Բրունո Ֆերնանդեշի գեղեցկագույն գոլը Էվերտոնի դարպասը 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարազադաշտում մրցում է «Էվերտոնի» դեմ։
Հանդիպման 45-րդ րոպեին մանկունյական ակումբի կազմում գեղեցկագույն գոլի հեղինակ դարձավ թիմի առաջատար Բրունո Ֆերնանդեշը, ով մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից հեռահար հարվածով գրավեց «իրիսների» դարպասը՝ հաշիվը դարձնելով 2։0։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստը խփեց իր 13-րդ գոլը և լավագույն ռմբարկուների պայքարում դուրս եկավ «մաքուր» 2-րդ հորիզոնական։ Լավագույն ռմբարկուն 15 գոլով «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահն է։
# ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Էվերտոն, Մանչեսթեր-Յունայթեդ, Մոհամեդ-Սալահ