BBC. «Մանչեսթեր Յունայթեդը կերկարաձգի պայմանագիրը Կավանիի հետ»
Իկչպես տեղեկացնում է BBC-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Էդինսոն Կավանիի հետ։
33-ամյա ուրուգվայցին մանչեսթերյան ակումբ էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Կողմերը 1 տարով կնքել էին պայմանագիր, որը թուլ էր տալիս ցանկության դեպքում ևս 1 տարով երկարաձգել այն։
Փորձառու հարձակվողը բավական արագ ադապտացվեց նոր ակումբում։ Բոլոր խաղերը միասին վերցրած՝ նա մասնակցել է 13 հանդիպման, խփել 4 գնադակ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։ «Յունայթեդի» ղեկավարությունը տպավորված է ֆուտբոլիստի գրանցած արդյունքներով և ամենայն հավանականությամբ, կողմերը շուտով կհայտարարեն պայմանագրի երկարաձգման մասին։
«Կարծում եմ՝ Էդինսոնը ևս մի քանի տարի կարող է բարձր մակարդակի ֆուտբոլ խաղալ։ Նա ապացուցեց, որ կարող է օգտակար լինել թիմի համար։ Ես ամբողջովին վստահում եմ նրան»,- Օլե-Գունար զուլշերի խոսքերն է մեջբերում BBC-ն։
# BBC, Էդինսոն-Կավանի, Մանչեսթեր-Յունայթեդ, Օլե-Գունար-Սուլշեր