Բարսելոնան ստիպված կլինի 200 մլն եվրոյի վաճառք իրականացնել, որպեսզի կարողանա նոր տրնասֆերներ կատարել
«Բարսելոնան» կրկին ֆինանսական խնդիրների առջև է կանգնել։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական ակումբը նոր ձեռքբերումներ իրականացնելու համար ստիպված կլինի 200 մլն եվրոյի ֆուտբոլիստ վաճառել։
Այդ մասին հայտնել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը Financial Times Business of Football գագաթնաժողովի ժամանակ։
«Ներկա պահին «Բարսելոնան» միջոցներ չունի՝ տրանսֆերներ իրականացնելու համար։ Ակումբը կասկածելի քայելեր է ձեռնարկել, որոնք ազդել են Լա լիգայի վրա, ինչի հետևանքով մենք որոշել ենք, որ «Բարսելոնան» այլևս չի կարող գնել նոր ֆուտբոլիստներ։
Նրանք 700 մլն եվրոյի դիմաց վաճառել են հեռուստատեսային իրավունքները և փորձել ստեղծված խնդրի համար այլընտրանքային ճանապարահներ գտնել, սակայն նույնը չեն կարող անել նաև այս մրցաշրջանում։
Մենք տնտեսական խսիտ վերահսկողություն ունենք. Յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի վերջում մենք Լա Լիգայի բոլոր ակումբներին ասում ենք, թե որքան կարող են ծախսել հաջորդ անգամ։
Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա նրանք պետք է աշխատավարձի բյուջեն նվազեցնեն՝ այն 650 մլնից հասցնելով մինչև 400 մլն եվրո։ Այժմ նրանց բյուժեն մինուս 200 մլն եվրո է։
Նրանք պետք է 200 մլն եվրոյի վաճառք իրականացնեն, որպեսզի կարողանան նոր ձեռքբերումներ կատարել։ Բացի դրանից, «Բարսելոնան» կարող է ծախսել յուրաքանչյուր վաճառքից ստացված եկամտի միայն 40%»,- նշել է Տեբասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Խավիեր Տեբաս, տրանսֆերներ