beIN Sports-ը մտադիր է խանգարել Սաուդյան Արաբիայի արքայազնին
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, քաթարական համաշխարհային մեդիահոլդինգ beIN Sports-ը մտադիր է խանգարել Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ բին Սալմանին, ով ցանկանում է ձեքռ բերել «Նյուքասլը»։
Հեռուստաընկերության ղեկավարությունը դիմել է ԱՊԼ-ին՝ պահանջելով արգելք դնել այդ գործարքի վրա։
Այդ ամենի պատճառը եղել է այն, որ Սաուդյան Արաբիայում Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրում է beoutQ ընկերությունը, որը beIN-ը համարում է կեղծ (fake) հեռուստաընկերությունը։
beIN-ը նամակ է ուղարկել ԱՊԼ-ի ղեկավարությանը, որտեղ ասվում էր, որ «Նյուքասլի» հավանական գնորդը առևտրի ոլորտում վնաս կհասնցի անգլիական մյուս ակումբներին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նյուքասլի» ներկայիս սեփականտեր Մայքլ Էշլին 300 մլն եվրոյի դիմաց արդեն վաճաել է ակումբը, իսկ նոր գնորդը Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ բին Սալմանն է․ մնացել է միայն, որ Պրեմիեր լիգայի ղեկավարությունը հաստատի այդ գործարքը։
# ԱՊԼ, Մայքլ Էշլի, Մոհամեդ բին Սալման, Նյուքասլ