Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբն «Այաքսի» վինգեր Անթոնիի տրանսֆերի հարցում հասել է սկզբունքային համաձայնության։ Մանկունյական ակումբը գործարքի դիմաց «Այաքսին» վճարել է 95 մլն եվրո, որին, հավելավճարների տեսքով, հետագայում ավելանալու է ևս 5 մլն եվրո։ Բրազիլացի հարձակվողը «կարմիր սատանաների» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բորնմութի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Սքոթ Պարկերը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ 41-ամյա մասնագետը «բալերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2021 թ. ամռանը։ Պարկերի գլխավորությամբ «Բորնմութն» առաջին իսկ մրցաշրջանում նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր` Չեմպիոնշիփի 2021/22 խաղարկությունում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Ակումբը ԱՊԼ-ի 2022/23 մրցաշրջանն սկսեց հաղթանակով` 2:0 հաշվով առավելության հասնելով «Աստոն Վիլլայի» նկատմամբ։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վեսթ Հեմի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լիոնի» կիսապաշտպան Լուկաս Պակետային։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է «5+1» ձևաչափով` մինչև 2027 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ «Մրճահարները» 25-ամյա ֆուտբոլիստի դիմաց «Լիոնին» վճարել են 43 մլն եվրո, որին հետագայում ևս 17 մլն եվրո ավելանալու է հավելավճարների տեսքով։ […]
Ավելին
«Նյուքասլի» դարպասապահ Մարտին Դուբրավկան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունյական ակումբը գործարքի հարցում շատ մոտ է «կաչաղակների» հետ վերջնական համաձայնության հասնելուն։ Սպասվում է, որ «կարմիր սատանաները» մինչև 2023 թ. հունիսի 30-ը կվարձակալեն 33-ամյա դարպասապահին։ Վարձակալական պայմանագրի ավարտին «Յունայթեդը» կունենա նաև 5 մլն եվրոյի դիմաց սլովակ դարպասապահի ամբողջական […]
Ավելին
«Այաքսի» վինգեր Անթոնին կարեիարն կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «կարմիր սատանաները» վճարելու են 100 մլն եվրո։ Սպասվում է, որ այդ գումարից 95 մլն եվրոն «Այաքսը» կստանա միանվագ, իսկ մնացած 5 մլն եվրոն` հավելավճարների տեսքով։ Բրազիլացի հարձակվողը մանկունյական ակումբի հետ պայմանագիրը կնքելու […]
Ավելին
«Այաքսի» վինգեր Անթոնին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Այաքսը» համաձայնել է գործարքի հարցում բանակցություններ վարել «կարմիր սատանաների» հետ այն բանից հետո, երբ վերջիններս բրազիլացի հարձակվողի դիմաց առաջարկել են 100 մլն եվրո, որը ներառելու է նաև հավելավճարներ։ Սպասվում է, որ կողմերի միջև բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 28-ին` ուշ […]
Ավելին
Շոտլանդական Պրեմիերշիփի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Սելթիկը» հյուրընկալվելիս մրցեց «Դանդի Յունայթեդի» դեմ։ «Կելտերը» պարզապես քարը քարի վրա չթողեցին մրցակցին` ջախջախելով 9:0 հաշվով։ Անգե Պոստեկօղլուի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձան Կյոգո Ֆուրուհասին ու Լիել Աբադան, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժոտան, Յոսիպ Յուրանովիչն ու Կարլ Ստարֆելտը։ Հավելենք, որ «Սելթիկը» արտագնա խաղերում տոնել է ակումբի պատմության ամենախոշոր […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» ձախ պաշտպան Ռենան Լոդին կարիերան կշարունակի «Նոթինգհեմ Ֆորեսթի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ «Անտառապահները» մինչև 2023 թ. հունիսի 30-ը կվարձակալեն բրազիլացի լատերալին, որի դիմաց կվճարեն 5 մլն եվրո։ Վարձակալական պայմանագրի ավարտից հետո «Նոթինգհեմ Ֆորեսթը» կունենա 30 մլն եվրոյի դիմաց Լոդիի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Արսենալը»` Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Առաջին խաղակեսում, չնայած «զինագործներն» ունեին խաղային ու տարածքային առավելություն, միևնույնն է, չկարողացան նախքան ընդմիջում բացել հանդիպման հաշիվը։ Երկրորդ կեսի հենց մեկնարկում էլ` 56-րդ րոպեին, հյուրերը, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, Ալեքսանդր Միտրովիչի ջանքերով բացեցին հանդիպման հաշիվը։ Նշենք, որ սերբ հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին»` «Էթիհադ» մարզադաշտում, մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Հանդիպմումը բավական անհաջող մեկնարկ ունեցավ «քաղաքաբնակների» համար, ովքեր առաջին կեսից հետո զիջում էին 0:2 հաշվով։ Խաղի հաշիվն արդեն 4-րդ րոպեին բացվեց Ջոն Սթոունզի ինքնագոլից, իսկ 22-րդ րոպեին աչքի ընկավ Յոաքիմ Անդերսենը։ Այդուհանդերձ, երկորդ կեսում Պեպ Գվարդիոլայի սաները կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023