաղթել էին 3:0 հաշվով։ Պատասխան խաղում «արքայական» ակումբը չկարողացավ comeback անել ու բեկել դիմակայության ելքը. փոխարենը կրկին պարտվեց` 1:2 հաշվով Արդեն 13-րդ րոպեին լոնդոնյան գրանդը կարող էր բացել հաշիվը, սակայն Բուկայո Սական չկարողացավ աչքի ընկնել […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում կմրցի Լոնդոնի «Արսենալի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում «զինագործները» հաղթել են 3:0 հաշվով։ Պատասխան հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարիի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով. Զուգահեռաբար «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում կմրցի «Բավարիայի» դեմ։ Ուղիղ հեռարձակումն` այստեղ։ Ակումբները […]
Ավելին
1 32 33 34 35 36 709

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025