Թալանել են Բենզեմայի տունը
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի տունը թալանել են:
Գողերը մտել են 31-ամյա ֆրանսիցու տուն «Բարսելոնայի» դեմ կայացած Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ,- հայտնում է El Chiringuito TV-ն:
Դեռ տեղեկություն չկա գողերի կողմից հասցված նյութական վնասի մասին:
Սակայն այս մրցաշրջանում Իսպանիայում և ամբողջ Եվրոպայում սա առաջին դեպքը չէ, որ խաղերի ժամանակ թալանում են ֆուտբոլիստների տները: Մինչ այս, գողերից նույն սցենարով տուժել են Կևին-Պրինց Բոատենգը, Ժորդի Ալբան, Սադյո Մանեն, Տիագո Սիլվան, Դանի Ալվեսը, Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգը, «Մարսելի» նախագահ Ժակա-Անրի Էյրոն: