Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Ռենի» եզրային հարձակվող Ժերեմի Դոկուին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ «քաղաքաբնակները» գործարքի դիմաց «Ռենին» վճարել են 60 մլն եվրո։ Նշենք, որ բելգիացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես է գալու «11» համարի մարզաշապիկով։ Հավելենք, որ Ժերեմի Դոկուն «Ռենի» կազմում հանդես էր […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Աստոն Վիլլան» Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի «Իսթեր Ռոուդ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Հիբերնիանի» դեմ։ Բիրմինգհեմից ժամանած հյուրերը պարզապես ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ Ունայի Էմերիի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Օլի Վոթկինսը, մեկական գոլ էլ խփեցին Լեոն Բեյլին ու Դուգլաս Լուիսը։ Ավելացնենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայնա օգոստոսի 31-ին։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքն, ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Բարսելոնայում մեջքի վիրահատության է ենթարկվել։ Աղբյուրի փոխանցմամբ` 52-ամյա մասնագետը վերջերս ուժեղ ցավեր է ունեցել և մեկնել է Բարսելոնա` անհապաղ վիրահատության, որը բարեհաջող է անցել։ Այժմ Գվարդիոլան Կատալոնիայի մայրաքաղաքում հետվիրահատական շրջան պետք է անցնի։ Ակնկալվում է, որ Գվարդիոլան աշխատանքի կվերադառնա միայն միջազգային դադարից հետո […]
Ավելին
Daily Mail-ը հայտնում է, որ Professional Game Match Officials Limited (PGMOL) կազմակերպությունը, որը պատասխանատու է Անգլիայում ֆուտբոլային հանդիպումների մրցավարության համար, աշխատանքի է ընդունել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին բժիշկ Սթիվ ՄաքՆելիին` մրցավարներին սնվելու վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու համար։ ՄաքՆելին հատուկ սննդակարգ է մշակել հանդիպումների օրերի համար։ Այժմ մրցավարների համար հանդիպումների օրերին ընդունելի սնունդը լինելու է բրնձով թխվածքը, ընկույզի […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ նվիրված «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի»՝ 2023/24 մրցաշրջանում ակնկալիքներից: Հաճելի դիտում: Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնում, որտեղ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ և դինամիկ ստացվեց, որի ընթացքում կողմերը միասին վերցրած 32 հարված կատարեցին։ Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ 45 րոպեների ընթացքում «խթանները» կարողացան ավելի լավ իրացնել իրենց գոլային պահերն ու հաղթել 2:0 հաշվով։ Անգե Պոստեկօղլուի թիմի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Բրայթոնը» հյուրընկալվելիս մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։ «Ճայերը» փայլուն հանդիպում անցկացրին` «գայլերին» ջախջախելով 4:1 հաշվով։ Ռոբերտո Դե Ձերբիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Սոլի Մարշը, մեկական գոլ էլ խփեցին Կաորու Միտոման ու Պերվիս Էստուպինիանը։ «Վուլվզի» միակ գոլը խփեց Հվան Խի Չըանը։ Այս հաղթանակից հետո «Բրայթոնը» վաստակեց 6 միավոր և գլխավորում է Պրեմիեր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Լիվերպուլն» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Բորնմութի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն` 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնելով։ Մերսիսայդյան ակումբի գոլերը խփեցին Լուիս Դիասը, Մոհամեդ Սալահն ու Դիոգու Ժոտան, իսկ «բալերի» կազմից աչքի ընկավ Անտուան Սեմենիոն։ Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 4 միավոր և բարձրացավ 3-րդ […]
Ավելին
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա երկու պաշտոնական հանդիպումներին։ «Պենտակամպիոնների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ֆերնանդո Դինիզը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Բենտո («Ատլետիկո Պարանաենսե») Պաշտպաններ – Ռենան Լոդի («Մարսել», Ֆրանսիա), Կայո Էնրիկե, Վանդերսոն (երկուսն էլ` «Մոնակո», Ֆրանսիա), […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքի Instagram-ի էջը ներկայացրել է վերջին 1 տարում տրանսֆերային շուկայում ամենաշատ ծախսած եվրոպական առաջնությունների լավագույն տասնյակը։ Տասնյակում տեղ է գտել նաև «Չելսին», որը խելահեղ գումարներ է ծախսում նոր սեփականատերերի օրոք։ Պարզվում է` «ազնվականները», 2022 թ. հունիսից սկսած, ծախսել են ավելի շատ, քան իսպանական Լա լիգայի բոլոր ակումբները միասին վերցրած։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023