BMV. Ռեալի նոր եռյակն` ըստ Marca-ի🎥

BMV. Ռեալի նոր եռյակն` ըստ Marca-ի🎥

15/08/2024 - 11:07

Հեղինակավոր պարբերական Marca-ն Մադրիդի «Ռեալի» նոր եռյակն անվանել է BMV։

Խոսքն «արքայական» ակումբի ֆուտբոլիստներ, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի, թիմի նորեկ, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի և բրազիլացի վինգեր Վինիսիուսի մասին է։ Բելինգեմ-Մբապե-Վինիսիուս` BMV։

Ժամանակին իսպանական գրանդում հանդես եկող Կարիմ Բենզեմա-Գարեթ Բեյլ-Կրիշտիանու Ռոնալդու եռյակը ԶԼՄ-ներն անվանում էին BBC։

Հիշեցնենք, որ «Ռեալը» 2:0 հաշվով հաղթել է իտալական «Ատալանտային» և 6-րդ անգամ նվաճել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի տիտղոսը։ Այդ խաղում Վինիսիուսն ու Բելինգեմը մեկական գոլային փոխանցում են կատարել, իսկ Մբապեն դարձել է գոլի հեղինակ` նոր թիմում նորամուտի խաղում խփելով առաջին գնդակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023