Բիչախչյանի կրնկով կատարած գոլային փոխանցումը Զարիայի դեմ խաղում
«Պոգոն Շեցինն» ընկերական հանդիպման շրջանակում մրցում է ուկրաինական «Զարիայի» դեմ։
Հանդիպման 31-րդ րոպեին «Պոգոնի» կազմից աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Ժան Կարլոսը` եզրափակելով Վահան Բիչախչյանի կրնկով կատարած փոխանցումը, ինչից հետո հաշիվը դարձավ 2:0։
Հիշեցնենք, որ հանդիպման 15-րդ րոպեին խաղի հաշիվը բացել էր հենց Բիչախչյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զարյա, ընկերական-հանդիպումներ, Հայաստանի-հավաքական, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան