Ֆիլիպե Լուիսը մերժել է Բորուսիայի առաջարկը և կարող է տեղափոխվել Բարսելոնա
Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում էր ձեռք բերել «Աթլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսին, որով հետաքրքրվում է նաև «Բարսելոնան»:
Մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը կարող է դառնալ ազատ խաղացող:
Լուիսն արդեն մերժել է «Բորուսիային» և դիտարկում է կատալոնական ակումբի տարբերակը՝ չնայած նրան, որ «Բարսելոնայում» աշխատավարձը ավելի ցածր է լինելու,- հայտնում է Bild-ը:
Բացի այդ, Ֆելիպե Լուիսով հետաքրքրվում է նաև «Ֆլամենգոն»:
# Բորուսիա, Բորուսիա-Դորտմունդ, տրանսֆերներ