Մխիթարյանի թիմակիցը չի մասնակցի Հայաստանի դեմ խաղին
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը շարունակում է նախապատրաստվել մեր ազգային թիմի դեմ մարտի 23-ին կայանալիք հանդիպմանը: Բոսնիացիների գլխավոր մարզչի օգնական Գորդան Չիպրիչը խոսել է կորուստների մասին.
«Սարիչը, անկասկած, չի խաղա Հայաստանի դեմ, իսկ ինչ վերաբերում է Կոլաշինացին, ապա հուսով ենք, որ նա պատրաստ կլինի հույների դեմ խաղին»,- մարզչի խոսքն է մեջբերում Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Բոսնիան և Հայաստանն ընդգրկված են ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի J խմբում: 3 օր անց կայանալիք առաջին տուրի հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23:45-ին է:
# Բոսնիա-Հայաստան, ԵՎՐՈ-2020, Հայաստանի-հավաքական