Այսօր Փարիզում Երևանի ժամանակով 22։30-ին մեկնարկելու տարվա ամենահեղինակավոր մրցանակի՝ «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությանը։ Ըստ Goal.com-ի՝ մրցանակաբաշխությանը չի մասնակցի ոսկե գնդակի հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Ռոնալդուն իր բացակայությունը մեկնաբանում է այն փաստով, որ ներկա է գտնվելու Gran Gala Calcio-ին՝ Ա սերիայի տարվա մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու նույն ժամին: Ռոնալդուն ստանալու է Ա սերիայի 2018/19 […]
Ավելին
Վաղը` դեկտեմբերի 2-ին, Փարիզում տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։ Համացանցում անանուն մարդու կողմից հայտնվել է մի լուսանկար, որտեղ երևում են քվեարկության արդյունքները։ Ըստ այդ լուսանկարի` մրցանակին արժանանալու է «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լեո Մեսսին։ Նշենք նաև, որ արդեն որերորդ տարին է, համացանցում նախօրոք հայտնվում են քվեարկության արդյունքները, որն այդքան էլ չի հեռու չի լինում իրականությունից։ […]
Ավելին
Կատալոնական «Բարսելոնան» հրապարակել է Matchday վավերագրական ֆիլմը, որը նվիրված է 2018/19 մրցաշրջանին։ Ֆիլմում հայտնվել են կադրեր, որտեղ Լեո Մեսսի Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլի» դեմ կիսաեզրափակիչ հանդիպման ընդմիջման ժամանակ սթափեցնող խոսքեր է ասում խաղընկերներին։ Այդ պահին կատալոնացիները պարտվում էին տանտերերին 1։0 հաշվով։ «Տղաներ, մենք քայլ առաջ պիտի անենք։ Չպետք է կորցնենք այս պահը, պետք է դուրս գանք […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան սրամտել է Ոսկե գնդակի թեմայի շուրջ։ «Վստահ եմ՝ ոսկե գնդակը սկզբում կհանձնեն Մեսսիին, իսկ այնուհետև կօգտվեն VAR համակարգից, կվերանայեն, և մրցանակը կհանձնեն Վիրջիլին»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջ է բերում Eurosport-ը։ Ըստ աղբյուրի՝ Գվարդիոլան այս խոսքերով նկատի է ունեցել, որ VAR համակարգի օգնությամբ «Լիվերպուլի» օգտին որոշումներ են կայացվում։ Ոսկե գնդակի […]
Ավելին
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է նոյեմբեր ամսվա հավաքականների վարկանիշային աղյուսակը։ Նախորդ թարմացման համեմատ, Հայաստանի հավաքականը նահանջել է 3 հորիզոնականով և զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը։ Այս նահանջը տրամաբանական է, քանի որ նոյեմբեր ամսին Հայաստանի հավաքականը երկու պարտություն է կրել։ Նախ նոյեմբերի 15-ին սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեցինք Հունաստանի հավաքականին, ապա նոյեմբերի 18-ին՝ հյուրընկալվելիս 1։9 Իտալիայի […]
Ավելին
Իտալական «Կալյարիի» և Բելգիայի ազգային հավաքականի 31-ամյա նախկին կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը Football Itala-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է իր վատ սովորության՝ ծխելու մասին, ինչպես նաև վերհիշել Բելգիայի հավաքականում իր հետ կապված խնդիրները։ «Երբ քեզ պիտակավորում են, այդ «պիտակից» անհնար է ազատվել հետագայում։ Ես կարդացել եմ Սվեն Նիսի խոսքերը։ Նա չի կարող հավատալ, որ ես ծխել […]
Ավելին
Ոսկե գնդակի եռակի դափնեկիր հոլանդացի Մարկո վան Բաստենը ուղիղ եթերի ժամանակ տհաճ միջադեպի մեջ է հայտնվել՝ թույլ տալով նացիստական արտահայտություն։ Դեպքը տեղի է ունեցել հոլանդական Էրեդիվիզիայի 13-րդ տուրի «Այաքս» – «Հերակլես» խաղից առաջ։ Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը գտնվում էր FOX Sports- ի ստուդիայում։ Այդ պահին գերմաներենով հեռարձակվում էր «Հերակլեսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Վորմուտի հարցացրույցը […]
Ավելին
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երևանի ժամանակով 15։00-ին կմեկնարկի Եվրո-2020-ի անցումային խաղերի վիճակահանությունը։ 16 հավաքական կվիճարկեն Եվրոյի վերջին 4 ուղեգրերը։ Անցումային խաղերի մասնակիցները․ Լիգա A – Իսլանդիա, Բուլղարիա/ Իսրայել/ Հունգարիա/ Ռումինիա* Լիգա B – Բոսնիա և Հերցեգովինա, Սլովակիա, Իռլանդիա, Հյուսիսային Իռլանդիա Լիգա C – Շոտլանդիա, Նորվեգիա, Սերբիա, Բուլղարիա/ Իսրայել/ Հունգարիա/ Ռումինիա* Լիգա D – Վրաստան, Հյուսիսային Մակեդոնիա, […]
Ավելին
Թուրքական «Անկարագյուջուի» ռուս ֆուտբոլիստ Զաուր Սադաև արդեն մեկ շաբաթ է անհետացել է։ Ինչպես տեղեկացնում է Milliyet-ը՝ ֆուտբոլիստը հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո այդպես էլ չի վերադարձել ակումբի ճամբար։ Այս մասին պատմել է ակումբի գլխավոր մարզիչ Մուստաֆա Կալանը․ «Մենք չենք կարողանում կապ հաստատել Սադաևի հետ, արդեն անցել է 7-8 օր, բայց նա չկա։ Հավաքականների խաղերն ավարտվել […]
Ավելին
Եվրո-2020-ի որակավորման փուլի վերջին տուրում Ուելսի հավաքականը սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ Հունգարիայի ընտրանու նկատմամբ՝ պատմության մեջ երկրորդ անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության ուղեգիր։ Ուելսի հավաքականի առաջատարներից Գարեթ Բեյլը և հավաքականի մյուս տղաները խաղից հետո տարօրինակ կերպ են տոնել իրենց հաջողությունը։ Բեյլն ու նրա խաղընկերները պարզել են հավաքականի երկրպագուի կողմից պատրաստված այն հայտնի դրոշը, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025