ESPN. ՄՅՈւ-ն չի գնի Բեյլին
ESPN-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում գնել «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլին:
Նշվում է, որ մանչեսթերյան ակումբին չի գոհացնում ուելսցու տարիքի համեմատ սահմանված բարձր գինը: Հիշեցնենք, որ Բեյլը 29 տարեկան է:
Ըստ «Յունայթեդի»՝ ակումբը մտդաիր է կենտրոնանալ երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստների տրանսֆերների վրա:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «Ռեալը» ցանկանում է ամռանը վաճառել Բեյլին: